Դեյան Լովրեն
Դեյան Լովրեն խորվ.՝ Dejan Lovren | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լովրենը Խորվաթիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||||||||
Անձնական տվյալներ | |||||||||
Քաղաքացիությունը | Խորվաթիա | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 5, 1989[1][2][3] (35 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Զենիցա, ՀՍՖՀ | ||||||||
Հասակ | 188 սմ | ||||||||
Քաշ | 84 կգ | ||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Լիվերպուլ | ||||||||
Համար | 6 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
1999-2002 | Իլյովաց | ||||||||
2002-2004 | Կառլովաց | ||||||||
2004-2006 | Դինամո Զագրեբ | ||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |||||||
2006-2010 | Դինամո Զագրեբ | 37 | (1) | ||||||
2006-2008 | → Ինտեր Զապրեշիչ | 50 | (1) | ||||||
2010-2013 | Օլիմպիկ Լիոն | 72 | (2) | ||||||
2013-2014 | Սաութհեմպտոն | 31 | (2) | ||||||
2014-ներկա | Լիվերպուլ | 122 | (5) | ||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||
2004-2005 | Խորվաթիա Մ17 | 18 | (2) | ||||||
2006 | Խորվաթիա Մ18 | 2 | (0) | ||||||
2006-2008 | Խորվաթիա Մ19 | 10 | (1) | ||||||
2007-2009 | Խորվաթիա Մ20 | 5 | (0) | ||||||
2007-2010 | Խորվաթիա Մ21 | 19 | (3) | ||||||
2009-ներկա | Խորվաթիա | 57 | (3) | ||||||
| |||||||||
Պարգևներ
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դեյան Լովրեն (խորվ.՝ Dejan Lovren, հուլիսի 5, 1989[1][2][3], Զենիցա, ՀՍՖՀ), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լիվերպուլի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Լովրենը սկսել է Դինամո Զագրեբում։ 2010 թվականի հունվարին նա տեղափոխվեց ֆրանսիական Լիոն։ Այստեղ խորվաթը անցկացրեց 3.5 մրցաշրջան և հաղթեց Ֆրանսիայի գավաթը[5]։ 2013 թվականին Լովրենը միացավ Սաութհեմպտոնին[6], որի կազմում 1 մրցաշրջան անցկացնելուց հետո 20 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Լիվերպուլ[7]։ Ակումբի կազմում նա 2018-19 մրցաշրջանում հաղթեց Չեմպիոնների Լիգան[8]։
Իր դեբյուտը Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում Լովրենը նշել է 2009 թվականին[9]։ Հավաքականի կազմում նա անցկացրել է ավելի քան 50 հանդիպում՝ 2018 թվականին նվաճելով արծաթե մեդալ աշխարհի առաջնությունում[10]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դինամո Զագրեբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լովրենը Դինամո Զագրեբի ակադեմիայի սան է[11]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2006 թվականի մայիսի 10-ին՝ Վարտեքս Վարաժդինի դեմ խաղում[12]։ Հուլիսի 17-ին նա 2 տարվա վարձավճարով միացավ Խորվաթիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Ինտեր Զապրեշիչին, որտեղ անցկացրեց 56 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Վերադառնալով Դինամո Զագրեբ՝ Լովրենը դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող[13]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2008 թվականի օգոստոսի 6-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Դոմժալեի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը Խորվաթիայի առաջնությունում խփեց հոկտեմբերի 5-ին՝ Օսիեկի դեմ խաղում[15]։ 2009 թվականի հուլիսի 21-ին նա գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի Փյունիկի դեմ խաղում[16][17]։ Դինամո Զագրեբի կազմում Լովրենը անցկացրեց 68 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։
Օլիմպիկ Լիոն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հունվարին Լովրենը 8 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Օլիմպիկ Լիոն[18][19][20]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 24-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ֆրանսիայի գավաթի Մոնակոյի դեմ խաղում[21]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց հունվարի 31-ին՝ Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[22]։ Իր առաջին գոլը Լիոնի կազմում Լովրենը խփեց նոյեմբերի 2-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Բենֆիկայի դեմ խաղում[23]։ 2011 թվականի մայիսի 11-ին խորվաթը հեռացվեց խաղադաշտից Օսերի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 39-րդ րոպեին[24]։ 2010-11 մրցաշրջանում Լովրենը անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[25]։
