Դիանա և Ակտեոն (նկար, Տիցիան)
Դիանա և Ակտեոն | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Տիցիան[1][2] |
տարի | 1550[3] |
բարձրություն | 184,5 սանտիմետր[4][2] |
լայնություն | 202,2 սանտիմետր[4][2] |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Լոնդոնի ազգային պատկերասրահ[5] և Շոտլանդիայի ազգային պատկերասրահ[6] |
հավաքածու | Լոնդոնի ազգային պատկերասրահ և Շոտլանդիայի ազգային պատկերասրահներ |
հիմնական թեմա | Diana and Actaeon? |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/t/tiziano/08b/3dian_a.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Diana and Actaeon by Titian Վիքիպահեստում |
«Դիանա և Ակտեոն» (իտալ.՝ Diana e Atteone), վենետիկցի նկարիչ Տիցիանի կտավը, նկարված 1556-1559 թվականներին։ Կտավը մտնում է այն 7 նկարների մեջ, որոնք Տիցիանը նկարել է դիցաբանական թեմատիկայով, Ֆիլիպ 2-րդ Իսպանացի արքայի պատվերով, 16-րդ դարում։ Այդ ժամանակ դրանք այնքան բաց էին համարվում, որ դրանք կանանց ներկայությամբ ծածկվում էին։ Մտել է Բրիջուոտերի հավաքածուի մեջ։ Կտավի վրա պատկերված է այն պահը, երբ Ակտեոնը հանկարծակի տեսնում է մերկ Դիանային ու դրանով զայրացնում է աստվածուհուն։ Տիցիանի մեծագույն կտավներից մեկն է[7]. 2008-2009 թվականներին Մեծ Բրիտանիայում համազգային արշավի արդյունքում կտավը գնվել է Էդինբուրգի ու Լոնդոնի ազգային պատկերասրահների կողմից ու հետագա 5 տարիների ընթացքում գտնվել է երկու պատկերասրահներում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դիանա և Ակտեոն» կտավը համարվում է Տիցիանի յոթ հայտնի կտավներից մեկը, որոնք պատվիրել է Ֆիլիպ 2-րդ Իսպանացու կողմից։ Կտավն Իսպանիայում է մնացել մինչև 1704 թվականը, երբ Իսպանիայի արքա Ֆիլիպ 5-րդը նվիրել է այն ֆրանսիական դեսպանին։ Շուտով այն հայտնվել է Լյուդովիկոս 14-րդի զարմիկ, Օռլեանի հերցոգ Ֆիլիպ 2-ի հայտնի հավաքածուում։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո հավաքածուն Օռլեանի հերցոգ Ֆիլիպ 2-րդի կողմից վաճառվել է մի բրյուսելցի բանկիրի, իր մահապատժից 2 տարի առաջ։ Հավաքածուն տեղափոխվել է Լոնդոն վաճառքի համար և գնվել է երեք արիստոկրատների կողմից։ Նրանցից մեկը` Ֆրենսիս Էգերտոնը, գնել է կտավների մեծ մասն իր համար, ներառյալ Տիցիանի «Դիանա և Ակտեոն»-ը, «Դիանա և Կալիստո» կտավները, Պուսենի 8 կտավ, Ռաֆայելի 3 կտավ և Ռեմբրանդտի «Ինքնանկար 51 տարեկանում» կտավը[8]։ Կոմսի մահից 5 տարի անց հավաքածուն անցել է նրա զարմիկ Գովերին, ով այն համընդհանուր ցուցադրության է դրել լոնդոնյան իր տանը, Վեստմինստերում։ Այդ ժամանակից ի վեր հավաքածուն մշտապես հասանելի է դարձել հանրությանը։ 1939 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում հավաքածուն Լոնդոնից տեղափոխվել է Շոտլանդիա։ 1945 թվականից 26 կտավից կազմված այդ հավաքածուն ստացել է «Սազերլենդյան փոխառություն» անունը և գտնվում է Էդինբուրգի ազգային պատկերասրահում, Շոտլանդիայում։ Տիցիանի «Դիանա և Կալիստո» և «Դիանա և Ակտեոն» կտավները ներշնչել են այլ նկարիչների, ներառյալ` Ուիլյամ Թըրներին[9] և Լյուսեն Ֆրեյդին, վերջինս նկարագրել է այդ կտավը որպես «աշխարհի գեղեցկագույն կտավ»[7]։
2008-2009 թվականների ազգային արշավ
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականին «Սազերլենդյան հավաքածու»-ն ժառանգաբար անցել է Ֆրենսիս Էգերտոնին, Սազերլենդի 7-րդ հերցոգին և նրա հարստության հիմնական մասն էր կազմում։ 2003 թվականին նա Տիցիանի «Վեներա Անադիոմենա» կտավը վաճառել է Շոտլանդիայի ազգային պատկերասրահին, իսկ 2007 թվականին հայտարարել է, որ ցանկություն ունի վաճառել իր հավաքածուի մի մասը, որպեսզի դիվերսիֆիկացնի իր կապիտալը։ Նա առաջարկել է «Դիանա և Կալիստո» և «Դիանա և Ակտեոն» զույգը բրիտանական ազգային պատկերասրահներին 100 միլիոն ֆունտ ստերլինգով, եթե մինչև 2008 թվականը պատկերասրահները ցույց տային, որ ի վիճակի են հավաքել այդ գումարը, այլապես դրանք պիտի ներկայացվեին աճուրդում։ Լոնդոնի և Շոտլանդիայի ազգային պատկերասրահները հայտարարել են, որ կհավաքեն 50 միլիոն ֆունտ ստերլինգ նախ «Դիանա և Ակտեոն» կտավի համար, այնուհետև նույն կերպ գումար կհավաքվի նաև «Դիանա և Կալիստո» կտավի համար հաջորդ 3 տարիների ընթացքում[10][11][12]։ Չնայած միջոցների հավաքման մեծ խնդիրներին ու ակցիայի հանդեպ քննադատություններին, 2009 թվականի փետրվարի 2-ին հայտարարվել է, որ անհրաժեշտ ֆինանսներ են հավաքվել նկարի գնման համար[13]։ Կտավը 5 տարիների ընթացքում ցուցադրվել է Էդինբուրգի և Լոնդոնի ազգային պատկերասրահներում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://artuk.org/discover/artworks/diana-and-actaeon-114510
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://artuk.org/discover/artworks/diana-and-actaeon-210772
- ↑ https://www.nationalgallery.org.uk/paintings/titian-diana-and-actaeon
- ↑ 4,0 4,1 https://art.nationalgalleries.org/art-and-artists/8685/diana-and-actaeon-1556-1559
- ↑ http://www.nationalgallery.org.uk/paintings/titian-diana-and-actaeon
- ↑ https://artuk.org/discover/artworks/diana-and-actaeon-210772
- ↑ 7,0 7,1 Freud, Lucian (2001 թ․ դեկտեմբերի 22). «Artists on art: Freud on Titian». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Rembrandt, «Self-Portrait, aged 51» — NGS catalogue entry». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Paul Hills, «Titian’s Fire: Pyrotechnics and Representations in Sixteenth-Century Venice», Oxford Art Journal 2007 30(2), pages 185—204
- ↑ Bates, Stephen (2008 թ․ օգոստոսի 28). «Art auction: National galleries scramble to keep Titians as duke cashes in». The Guardian. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Editorial: In praise of... the Bridgewater loan». The Guardian. 2008 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «National Galleries of Scotland press release». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Funds secured for Titian painting». BBC News. 2009 թ․ փետրվարի 2.