Զվոլե
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Համայնք | |||||
---|---|---|---|---|---|
Զվոլե | |||||
Zwolle | |||||
| |||||
Երկիր | Նիդերլանդներ | ||||
Մարզ | Օվերեյսել | ||||
Համայնք | Օվերեյսել[1] | ||||
Մակերես | 112,11 կմ² | ||||
ԲԾՄ | 4 մետր | ||||
Բնակչություն | ▲129 840 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||||
Խտություն | 1044,59 մարդ/կմ² | ||||
Հեռախոսային կոդ | 038 | ||||
Փոստային դասիչ | 8000–8049 | ||||
Պաշտոնական կայք | zwolle.nl(նիդեր.) | ||||
Մեկ շնչի տար. միջ. եկամուտ | € 13.100 | ||||
| |||||
Զվոլե (հոլ.՝ Zwolle ( արտասանություն)), համայնք Նիդերլանդների Օվերեյսել մարզում։ Այդ մարզի վարչական կենտրոնն է։ Մոտակա խոշոր բնակավայրից՝ Ամստերդամից հեռավորությունը 120 կիլոմետր է։ Զբաղեցնում է 112,11 կմ²տարածք, բնակչության թվաքանակը շուրջ 115 հազար է[3]։ Մեկ շնչի տարեկան միջին եկամուտը 13.100 եվրո է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ Զվոլեի ներկայիս տարածքն ու շրջական բնակեցված են եղել առնվազն բրոնզեդարյան ժամանակներից[4][5]։ Հին հռոմեացիների տիրապետության ժամանակաշրջանում այստեղ ապրելիս են եղել ֆրանկների ցեղի ներկայացուցիչներ։
Ժամանակակից քաղաքը մոտավորապես 800 թվականին հիմնադրել են ֆրիզյան առևտրականներն ու Կառլոս Մեծի զորականները[6]։
Պատմական փաստաթղթերում Զվոլեն առաջին անգամ հիշատակվել է 1040 թվականին։ 1230 թվականին Ուտրեխտի եպիսկոպոսը քաղաքի կարգավիճակ է շնորհել բնակավայրին։ Իր ծաղկման շրջանում՝ XV դարում քաղաքն անդամակցել է Հանզային՝ առևտրական այդ նշանավոր միությանը։
Պատմական հուշարձաններից հիշարժան են հատկապես (հոլ.՝ Peperbus) աշտարակը, Sassenpoort դարպասը, միջնադարյան պարսպի մնացորդները, Սբ. Միքայել եկեղեցին, բազմաթիվ հնակառույց շինություններ։
1945 թվականին կանադացի զինվորական Լեո Մաժորը, օգտվելով մթությունից, մեն-մենակ ազատագրել է քաղաքը գերմանական զավթիչներից։ Զվոլեի փողոցներից մեկը կրում է նրա անունը։
Տեսարժանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զվոլեի տեսարժան վայրերից է «De Librije» ռեստորանը՝ Նիդերլանդներում Միշլենի եռակի աստղի արժանացած երկու ռեստորաններիցմեկը:Այն տեղավորված է դոմինիկյան վանքի նախկին գրադարանում. այստեղից էլ՝ նրա De Librije անվանումը, որը նիդերլանդերենից թարգմանած՝ նշանակում է գրադարան[7]։
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայն Բոլե (ծնվ. 1939), դերասան, «Սեզամ փողոց» հեռուստաշոուի Էլմո տիկնիկին հոլանդերեն խոսեցնողը[8]
- Գերարդ Տերբորխ (1617–1681), նկարիչ[9]
- Տոոսկե Բրոյգեմ (ծնվ. 1974), հեռուստադերասանուհի և հաղորդավարուհի[10]
- Հերման Բրոոդ (1946–2001), նկարիչ/ռոք աստղ
- Մանրիքս Կապերս (1943–2016), դերասան[11]
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյունեն, Գերմանիա
- Էրշեկհալմա, Հունգարիա
- Ռուտոբվե, Ռուանդա
- Վոլոգդա, Ռուսաստան
- Կալինինգրադ, Ռուսաստան
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սինագոգը
-
Քաղաքի տեսքը տիեզերքից
-
Sassenpoort-ը՝ քաղաքի միջնադարյան վերջին դարպասը (կառուցվել է XV դարում).
-
Thorbeckegracht-ը
-
Քաղաքի հնություններից
-
Maagjesbolwerk-ը
-
Հաայնքապետարանը
-
Մեծ հրապարակը
-
De Librije ռեստորանը
-
Peperbus.
-
Կենտրոնական կայարանը
-
Կամուրջը
-
Կամուրջ հեծանվորդների համար Het Rodetorenplein-ում
-
L'enceinte de ville Het Dieserpoortenbolwerk-ը
-
Զբոսանք Wijndragerstoren նավով
-
Փողոցներից նեկը
-
Ջրի աշտարակը Ալմելոզե ջրանցքի ափին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://gemeentegeschiedenis.nl
- ↑ Kerncijfers wijken en buurten 2021 — 2021.
- ↑ «Bevolking becijferd 2006» (PDF) (Dutch). Municipality of Zwolle. 2006 թ․ օգոստոս. էջ 12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Theo Holleman (1996), Een verleden op de schop, University Press, Amsterdam, 90-5356-189-7
- ↑ Hove, ten J. (2005). Geschiedenis van Zwolle Zwolle: Waanders. 90-400-9050-5
- ↑ F.C. Berkenvelder (1980). «Het begin». Zwolle 750 jaar stad (Dutch). Waanders. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ De Librije
- ↑ IMDb Database retrieved 11 February 2020
- ↑ Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 26 (11th ed.). 1911. .
- ↑ IMDb Database retrieved 11 February 2020
- ↑ IMDb Database retrieved 11 February 2020
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զվոլե» հոդվածին։ |
|