Jump to content

Զանգվածային սպանություն Դեյթոն քաղաքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանգվածային սպանություն Դեյթոն քաղաքում
Սպանության ձևզանգվածային կրակոցներ
Երկիր ԱՄՆ
Կոորդինատներ
Ամսաթիվօգոստոսի 4, 2019
Սպանվածներ10 մարդ
Վիրավորներ27[1]
Զենք՝AR-15 style pistol?

Դեյթոն քաղաքի զանգվածային սպանությունը տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 4-ի վաղ առավոտյան, մոտավորապես ժամը 1:05-ին, Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում։ Միջադեպի հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ հանցագործը, առնվազն 27-ը վիրավորվել են։

Հրաձիգը սպանվել է ոստիկանության կողմից առաջին կրակոցներն արձակելուց ընդամենը 30 վայրկյան անց[2]։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են օրագրեր և գրառումներ, որոնք ապացուցում են հանցագործի հակվածությունը հոմիցիդոմանիայի։ Նախնական հետաքննության ընթացքում իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտարարություն են արել, որ սպանված տղամարդը հանցագործությունը կատարելու ռասայական կամ քաղաքական դրդապատճառներ չի ունեցել[3]։ Այս միջադեպը ԱՄՆ-ում 13 ժամվա ընթացքում երկրորդ դեպքն է դարձել Էլ Պասո քաղաքում տեղի ունեցած զանգվածային սպանությունից հետո[4]։

Հրաձգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական ժամանակով գիշերվա ժամը 1:05-ին «Anderson Manufacturing AM-15» հրացանով զինված տղամարդը կրակ է բացել քաղաքի կենտրոնական շրջանում գտնվող «Ned Peppers Bar» բարի մոտ գտնվող մի խումբ մարդկանց վրա՝ սպանելով 9 հոգու[5][6]։ Դեյթոնի ոստիկանության պետ Ռիչարդ Բիլի խոսքով՝ կրակոցները սկսվելուց 20 վայրկյան անց ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է հրաձիգը, և առաջին կրակոցները արձակելուց մոտ 30 վայրկյան անց նրան գնդակահարել են հանցագործության վայրում[7][8]։ Շենքը շրջապատելով՝ իրավապահ տարբեր հաստատությունների աշխատակիցները հանգստացողներին և մերձակա գիշերային մի քանի ակումբների և այլ հաստատությունների աշխատակիցներին տարհանել են և շրջապատել առել բարին հարող թաղամասը[7]։ Ողջ մնացածներից և վիրավորներից մի քանի ականատեսներ հետագայում հայտնել են, որ հրաձգությունից քիչ առաջ հանցագործին մերժել էին բար մտնելու և սպասարկման հարցում[9]։

2019 թվականի օգոստոսի 5

Միջադեպի հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ մարդասպանի հարազատ քույրը և նրա ամուսինը[10][11]։ Վիրավորներից 14-ը հրազենային վնասվածքներ են ստացել[12]։ 4 մարդ ծանր վնասվածքներ են ստացել և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց[13]։ Սպանվածների թվում են եղել հինգ տղամարդ և չորս կին, զոհերի մեծ մասը սևամորթներ են եղել։ Զոհերի տարիքը տատանվում է 22-ից մինչև 57 տարեկան[14][15]։

Հարձակվողի սպանությունից կարճ ժամանակ անց նրա ինքնությունը հաստատվել է։ Պարզվել է, որ նա փոքրիկ Բելբրուկ քաղաքի 24-ամյա բնակիչ է, անունը՝ Քոնոր Սթիվեն Բեթս[16][17]։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ սոցիալական ցանցերը մեծ դեր են խաղացել նրա կյանքում։