2012 թվականի հունվարի 23-ին Լովրենը երկարաձգեց իր պայմանագիրը Օլիմպիկ Լիոնի հետ մինչև 2016 թվականը[26][27][28]։ Մարտի 10-ին նա հեռացվեց խաղադաշտից Լիլի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 71-րդ րոպեին[29]։ Իր առաջին գոլը Լիգա 1-ում խորվաթը խփեց մարտի 24-ին՝ Սոշոյի դեմ խաղում[30]։ Ապրիլի 28-ին Լովրենը մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Կևիյիի դեմ խաղում[31]՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով և նվաճել գավաթը[5][32]։ Սեպտեմբերի 16-ին նա գոլ խփեց Այաչոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[33]։ Նոյեմբերի 4-ին խորվաթը գոլային փոխանցում տվեց Մաքսիմ Գոնալոնին Բաստիայի դեմ խաղում, ապա կարմիր քարտ ստացավ հանդիպման 30-րդ րոպեին[34]։ Օլիմպիկ Լիոնի կազմում Լովրենը անցկացրեց 102 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[35]։s
Սաութհեմպտոն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հունիսի 14-ին Լովրենը 4 տարվա պայմանագիր կնքեց անգլիական Սաութհեմպտոնի հետ[6][36][37]։ Ակումբը նրա համար վճարեց 8.5 միլիոն ֆունտ ստերլինգ[38][39][40]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 17-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ խաղում[41][42]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 21-ին՝ Լիվերպուլի դեմ խաղում[43][44]։ 2014 թվականի հունվարի 18-ին խորվաթը գոլ խփեց Սանդերլենդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[45][46]։ Սաութհեմպտոնի կազմում Լովրենը անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[47]։
Լիվերպուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հուլիսի 27-ին 4 տարվա պայմանագիր կնքեց Լիվերպուլի հետ[48]՝ դառնալով Սաութհեմպտոնի երրորդ ֆուտբոլիստը, ով այդ ամռանը տեղափոխվել էր Լիվերպուլ՝ Ադամ Լալլանայից և Ռիկի Լամբերտից հետո[7][49]։ Լովրենի համար ակումբը վճարեց 20 միլիոն ֆունտ ստերլինգ[50][51]՝ դարձնելով խորվաթին Լիվերպուլի պատմության այդ պահին ամենաթանկ պաշտպանը[52][53]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 17-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սաութհեմպտոնի դեմ խաղում[54][55]։ Իր առաջին գոլը Լիվերպուլի կազմում խփեց հոկտեմբերի 28-ին՝ գոլի հեղինակ դառնալով Անգլիայի լիգայի գավաթի Սուոնսիի դեմ հանդիպման վերջին րոպեին և 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[56][57]։ 2014-15 մրցաշրջանում Լովրենը անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[58], սակայն կատարեց մի շարք սխալներ[59], ինչի պատճառով նա ընդգրկվեց Պրեմիեր Լիգայի տարվա վատագույն տրանսֆերների շարքում[60][61][62]։
2015-16 մրցաշրջանում Լովրենը սկսեց ավելի լավ հանդես գալ, և Liverpool Echo-ն նկարագրեց նրան որպես «զուսպ և հանգիստ առաջնորդ դաշտում»[63]։ 2016 թվականի ապրիլի 14-ին խորվաթը գոլի հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում՝ 4-3 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[64][65]։ Մայիսի 18-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Սևիլյայի դեմ խաղում[66], սակայն Լիվերպուլը պարտվեց 1-3 հաշվով[67][68]։ Սեպտեմբերի 16-ին Լովրենը գոլ խփեց Չելսիի դեմ խաղում[69][70]։ 2017 թվականի ապրիլի 28-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[71][72][73][74]։ 2016-17 մրցաշրջանում Լովրենը անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[75]։
