Դերի Սասկիա Նեյթա (անգլ.՝ Daryll Saskia Neita, ), բրիտանացի աթլետուհի, որը մասնագիտանում է սպրինտ վազքում։ Օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր 4×100 տարածությունում, (2016, 2020), Եվրոպայի 4×100 կրկնակի չեմպիոն։
Աթլետիկայով սկսել է զբաղվել 11 տարեկանիցт[2]։ Հաջող ելույթ է ունեցել 2012 թվականին և 15 տարեկանում հաղթել է Անգլիա միջդպրոցական առաջնությունում 100 մ արդյունքով և պատանեկան որակավորման մրացաշարում՝ Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում, սակայն պատանեկան առաջնությունում գրավե է 4-րդ տեղը։
2016 թվականին նա բառացիորեն ներխուժել է Մեծ Բրիտանիայի ուժեղագույն սպրինտ վազորդների խումբ։ Երկրի առաջնությունում նա բարելավել է 100 մ վազքի սեփական արյունքները՝ 11,40-ից հասցնելով 11,23 և գրավել է երկրորդ տեղը։ 4×100 մ տարածությունում դարձել է արծաթե մեդալակիր։ Իսկ այդ հաջողությունից մի քանի օր անց անգլիացի մարզուհիներով սահմանել են նոր ազգային ռեկորդ՝ 41,81[3].
Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում նա չկարողացավ 100 մ վազքով հատել եզրագիծը, սակայն չորրորդ փուլում Մեծ Բրիտանիայի համար նվաճեց բրոնզե մեդալ։ Երկրի ռեկորդն այս անգամ ևս չուշացավ՝ 41,77։