Jump to content

Դիատոմիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիատոմիտ

Դիատոմիտ, (լատին․՝ diatomeae՝ դիատոմային ջրիմուռներ), լեռնային ալյուր, ծակոտկեն, թեթև, նստվածքային ապար՝ կազմված դիատոմիտային ջրիմուռների կայծքարային խեցիներից կամ բեկորներից։ Առաջանում է ծովերում ու լճերում կուտակվող դիատոմիտային տիղմից։ Բաղկացած է սիլիկահողից (62-92%) և կավային միներալներից։ Գույնը սպիտակ է, դեղնամոխրագույն, երբեմն՝ գորշ մոխրագույն։

Դիատոմիտի հանքավայրեր կան Հայաստանի Կոտայքի (Նուռնուս գյուղ), Սյունիքի (Շամբ, Նորավան գյուղեր), Արագածոտնի (Փարպի գյուղ) մարզերում։ Օգտագործվում է որպես կլանող ու զտող նյութ, ջերմաձայնամեկուսիչ, հակաբիոտիկների, թղթի, պլաստիկ նյութերի, ներկերի արտադրության և շինարարության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 375
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիատոմիտ» հոդվածին։