2017 թվականի դեկտեմբերի 17-ին Լովրենը գոլ խփեց Բորնմուտի դեմ խաղում[76]՝ օգնելով Լիվերպուլին դառնալ Պրեմիեր Լիգայի պատմության առաջին թիմը, որը չորս արտագնա հաջորդական հանդիպում հաղթեց 3 կամ ավելի գոլերի տարբերությամբ[77][78]։ Թիմի ավագի թևկապով առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2018 թվականի հունվարի 14-ին՝ Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[79][80]։ Մայիսի 26-ին խորվաթը գոլային փոխանցում տվեց Չեմպիոնների Լիգայի եզրափակչի Ռեալ Մադրիդի դեմ խաղում[81], սակայն Լիվերպուլը պարտվեց 3-1 հաշվով[82][83]։ 2017-18 մրցաշրջանում Լովրենը անցկացրեց 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[84]։
2018-19 մրցաշրջանում Լովրենը կորցրեց իր դիրքը Լիվերպուլի հիմնական կազմում՝ զիջելով այն Վիրջիլ Վան Դեյկին, Ժոել Մատիպին և Ջո Գոմեսին[85][86]։ Թեև խորվաթը խաղադաշտ դուրս չեկավ այս խաղում[87], Լիվերպուլը հաղթեց Չեմպիոնների Լիգան՝ եզրափակչում պարտության մատնելով Տոտենհեմ Հոտսպուրին[8][88]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լովրենը ներկայացրել է Խորվաթիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[89]։ Խորվաթիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2009 թվականի հուլիսի 29-ին Բելառուսի դեմ խաղի համար[90][91][92], սակայն այս խաղում խաղադաշտ դուրս չեկավ[93]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հոկտեմբերի 8-ին՝ փոխարինման մտնելով Կատարի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը Խորվաթիայի հավաքականի կազմում խփեց 2011 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Մալթայի դեմ խաղում[94][95]։
Լովրենը ընդգրկվեց Խորվաթիայի՝ Եվրո 2012-ի համար նախնական կազմում[96], սակայն դուրս մնաց վերջնական թիմից վնասվածքի պատճառով[97][98][99][100]։ 2013 թվականի մարտի 26-ին նա գոլ խփեց Ուելսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[101]։ 2014 թվականին Լովրենը մասնակցեց աշխարհի առաջնությանը[102][103]՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 3 հանդիպումներում[104], սակայն Խորվաթիան դուրս մնաց խմբային փուլից[105]։ Հավաքականի գլխավոր մարզիչ Անտե Չաչիչի հետ վատ հարաբերությունների պատճառով Լովրենը չհայտավորվեց Եվրո-2016-ին[106][107]։
2018 թվականի հունիսի 4-ին Լովրենը ընդգրկվեց Խորվաթիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[108][109]։ Նա թիմի մեկնարկային կազմում մասնակցեց առաջնության բոլոր հանդիպումներին[110]։ Խորվաթիան զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը[10][111]՝ եզրափակչում 4-2 հաշվով պարտվելով Ֆրանսիային[112][113]։ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին Լովրենը գոլի հեղինակ դարձավ Սլովակիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով[114][115]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ[116]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Դինամո Զագրեբ | 2005–06 | Պրվա Լիգա | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | |
2008–09 | 22 | 1 | 8 | 1 | 8 | 1 | 38 | 3 | ||||
2009–10 | 14 | 0 | 4 | 0 | 11 | 1 | 29 | 1 | ||||
Ընդհանուր | 37 | 1 | 12 | 1 | 19 | 2 | 0 | 0 | 68 | 4 | ||
Ինտեր Զապրեշիչ (վարձավճար) | 2006–07 | Դրուգա Լիգա | 21 | 0 | 4 | 0 | — | 25 | 0 | |||
2007–08 | 29 | 1 | 2 | 0 | 31 | 1 | ||||||
Ընդհանուր | 50 | 1 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 56 | 1 | ||
Օլիմպիկ Լիոն | 2009–10 | Լիգա 1 | 8 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 10 | 0 |
2010–11 | 28 | 0 | 2 | 0 | 6 | 1 | 1 | 0 | 37 | 1 | ||
2011–12 | 18 | 1 | 3 | 0 | 8 | 0 | 2 | 0 | 31 | 1 | ||
2012–13 | 18 | 1 | 0 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 24 | 1 | ||
Ընդհանուր | 72 | 2 | 6 | 0 | 19 | 1 | 5 | 0 | 102 | 3 | ||
Սաութհեմպտոն | 2013–14 | Պրեմիեր Լիգա | 31 | 2 | 0 | 0 | — | 0 | 0 | 31 | 2 | |
Լիվերպուլ | 2014–15 | 26 | 0 | 4 | 0 | 6 | 0 | 2 | 1 | 38 | 1 | |
2015–16 | 24 | 0 | 1 | 0 | 10 | 1 | 4 | 0 | 39 | 1 | ||
2016–17 | 29 | 2 | 0 | 0 | — | 3 | 0 | 32 | 2 | |||
2017–18 | 29 | 2 | 0 | 0 | 14 | 0 | 0 | 0 | 43 | 2 | ||
2018–19 | 13 | 1 | 1 | 0 | 3 | 0 | 1 | 0 | 18 | 1 | ||
2019–20 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | ||
Ընդհանուր | 122 | 5 | 6 | 0 | 33 | 1 | 11 | 1 | 172 | 7 | ||
