Դիսպրոզիում
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Դիսպրոզիում / Dysprosium (Dy), Dy, 66 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 162,500(1)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Xe] 4f10 6s2 | ||||
Ատոմի շառավիղ | 180 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 159 պմ | ||||
Իոնի շառավիղ | (+3e) 90,8 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 1,2 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | Dy←Dy3+ -2,29В Dy←Dy2+ -2,2В | ||||
Օքսիդացման աստիճաններ | 3 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 567,0(5,88) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 1685 Կ | ||||
Եռման ջերմաստիճան | 1685 Կ | ||||
Մոլյար ջերմունակություն | 28,16[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 19,0 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | վեցանկյուն | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | a=3,593 c=5,654 | ||||
C/a հարաբերություն | 1,574 | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 10,7 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
66 | Դիսպրոզիում
|
162,50 | |
4f106s2 |
Դիսպրոզիում (լատին․՝ Dysprosium), քիմիական տարր է, որի նշանն է Dy, պարբերական համակարգի 3-րդ խմբի քիմիական տարր։ Լանթանիդ է, պատկանում է հազվագյուտ հողային տարրերի խմբին, կարգահամարը՝ 66, ատոմական զանգվածը՝ 162, 50, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն է 5p66s2։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիսպրոզիումը հայտնաբերել է Լեկոք դը Բուաբոդրանը 1886 թվականին, ստացել է Զ․ Ուրբեյնը 1906 թվականին։
Անվանումը հին հունարեն՝ δυσπρόσιτος - դժվարամատչելի[3], ստացել է ուղեկիցներից դժվար անջատվելու պատճառով։
Բնության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնության մեջ հանդիպում է իտրիումական միներալներում, նաև մոնացիտում, լոպարիտում և այլն։ Երկրակեղևում պարունակում է 5• 10−4 % դիսպրոզիում (ըստ զանգվածի), օվկիանոսի ջրում՝ 2,9×10−6[4]:
Հանքավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիսպրոզիումի հանքավայրերը գտնվում են Չինաստանում, ԱՄՆ-ում, Վիետնամում, Աֆղանստանում, Ռուսաստանում, Կիրգիզիայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում[5]։
Ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիսպրոզիումը կարելի է ստանալ նրա միացություններն ալկալիական կամ հողալկալիական մետաղներով վերականգնելով կամ էլեկտրոլիզի միջոցով։
Ֆիզիկական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արծաթափայլ մետաղ է, խտությունը՝ 8530 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 1407 °С, եռմանը՝ 2600 °С: Քիմիապես ակտիվ տարր է, միացություններում՝ եռարժեք։ 180-200 °C-ից բարձր տաքացնելիս օդում օքսիդանում Է՝ առաջացնելով անգույն Dy2O3 օքսիդը։
Քիմիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիդրօքսիդը՝ Dy(ОН)3, թույլ հիմք է։ Դիսպրոզիումի միացությունները դեղնականաչավուն են։ Տաքացնելիս միանում է ջրածնին, ազոտին, ածխածնին։ Դիսպրոզիումը փոխազդում է բազմաթիվ օրգանական միացությունների հետ՝ առաջացնելով կոմպլեքս միացություններ։
Իզոտոպներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիսպրոզիումը f- տարր է, ունի 7 կայուն իզոտոպ։ Արհեստականորեն ստացվել են 149-167 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. —
- ↑ Химическая энциклопедия: в 5-ти тт. / Редкол.: Кнунянц И. Л. (гл. ред.). — Москва: Советская энциклопедия, 1990. — Т. 2. — С. 82. — 671 с. — 100 000 экз.
- ↑ Диспрозий // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- ↑ J.P. Riley and Skirrow G. Chemical Oceanography V. I, 1965
- ↑ Что такое МИНЕРАЛЬНЫЕ РЕСУРСЫ: РУДЫ РЕДКИХ МЕТАЛЛОВ — Энциклопедия Кольера — Словари — Словопедия
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դիսպրոզիում Webelements-ում
- Դիսպրոզիումը քիմիական տարրերի հայտնի գրադարանում
- Դիսպրոզիումի մասին գիտական վիդեո
- Dysprosium
Պարբերական աղյուսակ | |||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
H | He | ||||||||||||||||||||||||||||||
Li | Be | B | C | N | O | F | Ne | ||||||||||||||||||||||||
Na | Mg | Al | Si | P | S | Cl | Ar | ||||||||||||||||||||||||
K | Ca | Sc | Ti | V | Cr | Mn | Fe | Co | Ni | Cu | Zn | Ga | Ge | As | Se | Br | Kr | ||||||||||||||
Rb | Sr | Y | Zr | Nb | Mo | Tc | Ru | Rh | Pd | Ag | Cd | In | Sn | Sb | Te | I | Xe | ||||||||||||||
Cs | Ba | La | Ce | Pr | Nd | Pm | Sm | Eu | Gd | Tb | Dy | Ho | Er | Tm | Yb | Lu | Hf | Ta | W | Re | Os | Ir | Pt | Au | Hg | Tl | Pb | Bi | Po | At | Rn |
Fr | Ra | Ac | Th | Pa | U | Np | Pu | Am | Cm | Bk | Cf | Es | Fm | Md | No | Lr | Rf | Db | Sg | Bh | Hs | Mt | Ds | Rg | Cn | Nh | Fl | Mc | Lv | Ts | Og |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 402)։ |