Jump to content

Զինվորական գերեզմանատուն № 118 (Ստաշկուվկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զինվորական գերեզմանատուն № 118
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունStaszkówka?
Երկիր Լեհաստան
Առաջին հիշատակում1915
Ժառանգության կարգավիճականշարժ հուշարձան

Փոքրլեհական վոևոդության մշակութային հուշարձան[1]։ Գրանցման համար՝ А-785

Գերեզմանատունը

Զինվորական № 118 (Ստաշկուվկա) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 118 – Staszkówka), զինվորական գերեզմանատուն, գտնվում է Լեհաստանի Փոքրլեհական վոևոդության Գորլիցյան շրջանի Ստաշկուվկա գյուղում։ Գերեզմանատունը մտնում է Առաջին աշխարհամարտի տարիների Արևմտագալիցյան զինվորական դամբարանների խմբի մեջ։ Գերեզմանատանը թաղված են Ավստրիական, Գերմանական և Ռուսական բանակների 780 զինծառայողներ, ովքեր զոհվել են Առաջին աշխարհամարտի ժամանակ՝ 1915 թվականի մայիսի 2-ին։ Փոքրլեհական վոևոդության պահպանվող հուշարձան է։

Գերեզմանատունը հիմնադրվել է Կրակովի զինվորական դամբարանների և ռազմական պարետատան դեպարտամենտի կողմից 1915 թվականին։ Գերեզմանատան հեղինակները ավստրիացի սերժանտ Անտոն Մյուլլերը և ավստրիացի ճարտարապետ Գերման Կուրտ Հոսեուսը։ 118 քմ մակերես ունեցող գերեզմանատանը գտնվում են 48 եղբայրական և 209 անհատական գերեզմաններ, որոնցում թաղված են 439 գերմանական, 281 ավստրիական և 43 ռուսական զինվորներ։

1995 թվականի դեկտեմբերի 29-ին այս մեծ գերեզմանատունը ներառվել է  Փոքրլեհական վոևոդությամշակույթի հուշարձանների ռեեստրի մեջ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատան գերեզմանները զարդարված են երկաթե խաչերով, որոնց վրա ամրացված է փոքրիկ աղյուսակ թաղված զինվորի ազգային պատկանելիության մասին։ Գերեզմանատան կենտրոնական հուշարձանը կազմված է չորս հենասյուներից, որոնցից երկուսը վերջանում են ոճային սրերով։ Դեպի այս հուշարձան տանում է գերեզմանատան կենտրոնական նրբանցքը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]