Կարիերայի ընդհանուր | 312 | 11 | 30 | 1 | 71 | 4 | 16 | 1 | 429 | 17 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ[116]
Խորվաթիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2009 | 2 | 0 |
2010 | 3 | 0 |
2011 | 8 | 1 |
2012 | 1 | 0 |
2013 | 9 | 1 |
2014 | 7 | 0 |
2016 | 1 | 0 |
2017 | 6 | 0 |
2018 | 13 | 0 |
2019 | 7 | 1 |
Ընդհանուր | 57 | 3 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Սեպտեմբերի 2, 2011 | Ազգային մարզադաշտ, Տա' Քալի, Մալթա | Մալթա | 3–1 | 3–1 | Եվրո 2012 Որակավորում |
2. | Մարտի 26, 2013 | Լիբերտի մարզադաշտ, Սուոնսի, Ուելս | Ուելս | 1–1 | 2–1 | ԱԱ 2014 Որակավորում |
3. | Սեպտեմբերի 6, 2019 | Անտոն Մալատինսկի մարզադաշտ, Տրնավա, Սլովակիա | Սլովակիա | 4–0 | 4–0 | Եվրո 2020 Որակավորում |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Դինամո Զագրեբ
- Խորվաթիայի առաջնություն. 2008–09[117]
- Խորվաթիայի գավաթ. 2008–09[118]
Ինտեր Զապրեշիչ
- Խորվաթիայի երկրորդ դիվիզիոն. 2006–07[119]
Օլիմպիկ Լիոն
- Ֆրանսիայի գավաթ. 2011–12[5]
Լիվերպուլ
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա. 2018–19[88]; երկրորդ տեղ. 2017–18[82]
- ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ. 2019[120]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա. երկրորդ տեղ. 2015–16[67]
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորվաթիա
- ՖԻՖԱ աշխարհի առաջնություն. երկրորդ տեղ. 2018[10]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Croatia - D. Lovren - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Lyon wins Coupe de France over Quevilly». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ ապրիլի 28. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ 6,0 6,1 «Saints Land Lovren». Southampton FC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ 7,0 7,1 «Liverpool sign Dejan Lovren from Southampton for £20m». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հուլիսի 27. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
- ↑ 8,0 8,1 «Liverpool win Champions League after Salah and Origi sink Tottenham». The Observer (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 1. ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ 9,0 9,1 «Croatia - Qatar, Oct 8, 2009 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 «World Cup 2018: France beat Croatia 4-2 in World Cup final». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Profile: The Dejan Lovren story so far». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «NK Varazdin - GNK Dinamo Zagreb, May 10, 2006 - 1.HNL - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Ralph, Vincent (2013 թ․ հունիսի 15). «Five facts about Southampton's new signing Dejan Lovren». HITC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «GNK Dinamo Zagreb - NK Domzale, Aug 6, 2008 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «GNK Dinamo Zagreb - NK Osijek, Oct 5, 2008 - 1.HNL - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «GNK Dinamo Zagreb - FC Pyunik Erewan, Jul 21, 2009 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ ««ԴԻՆԱՄՈ»-«ՓՅՈՒՆԻԿ»` 3:0». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Official: Olympique Lyon Sign Dinamo Zagreb Defender Dejan Lovren | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Lyon signs defender Lovren from Zagreb». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ հունվարի 14. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Lyon signs Croatia defender Dejan Lovren from Dinamo Zagreb». GuelphMercury.com (կանադական անգլերեն). 2010 թ․ հունվարի 14. