Jump to content

Երվանդ Շահազիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Շահազիզ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 13, 1856(1856-01-13) կամ 1856[1]
ԾննդավայրԱշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 12, 1951(1951-08-12)[2]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԼազարյան ճեմարան (1879)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1944)
Մասնագիտությունգրականագետ և պատմաբան
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Երվանդ Հովակիմի Շահազիզ (Շահազիզյան, հունվարի 13, 1856(1856-01-13) կամ 1856[1], Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 12, 1951(1951-08-12)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային գրականագետ, պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1944), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1946)։

Բանաստեղծ Սմբատ Շահազիզի եղբորորդին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1870 թվականին ավարտել է Երևանի գավառական դպրոցը, 1879 թ.՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1879-1882 թթ.՝ սովորել ճեմարանի լիցեյում։ 1882-1917 թթ.՝ ուսուցիչ, տեսչի օգնական, տեսուչ է եղել Նոր Նախիջևանի թեմական դպրոցում, 1918-1921 թթ.՝ ուսուցիչ Դոնի Ռոստովի աշխատավորական դպրոցում և տեղի հայկական թանգարանի վարիչ։ 1918-1919 թթ. խմբագրել է (Ռ․ Բերբերյանի հետ) Նոր Նախիջևանի և Դոնի Ռոստովի հայերի «Հայ համայնք» շաբաթաթերթը։ 1922 թ. հրավիրվել է Երևան, մասնակցել Խորհրդային Հայաստանի կենտրոնական պատմամշակութային թանգարանի ստեղծման աշխատանքներին, նորաստեղծ թանգարանը համալրել Նոր Նախիջևանից բերած արխիվային հարուստ նյութով, թանգարանում աշխատել որպես պատմագրական բաժնի վարիչ[3]։ 1938 թվականից՝ գիտաշխատող գրականության ինստիտուտում (1944 թվականից՝ Մանուկ Աբեղյանի անվան)[4]։

Պատմաբանասիրական բազմաթիվ աշխատությունների հեղինակ է։ Պատմական գործերից արժեքավոր են հայ մեծ հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանի կյանքին ու գործունեությանը նվիրված «Միքայել Ղազարյան Նալբանդյանց» (1897), Նոր Նախիջևանի հայկական գաղթավայրի պատմությանը, ազգային սովորություններին և ավանդույթներին վերաբերող «Նոր-Նախիջևանը և նոր-նախիջեվանցիք» (1903), «Պատմական պատկերներ» (1903) ուսումնասիրությունները։ Պատմահնագիտական բնույթ ունի «Հին Երևանը» (1931) աշխատությունը[5]։ Բանասիրական ուսումնասիրությունները վերաբերում են Խաչատուր Աբովյանին («Դիվան Խաչատուր Աբովյանի», 1940-1948), Միքայել Նալբանդյանին («Դիվան Միքայել Նալբանդյանի», 1932), Ռաֆայել Պատկանյանին, Սմբատ Շահազիզին, Գաբրիել Սունդուկյանին (հրատարակել է նրանց գրական գործունեությանն առնչվող բազմաթիվ փաստաթղթեր, ճշգրտել և վերլուծել դրանք)։ Անտիպ է Շահազիզի «Չերքեզիա կամ Չերքեզիստան և չերքեզահայք» աշխատությունը[6]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նոր Նախիջևանի ուսումնարանական գործի անցեալը, Նոր Նախիջևան։ տպ. Ա. Զամինեանի եւ Վահան Քիրլեանի , 1894։
  • Մկրտիչ Յովսէփեան էմին, Թիֆլիս, 1900։
  • Նոր Նախիջեւանի Ս. Խաչվանքը, Թիֆլիս, 1901[7]։
  • Պատմական պատկերներ, Թիֆլիս։ Տպարան Տ.Մ. Ռօտինեանցի, 1903[8]։
  • Խորէն արքեպ. Գալֆայեանը եւ Նալբանդեանի աղցմիքը, Թիֆլիս։ տպ. Ա. Քութաթելաձեի, 1903։
  • Նոր-Նախիջեւանը եւ Նոր-Նախիջեւանցիք, Թիֆլիս։ Տպարան Կ. Մարտիրոսեանցի, 1903[9]։
  • Տէր-Գաբրիել Պատկանեանց, Թիֆլիս, 1910։
  • Հին Յերևանը, Երևան, Պետհրատ, 1931[10][11]։
  • Դիվան Միքայել Նալբանդյանի։ [Կյանքն ու գործունեությունը], Երևան, Մելքոնյան ֆոնդի հրատ., 1932:
  • Դիվան Խաչատուր Աբովյանի, Երևան։ Արմֆան, 1940։
  • Շահազիզ Ե., Սմբատ Շահազիզի կենսագրությունը, Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1944[12]:
  • Խաչատուր Աբովյանի կենսագրությունը, Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1945:
  • Դիվան Խաչատուր Աբովյանի, Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1948:
  • Հիշողություններ և դիմաստվերներ։ [Հուշեր հայ ականավոր գրողների, արվեստագետների և մշակույթի գործիչների մասին], Շահազիզ, Երվանդ, Սիմոնյան, Պարգևուհի, Հակոբյան, Պիոն Հովսեփի, Մադոյան, Գևորգ Արշակի (ավագ), Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1980:
  • Աշտարակի պատմությունը ։ Հնագիտական-պատմական տեսություն, Երևան։ Հայաստան, 1987։
  • Հին Երևանը, Երևան։ Մուղնի, Գասպրինտ, 2003։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=13041
  3. echmiadzin.asj-oa.am (PDF) http://echmiadzin.asj-oa.am/235/1/1946-1(35).pdf. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)(չաշխատող հղում)
  4. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007թ.:
  5. Երվանդ Շահազիզ. «Հին Երևանը»
  6. «Կոհա առցանց քարտարան › Որոնման արդյունքներ համար 'au:"Շահազիզ, Երվանդ"'». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  7. Նոր Նախիջեւանի Ս. Խաչվանքը
  8. «Պատմական պատկերներ» (PDF).
  9. Նոր-Նախիջեւանը եւ Նոր-Նախիջեւանցիք
  10. «Հին Յերևանը» (PDF).(չաշխատող հղում)
  11. Շահազիզ, Երվանդ (2003). Հին Երեվանը. Մուղնի Հրատարակչություն. ISBN 9789994133017.
  12. Շահազիզ, Երվանդ (1944). Սմբատ Շահազիզի կենսագրությունը. ՀՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երվանդ Շահազիզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 417