Եղնիկը
Եղնիկը անգլ.՝ The Yearling | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | մանկական ֆիլմ, դրամա, ընտանեկան ֆիլմ և վեպի էկրանավորում |
Հիմք | Եղնիկը (վիպակ) |
Թվական | 1946 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Քլերենս Բրաուն[1][2][3] |
Պրոդյուսեր | Սիդնի Ֆրանկլին |
Սցենարի հեղինակ | Մարջորի Քինան Ռոլինգս |
Դերակատարներ | Գրեգորի Փեք[4][2][3], Ջեյն Ուայման[4][3], Քլոդ Ջարման կրտսեր, Հենրի Տրևերս[4], Մարգարեթ Ուիչերլի[4], Ֆորեսթ Թաքեր[4], Չիլ Ուիլս[4][3], Արթուր Հոլ[4], Քլեմ Բևանս[4] և Հաուսլի Սթիվենսոն |
Օպերատոր | Չարլզ Ռոշեր, Արթուր Է. Արլինգ և Լեոնարդ Սմիթ |
Երաժշտություն | Հերբերտ Սթոթհարթ |
Մոնտաժ | Հարոլդ Ֆ. Քրես |
Պատմվածքի վայր | Ֆլորիդա |
Նկարահանման վայր | Ֆլորիդա |
Կինոընկերություն | Մետրո Գոլդվին Մայեր |
Տևողություն | 128 րոպե |
The Yearling (film) Վիքիպահեստում |
Եղնիկը (անգլ.՝ The Yearling), 1946 թվականին նկարահանված ամերիկյան մանկական ֆիլմ։ Մարջորի Ռոուլինգսի համանուն վեպի էկրանավորումը, երկու «Օսկարի» և մեկ «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1878 թվական։ 13 տարի առաջ ավարտվել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմը և Ֆլորիդայի բերրի հողերի յուրացման համար շարժվում են առաջամարտիկները։ Նրանցից մեկն այդ պատերազմի վետերան Փենի Բաքսթերն է, որը իր հետ տանում է կնոջը՝ Օրիին և 11-ամյա որդուն՝ Ջոդիին։ Նրանք հիմնավորվում են Ջորջ լճի (Lake George) ափին։
Ջոդին ընտանիքի չորս երեխաներից միակ փրկվածն էր․ մնացածները զոհ էին գնացել պատերազմին, այդ պատճառով մայրը չափազանց ակնածանքով է վերաբերվում նրան, և տղային հաճախ թվում է՝ իրեն չի սիրում։ Հետաքրքրասեր Ջոդին օրերով կորչում է անտառում և միշտ խնդրում է ծնողներին ինչ-որ մեկին տուն տանել՝ թեկուզ ջրարջ, արջուկ կամ հովազ։ Բնականաբար նա մերժում է ստանում։
Մի անգամ Փենիին խայթում է բոժոժավոր օձը։ Որպեսզի թուլացնի թույնի ազդեցությունը, նա սպանում է եղնիկին, որի լյարդը պետք է դներ վերքին։ Փոքրիկ եղնիկը որբ է մնում, և ծնողները թույլ են տալիս նրան վերցնել տուն, բայց միայն մինչև կենդանու մեծանալը։ Տղան եղնիկին անվանում է Ֆլագ (անգլ.՝ Flag), և շուտով նրանք դառնում են մտերիմ ընկերներ։
Անցնում են տարիներ, Ֆլագը մեծանում է և հոգս դառնում ֆերմայի համար․ ուտում և տրորում է բերքը, կոտրում ցանկապատները։ Փենին պահանջում է, որ Ջոդին եղնիկին տանի անտառ և սպանի, բայց տղան ազատ է արձակում Ֆլագին։ Շուտով եղնիկը վերադառնում է տուն, Օրին կրակում և վիրավորում է նրան։ Որպեսզի կենդանին չտանջվի, Ջոդին հոր հրամանով ընդհատում է ընկերոջ կյանքը։ Ուժեղ հուզական ցնցումից տղան փախչում է տնից, նրան գտնում են միայն երեք օր անց։ Երբ մայրը տեսնում է վերադարձած որդուն, ցույց է տալիս իր՝ մինչ այժմ խնամքով թաքցրած սիրո և քնքշանքի զգացմունքները։
Տղան 3 օրվա ընթացքում հասկանում է՝ որքան սարսափելի է քաղցը և վերադառնալով իմանում է՝ որքան են սիրում իրեն հայրն ու մայրը։ Նա կտրուկ մեծանում է և ընտանիքում հաստատվում է խաղաղություն։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քլոդ Ջարման — Ջոդի Բակսթեր (առաջին անգամ էկրանին)
- Գրեգորի Փեք — Էզրա «Փենի» Բակսթեր, Ջոդիի հայրը
- Ջեյն Ուայման — Օրի Բակսթեր, Ջոդիի մայրը
- Չիլ Ուիլս — Բաք Ֆորեսթեր, Ջոդիի հարևանը
- Քլեմ Բևանս — Բաքի հայրը
- Մարգարետ Վիչերլի — Բաքի մայրը
- Հենրի Թրևերս (Henry Travers) —պարոն Բոյլզ
- Ֆորեսթ Թակեր (Forrest Tucker) — Լեմ Ֆորեսթեր
Տիտրերում նշված չեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արթուր Հոլ (Arthur Hohl) — Արկ Ֆորեսթեր
- Վիկտոր Քիլիան (Victor Kilian) — կապիտան
- Ջուն Լոկհարթ — Թվինք Ուզերբի