Հանցագործը բազմաթիվ հաշիվներ է ունեցել տարբեր սոցիալական ցանցերում և իրեն ներկայացրել է որպես հևի մետալ ժանրում երաժշտություն կատարող անիմեի և երաժշտական խմբերի երկրպագու, որոնց երգերի տեքստերը քարոզում են բռնություն, նեկրոֆիլիա, սատանիզմի էսկալացիա և կնատյացություն[18][19]։ Սոցիալական ցանցերում իր պրոֆիլներում Բեթսը բազմիցս ընդգծել է, որ Հանրապետական կուսակցության, Դոնալդ Թրամփի և նրա ներգաղթի քաղաքականության հակառակորդն է։ Նաև օրագրերից կատարված գրառումների ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Քոնոր Բեթսը Դեմոկրատական կուսակցության, սոցիալիզմ-լիբերալիզմի կողմնակից է եղել, պաշտպանել Է քաղաքական գործիչ Էլիզաբեթ Ուորենի գործունեությունը և Անտիֆի միջազգային շարժման գործունեությունը։

Դեյթոնում կրակ բացելուց մի քանի ժամ առաջ հանցագործը դրական վերաբերմունք է հայտնել Էլ Պասո քաղաքի առևտրի կենտրոնում զանգվածային սպանության մասին հաղորդագրությունների վերաբերյալ, ներառյալ նրանք, որոնցում հանցագործը նկարագրել է այնպիսի սահմանումներ, ինչպիսիք են «ահաբեկիչը» և «սուպրեմասիստը»[20][21][22]։ Այնուամենայնիվ, ապացույցներ չկան այն մասին, որ Բեթսը զանգվածային սպանություն է կատարել քաղաքական դրդապատճառների կամ որոշակի սոցիալական խմբի հանդեպ ատելության հիման վրա[23][24]։

Ըստ իրավապահ մարմինների հաղորդագրությունների՝ Բեթսը մինչ այս միջադեպը, 2012 թվականին, լինելով ավագ դպրոցի աշակերտ, ձերբակալվել էր իր դասընկերների և դասընկերուհիների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի և սեռական բռնության հրապարակային սպառնալիքների համար։ Նրա ձերբակալության ընթացքում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է տղաների և աղջիկների անուններով ցուցակ, ինչի կապակցությամբ Քոնորը որոշ ժամանակով հեռացվել էր ուսումնական հաստատությունում պարապմունքներից։ Մի շարք ընկերներ ու ծանոթներ ոստիկանությանը հայտնել են, որ Բեթսը դպրոցական տարիներին ապակառուցողական վարքագիծ է դրսևորել դպրոցի մյուս աշակերտների և ուսուցիչների նկատմամբ, բայց միևնույն ժամանակ ինքը բռնության է ենթարկվել, ինչի հետևանքով հայտարարել է դպրոցն ավարտելուց հետո հանցագործներին զանգվածային սպանելու ծրագրերի մասին։ Հանցագործի ազգականներն իրենց հերթին ոստիկանությանը հայտնել են, որ արդեն դպրոցական տարիներին Քոնորի վարքագծում շիզոֆրենիայի նշաններ և ախտանիշներ են ի հայտ եկել[25][26][27][28][29]։

