«Զվարթնոց-ԱԱԼ» ֆուտբոլային ակումբ, հայկական նախկին ֆուտբոլային ակումբ Երևան քաղաքից։ Հիմնադրվել է 1997 թվականին[1] և կոչվել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի անունով, որը եղել է ակումբի պաշտոնական հովանավորը։
Հայկական ֆուտբոլի պատմության մեջ արդեն եղել էր «Զվարթնոց» անունով ակումբ Էջմիածին քաղաքից։ Երևանի «Զվարթնոցը» հիմնադրվել է 1997 թվականին՝ առաջնությունից առաջ։ Առաջին մրցաշրջանում ակումբն զբաղեցրել է իններորդ տեղը տասը թիմերի շարքում, ընդ որում՝ վերջին տեղը գրաված «Արմավիր» ակումբը հեռացվել էր 7-րդ փուլից հետո։ Սակայն հաջորդ մրցաշրջանում իրավիճակը փոխվել է, և թիմն զբաղեցրել է առաջին հորիոզնականը մրցաշարային աղյուսակում՝ երկրորդ տեղն զբաղեցրած թիմից առաջ անցենլով 12 միավորով և չկրելով ոչ մի պարտություն։ Այդպիսով 1999 թվականին ակումբն անցել է Հայաստանի Պրեմիեր լիգա։
1999 թվականի մրցաշրջանն ակումբն սկսել է նախկին անունով, ինչից հետո նրա անվանն ավելացվել է ԱԱԼ հապավումը (Армянские авиалинии, Հայկական ավիաուղիներ), որը եղել է նրա հիմնական հովանավորը հիմնադրումից ի վեր։ Այդ տարին «Զվարթնոց-ԱԱԼ» ակումբն ավարտել է չորրորդ հորիզոնականում։ 2000 թվականին ակումբի գլխավոր մարզիչ է դարձել Սամվել Ղասաբողլյանը։ Նրա գլխավորությամբ թիմն զբաղեցրել է 5-րդ տեղն առաջնությունում, ինչպես նաև հասել Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ զիջել է Աշտարակի«Միկա» ակումբին։ Առաջնությունում ակումբն իր լավագույն արդյունքին հասել է 2001 թվականին, երբ զբաղեցրել է երկրրոդ հորիզոնակնաը՝ նվաճելով ՈՒԵՖԱ գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք։
2002 թվականին ակումբը երկրորդ անգամ հասել է երկրի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ 0:2 հաշվով պարտվել է Երևանի «Փյունիկին», ինչպես նաև զբաղեցրել է յոթերորդ տեղը առաջնությունում։ 2003 թվականին ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվել է առաջնությունը և գավաթի խաղարկությանը մասնակցելուց, իսկ ավելւ ուշ լուծարվել է։
ՀՖՖ գործողությունների հետ համաձայն չլինելու պատճառով ակումբը բոյկոտել է վերջին երկու փուլերի խաղերը։ Այդ պատճառով թիմը հեռացվել է առաջնությունից և նրա տեղն աղյուսակում պայմանական է։