- Ռոբերտ Փորտֆիլդ (Robert Porterfield) — հարևան
- Դեն Ուայտ (Dan White) — Միլուիլ Ֆորեսթեր
- Ջեֆ Յորք (Jeff York) — Օլիվեր Հուտո
Մրցանակներ և անվանակարգեր[5]
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1947 — բեմադրող-նկարչի լավագույն աշխատանքի համար «Օսկար» մրցանակ՝ հաղթանակ։
- 1947 — «Օսկար» մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար՝ հաղթանակ։
- 1947 — «Օսկար» լավագույն ֆիլմի համար՝ անվանակարգ։
- 1947 — «Օսկար» լավագույն ռեժիսորի համար՝ անվանակարգ։
- 1947 — «Օսկար» լավագույն դերասանի համար՝ անվանակարգ։
- 1947 — «Օսկար» լավագույն դերասանուհու համար՝ անվանակարգ։
- 1947 — «Օսկար» լավագույն մոնտաժի համար՝ անվանակարգ։
- 1947 — Քլոդ Ջարմանին՝ գլխավոր դերակատարին, «Օսկար» լավագույն անչափահաս դերասանի համար։
- 1947 — «Ոսկե գլոբուսի» մրցանակ դրամայում լավագույն դերասանի համար՝ հաղթանակ
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նկարահանումներն իրականացվել են Juniper Prairie Wilderness արգելոցային գոտում՝ Ֆլորիդա նահանգի Օկալա Ազգային անտառում (англ.): Ժապավենի դուրս գալուց հետո այնտեղ հայտնվել է «Եղնիկի արահետները» (անգլ.՝ The Yearling Trail), որով քայլելով կարելի է տեսնել այն վայրերը, որտեղ տեղի են ունեցել պատմության և պատկերների գործողությունները[6]։
- 1941 թվականին փորձեր են արվել այս ֆիլմը ևս մեկ անգամ բոլորովին այլ նկարահանող խմբով նկարահանելու, բայց առաջացել են տարատեսակ խնդիրներ. գլխավոր հերոս–տղան շատ արագ է մեծացել, նրա մոտ նկատվել է նախկինում աննկատ շեշտադրություն, մեծ քանակությամբ մոծակներ բնապատկերների նկարահանումների ժամանակ, ռեժիսորի և պրոդյուսերի մշտական հակասություններ, իսկ ձախողված պատկերի վրա աշխատանքն ավարտվել է ԱՄՆ-ի՝ Երկրորդ աշխարհամարտի մեջ մտնելով։ 7 ամսվա աշխատանքի ընթացքում ծախսվել է կես միլիոն դոլար։ Այնուամենայնիվ, շատ բնական նկարահանումներ, առանց մարդկանց, հինգ տարի անց օգտագործվել են ֆիլմի ստեղծման մեջ[7]։
- Նկարահանումների 10 ամիսների ընթացքում օգտագործվել է 32 վարժեցված կենդանի, այդ թվում՝ 5 եղջերու, քանի որ նրանք շատ արագ են մեծանում։ «Առաջին» եղնիկը, որին ընտրում է Ջոդին ֆիլմի սկզբում, 3 օրական էր և փրկվել էր անտառային հրդեհից։ Ֆիլմում նկարահանվել են նաև 126 եղջերու, 9 գորշ արջ, 37 շուն, 71 վայրի թռչուն (այդ թվում՝ 17 ճուռակ և 1 բու), 83 ճուտ, 36 խոզ, 8 բոժոժավոր օձ, 18 սկյուռ, 4 ձի և 17 ջրարջ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0039111/
- ↑ 2,0 2,1 http://www.filmaffinity.com/en/film295587.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=46910.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 http://www.imdb.com/title/tt0039111/fullcredits
- ↑ IMDB — awards
- ↑ Yearling Trail на сайте floridahikes.com
- ↑ 7,0 7,1 IMDB — trivia
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Оленёнок (անգլ.) на сайте tcm.com
- On Location: The Central Florida Of «The Yearling» на сайте npr.org
- На сайте kino-teatr.ru (ռուս.): аннотация и актёры/роли
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղնիկը» հոդվածին։ |
|
- Ֆլորիդայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1940-ականների անգլերեն ֆիլմեր
- 1946 ֆիլմեր
- MGM ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր
- Ամերիկյան վեստերն ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր կենդանիների մասին
- 1940-ականների ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆլորիդայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1870-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1860-ականներին