Թրամփը հանդես է գալիս հայտարարությամբ 2019 թվականի օգոստոսի 5-ին։

Օգոստոսի 7-ին Թրամփն այցելել է Դեյթոն և Էլ Պասո։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.wcpo.com/news/national/dayton-shooting-police-still-trying-to-determine-motive-say-14-injured-suffered-gunshot-wounds
  2. «NEW DETAILS: Dayton shooter obsessed with killing, Bellbrook classmates say 03:50 05 august 2019». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  3. «What we know about the shooting in Dayton, Ohio Sarah Aarthun-Profile-ImageEmanuella Grinberg-Profile-Image1 By Sarah Aarthun and Emanuella Grinberg, CNN Updated 2322 GMT (0722 HKT) August 4, 2019».
  4. «Gunman's Own Sister Was Among Dayton Shooting Victims - The New York Times. August 5, 2019».
  5. «Police Identify Suspected Dayton, Ohio, Shooter; 9 Dead, 27 Injured By JAMES DOUBEK • AUG 4, 2019».
  6. «Mass shooting in Dayton, Ohio By Ivana Kottasová and Emanuella Grinberg, CNN Updated 9:12 a.m. ET, August 5, 2019».
  7. 7,0 7,1 «Dayton shooting: Nine confirmed killed, gunman also dead».
  8. «Mass shooting in Dayton, Ohio By Ivana Kottasová and Emanuella Grinberg, CNN Updated 9:12 a.m. ET, August 5, 2019».
  9. «Dayton Shooting: Multiple Dead at Ned Peppers Bar in Ohio».
  10. «The Latest: Senator says prayers not enough after shooting August 4, 2019».
  11. «Megan Betts, Connor Betts' Sister, Dead: 5 Fast Facts You Need to Know».
  12. «Dayton shooting: Police still trying to determine motive, say 14 injured suffered gunshot wounds Posted: 12:00 PM, Aug 05, 2019 Updated: 7:00 PM, Aug 05, 2019 By: Scripps National».
  13. «9 dead, 27 injured in Dayton shooting; suspect's sister among victims By MARK OSBORNE, BILL HUTCHINSONandCHRISTINA CARREGA Aug 5, 2019, 12:16 PM ET».
  14. «"Dayton, Ohio, Shooting: Victims Identified; Live Updates". New York Times. August 4, 2019. Retrieved August 4, 2019».
  15. «The Latest: Vigil crowd chants 'Do something' to Ohio leader».
  16. «Connor Stephen Betts, identified as Dayton suspected shooter, once kept 'hit list,' 'rape list,' classmates say. Tuesday, August 6, 2019 4:14PM».
  17. «Vigil brings together Dayton, Ohio, after 9 killed in mass shooting UPDATED ON: AUGUST 4, 2019 / 10:00 PM / CBS/AP».
  18. «The Dayton Shooter Was The Lead Singer Of A "Pornogrind" Metal Band "Another dime a dozen Ohio grind dude who caped progressive politics while treating women like shit." Picture of Ellie Hall Ellie Hall BuzzFeed News Reporter Posted on August 5, 2019, at 3:33 p.m. ET».
  19. «EXCLUSIVE: DAYTON SHOOTER WAS IN A "PORNOGRIND" BAND THAT RELEASED SONGS ABOUT RAPING AND KILLING WOMEN EXCLUSIVE: Dayton Shooter Was in a "Pornogrind" Band That Released Songs About Raping and Killing Women Share on FacebookShare on TwitterShare via email By Daniel Newhauser Aug 5, 2019».
  20. «Was Dayton Mass Shooter a Self-Described 'Pro-Satan Leftist Who Supported Elizabeth Warren'? The accused Dayton gunman promoted several progressive causes and candidates. PUBLISHED 5 AUGUST 2019».
  21. «Connor Betts: Twitter Posts on Being a Leftist, Guns».
  22. «Dayton shooter had an obsession with violence and mass shootings, police say By Paul P. Murphy, Konstantin Toropin, Drew Griffin, Scott Bronstein and Eric Levenson, CNN».
  23. «What we know about the shooting in Dayton, Ohio Sarah Aarthun-Profile-ImageEmanuella Grinberg-Profile-Image1 By Sarah Aarthun and Emanuella Grinberg, CNN Updated 2322 GMT (0722 HKT) August 4, 2019».
  24. «Searcg for motive in Dayton. August 6, 2019».
  25. «Connor Betts: Dayton gunman played in 'pornogrind' metal band, had a 'kill list,' choked women Keith BieryGolick, Anne Saker, Kevin Grasha, Rachel Berry, Madeline Mitchell and Cameron Knight, Cincinnati Enquirer».
  26. «Dayton shooter had an obsession with violence and mass shootings, police say».
  27. «Ohio gunman's ex-classmates decry missed chances to stop him Associated Press MICHAEL BIESECKER and JULIE CARR SMYTH ,Associated Press•August 6, 2019».
  28. «Ex-girlfriend says Dayton shooter heard voices, talked about 'dark, evil things'».
  29. «'He trusted me': ex-girlfriend says Ohio gunman's wrestled with dark thoughts».