Էդվին Էբոթ Էբոթ
Էդվին Էբոթ Էբոթ անգլ.՝ Edwin Abbott Abbott | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1838[1][2][3][…] |
Ծննդավայր | Մարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 12, 1926[1][2][3][…] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գրական անուն | A. Square |
Մասնագիտություն | աստվածաբան, գիտաֆանտաստիկ գրող, դպրոցի ուսուցիչ, գրող, վիպասան, հոգևորական և բանասեր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Սուրբ Ջոնի քոլեջ |
Ուշագրավ աշխատանքներ | Onesimus: Memoirs of a Disciple of St. Paul? և Flatland? |
Պարգևներ | |
Edwin Abbott Abbott Վիքիպահեստում |
Էդվին Էբոթ Էբոթ(անգլ.՝ Edwin Abbott Abbott, դեկտեմբերի 20, 1838[1][2][3][…], Մարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 12, 1926[1][2][3][…], Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), հայտնի է որպես «Ֆլատլանդիա»-յի՝ մաթեմատիկական երգիծանքի և կրոնական թեմայով այլաբանություն հեղինակ։ Դոկտոր, Բրիտանական ակադեմիայի անդամ (1913)[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիլեբոնի բանասիրական դպրոցի ղեկավար Էդվին Էբոթի (1808-1882) և Ջեյն Էբոթի (1806-1882), որը նրա զարմուհին էր (դրանով է բացատրվում Էբոթի նույն ազգանունը և երկրորդ լրացուցիչ անունը), ավագ որդին[5]։
Ավարտել է Լոնդոնի Սիթիի դպրոցը և Քեմբրիջի համալսարանի Սուրբ Հովհաննես քոլեջը, որտեղ սովորել է 1857 թվականից՝ ստանալով բարձր գնահատականներ բանասիրությունից, մաթեմատիկայից և աստվածաբանությունից։ Քահանա է (1863)։
1865 թվականին 26 տարեկանում Էբոթը դարձել Է Լոնդոնի Սիթիի դպրոցի տնօրեն։ 1889 թվականին 50 տարեկանում հրաժարական է տվել և իրեն նվիրել գրականությանը և աստվածաբանությանը[6]։
Աստվածաբանության մեջ դոկտոր Էբոթի լիբերալ հակումները տեսանելի են եղել ինչպես կրթության մասին նրա պատկերացումներում, այնպես էլ նրա գրքերում։ Նրա «Շեքսպիրի քերականությունը» (1870) զգալի ներդրում է ունեցել անգլիական բանասիրության մեջ։ 1885 թվականին նա հրատարակել է Ֆրենսիս Բեկոնի կյանքի մասին գիրքը։ Նրա աստվածաբանական գրվածքները ներառում են երեք անանուն հրատարակված կրոնական վեպեր՝ «Ֆիլոխրիստուս» (1878), «Օնիսիմ» (անգլ.՝ Onesimus, 1882) և «Սիտանուս» (1906)[5]։
Էբոթի Ժառանգությունում ամենամեծ նշանակությունն ունեն նաև անանուն աստվածաբանական տրակտատները՝ «Միջուկ և թեփ» (անգլ.՝ The Kernel and the Husk, 1886), «Կարդինալ Նյումանի անգլիկան կարիերան» գիրքը (1892), ինչպես նաև «Սաղմոսներ» հոդվածը «Բրիտանական հանրագիտարանի» իններորդ հրատարակության մեջ, որը մեծ արձագանք է գտել բրիտանացի աստվածաբանների շրջանում[5]։
«Ֆլատլանդիա»
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ֆլատլանդիա» («Flatland: A Romance of Many Dimensions», 1884)[7]: 1950-ականներից հետո գիրքը երկրորդ կյանք է ստացել[8], որը գնահատվել է որպես գիտական ֆանտաստիկայի և կիբերպանկի նախագուշակ[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ «Deceased Fellows — British Academy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 public domain: Chisholm, Hugh, ed. (1911). «Abbott, Edwin Abbott». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 1 (11th ed.). Cambridge University Press. էջ 26. One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the
- ↑ id=ABT857EA|name=Abbott, Edwin Abbott
- ↑ Clute and Nicholls 1995, p. 1.
- ↑ 8,0 8,1 Harper 2010
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Объявление о похоронах в «The Times» (16.10.1926)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվին Էբոթ Էբոթ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 20 ծնունդներ
- 1838 ծնունդներ
- Հոկտեմբերի 12 մահեր
- 1926 մահեր
- Մեծ Լոնդոնում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 19-րդ դարի բրիտանացի վիպասաններ
- 19-րդ դարի անգլիացի գրողներ
- Անգլիացի մաթեմատիկոսներ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Անգլիացի մանկավարժներ
- Բրիտանական ակադեմիայի անդամներ
- Անգլիացի քահանաներ