Jump to content

Դեքստեր Գորդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեքստեր Գորդոն
Ծնվել էփետրվարի 27, 1923(1923-02-27)[1][2][3]
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ
Մահացել էապրիլի 25, 1990(1990-04-25)[1][2] (67 տարեկան) կամ ապրիլի 26, 1990(1990-04-26)[5] (67 տարեկան)
Ֆիլադելֆիա, ԱՄՆ[6]
Ժանրերջազ[7][8][9], բիբոփ[10], Հարդ-բոպ և սվինգ երաժշտություն[11]
Մասնագիտությունկոմպոզիտոր, սաքսոֆոնահար, ջազ երաժիշտ և ստուդիական երաժիշտ
Գործիքներսաքսոֆոն[11] և tenor saxophone?[11]
ԼեյբլBlue Note, Columbia Records, Savoy Records?, SteepleChase? և Prestige?
ԿրթությունJefferson High School?
Պարգևներ
Կայքdextergordon.com
 Dexter Gordon Վիքիպահեստում

Դեքստեր Գորդոն (անգլ.՝ Dexter Gordon, փետրվարի 27, 1923(1923-02-27)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - ապրիլի 25, 1990(1990-04-25)[1][2] կամ ապրիլի 26, 1990(1990-04-26)[5], Ֆիլադելֆիա, ԱՄՆ[6]), ամերիկացի ջազային հարդ-բոպի առաջամարտիկ տենոր սաքսոֆոնահար, դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

13 տարեկանում սովորել է կլառնետ նվագել։ Ժամանակին առաջադրվել է ամերիկյան Կինոակադեմիայի մրցանակին «Կեսգիշերին մոտ» (անգլ.՝ Round Midnight, 1986 թվական) ֆիլմում առաջին պլանի լավագույն տղամարդու դերի համար։ Գորդոնը ջազի պատմության մեջ ամենաազդեցիկ և պատվավոր դեմքերից էր. նրա ներդրումը կատարման յուրաձևության, հզոր և լիաձայն կատարման զարգացման գործում և՛ սաքսոֆոնի համար ընդհանրապես, և՛ տենորային սաքսոֆոնի համար մասնավորապես անգնահատելի է։

Գորդոնի հասակը 198 սմ էր, որի համար էլ նրան անվանել են երկարահասակ Դեքստեր (անգլ.՝ Long Tall Dexter): 60-ական թվականների կեսերին նա նվագել է տենոր սաքսոֆոն Conn 10M 'Ladyface' փողածայրոցով Dukoff Hollywood B.D. 5*, այնուհետև տեղափոխվել է Selmer Mark VI և սկսել օգտագործել Otto Link florida-ի փողածայրը, որն այդ ժամանակների ջազային տենոր սաքսոֆոնահարների համար ստանդարտ հավաքածու է համարվել։

Նա ելույթ է ունեցել այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են Լայոնել Խեմպտոնը, Տեդ Դեմերոնը, Չարլզ Մինգուսը, Լուի Ամսթրոնգը, Բիլի Էքսթայնը, Բեն Ուեբսթերը, Ջոննի Գրֆինը։ 1947 թվականին մի քանի շաբաթ նվագել է Ֆլեդչեր Խենդերսոնի նվագախմբում։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորդոնը թափառական կյանք է վարել և 1960 -ական թվականներին որոշ ժամանակով հաստատվել է Դանիայում՝ Կոպենհագենում, որտեղ այդ ժամանակ ապրել է Ուլրիխների ընտանիքը։ Հայտնի թենիսիստ Տորբեն Ուլրիխի լրագրողական գործունեությունը նրանց մտերմացրել է, և նրանք դարձել են բարեկամներ։ Գորդոնը դարձել է նորածին Լարս Ուլրիխի«(Metallica» խմբի հայտնի թմբկահար) կնքահայրը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեքստեր Գորդոն» հոդվածին։