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «AS Monaco - Olympique Lyon, Jan 24, 2010 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Olympique Lyon - Paris Saint-Germain, Jan 31, 2010 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «SL Benfica - Olympique Lyon, Nov 2, 2010 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «AJ Auxerre - Olympique Lyon, May 11, 2011 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Dejan Lovren | Football Stats | Liverpool | Season 2010/2011 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ UEFA.com (2012 թ․ հունվարի 23). «Lovren signs new contract at Lyon». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ 161385360554578 (2012 թ․ հունվարի 23). «Lyon star ends Liverpool speculation by penning new deal». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
{{cite web}}
:|last=
has numeric name (օգնություն) - ↑ «Lovren signs new deal». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Olympique Lyon - LOSC Lille, Mar 10, 2012 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Olympique Lyon - FC Sochaux-Montbéliard, Mar 24, 2012 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Olympique Lyon - US Quevilly-Rouen Métropole, Apr 28, 2012 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Lyon win French Cup final». www.aljazeera.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Olympique Lyon - AC Ajaccio, Sep 16, 2012 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Olympique Lyon - SC Bastia, Nov 4, 2012 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Southampton swoop for Lyon's Croatia defender Lovren». Reuters (անգլերեն). 2013 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2018-02-25-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Southampton sign Croatian defender Dejan Lovren from Lyon» (բրիտանական անգլերեն). 2013 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Association, Press (2013 թ․ հունիսի 14). «Southampton sign £6.8m Croatian Dejan Lovren on four-year contract». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Southampton splash £8.5m on promising Lyon defender Lovren». Mail Online. 2013 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Lovren gets 'dream' Premier League move». ESPN.co.uk. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Southampton sign Lovren from Lyon | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «West Bromwich Albion - Southampton FC, Aug 17, 2013 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «West Brom 0-1 Southampton». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Liverpool FC - Southampton FC, Sep 21, 2013 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Anfield, Paul Wilson at (2013 թ․ սեպտեմբերի 21). «Liverpool 0-1 Southampton | Premier League match report». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Sunderland AFC - Southampton FC, Jan 18, 2014 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Sunderland 2-2 Southampton» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հունվարի 18. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Dejan Lovren | Football Stats | Liverpool | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Dejan Lovren seals Liverpool transfer». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ UEFA.com (2014 թ․ հուլիսի 27). «Lovren follows Lambert and Lallana to Liverpool». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Transfer news: Liverpool sign Croatia defender Dejan Lovren from Southampton». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Sport, Telegraph (2014 թ․ հուլիսի 28). «Dejan Lovren joins Liverpool in £20 million transfer from Southampton» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Lovren Becomes Most Expensive Defender in Liverpool History». Croatia Week (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Dejan Lovren completes move from Southampton to Liverpool for £20m». