Jump to content

Եղրևանի (նկար, Վան Գոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղրևանի
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարիմայիս 1889
բարձրություն73 սանտիմետր[1]
լայնություն92 սանտիմետր[1]
ստեղծման վայրՍեն Ռեմի դե Պրովանս
ժանրբնանկար
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ
հավաքածուՊետական Էրմիտաժ
կայք
Ծանոթագրություններ
 Lilac Bush by Vincent van Gogh Վիքիպահեստում

«Եղրևանի» (ֆր.՝ Lilas), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1899 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 73 × 92 սմ։

Այսօր «Եղրևանի» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

«Եղրևանի» ստեղծագործությունում Վինսենթ վան Գոգը պատկերել է եղրևանու ծաղկած թուփ։ Նկարի աջ կողմում երևում է վառ կապույտ երկինքը, որի ֆոնին էլ ծառի բուն է նկարված։ Ներքևի աջ կողմից ուղղահայաց վեր է բարձրանում արահետը, որի շուրջ հիրիկներն են ծաղկել։ Ներքևի ձախ անկյունում նկարչի ստորագրությունն է զետեղված։

Օսիպ Մանդելշտամը գրում է. «Եղրևանու ծաղկած թուփը նկարված է կատաղորեն. մեկ վրձնահարվածով նա ստիպում է թփին շնչել»[2]։

1889 թվականի մայիսի 8-ին Վինսենթ վան Գոգը Սեն Ռեմիի Սեն Պոլ դը Մոզոլում էր գտնվում բուժման նպատակով։ Հաջորդ օրը՝ մայիսի 9-ին եղբորը՝ Թեոյին գրված նամակում Գոգը հաղորդում է.

Երկու նոր սյուժեի վրա եմ աշխատում, որոնք գտել եմ այստեղ՝ այգում՝ մանուշակագույն հիրիկներ և եղրևանու թուփ։ Միտքը, որ ես պետք է աշխատեմ, էլ ավելի է տիրում ինձ և ես հուսով եմ, որ իմ աշխատունակությունը շուտով լրիվությամբ կվերականգնվի։ Վատն այն է, որ աշխատանքն ինձ խիստ կլանում է, դրա համար ինձ թվում է, որ ես հավերժ կմնամ կյանքից կտրված և ուրիշ այլ բանով չեմ կարողանա զբաղվել, բացի իմ գործից[3]։
- Վինսենթ վան Գոգ

Երկու ամիս անց այդ երկու նկարն էլ պատրաստ էր և հեղինակն այն ուղարկեց եղբորը[4]։

Երկար ժամանակ կարծիք կար, որ «Եղրևանի» ստեղծագործությունը նկարվել է մեկ տարի ավելի վաղ՝ Առլում, սակայն Անտոնինա Իզերգինան, հենվելով Գոգի նամակագրության վրա, նշեց, որ կտավը ստեղծվել է հենց 1889 թվականին[5]։

Նկարի առաջին սեփականատերը ֆրանսիացի բանաստեղծ և գեղարվեստական քննադատ Ժյուլեն Լեկլերկն էր։ Ըստ Ն. Սեմյոնովի հաղորդման՝ 1906 թվականին նկարը ձեռք է բերել մոսկվացի ձեռնարկատեր և կոլեկցիոներ Սերգեյ Շչուկինը[6]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Շչուկինի հավաքածուն ազգայնացվում է։ Արդյունքում՝ 1923 թվականից նկարը տեղափոխվում է Նոր արևմտյան արվեստի պետական թանգարան։ 1930 թվականին «Եղրևանի» ստեղծագործությունը հանձնվում է Էրմիտաժին[7]։

2014 թվականի վերջից այն ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքի չորրորդ հարկի 413 սրահում[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Jacob Baart de la Faille, L'Œuvre de Vincent van Gogh, catalogue raisonné, ouvrage accompagné de la reproduction de plus de 1.600 tableaux, dessins, aquarelles et gravures du maître, 6 volumes, éditions G. van Oest, Paris & Bruxelles, 1928
  • Барская А. Г., Костеневич А. Г. Французская живопись. Вторая половина XIX — XX век. Каталог (Государственный Эрмитаж. Собрание западноевропейской живописи). — Л.: Искусство, 1991. — 473 с.
  • Ван Гог В. Письма / Пер. П. Мелковой. — СПб.: Азбука, 2001. — 848 с. — ISBN 5-267-00099-X
  • Костеневич А. Г. Искусство Франции. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. I. — 532 с. — ISBN 978-5-93572-295-1
  • Костеневич, А. Г. Искусство Франции. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. II. — 204 с. — ISBN 978-5-93572-297-5
  • Семёнова Н. Ю. Щукин. Биография коллекции. — М.: Слово, 2019. — 528 с. — ISBN 978-5-387-01554-0

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]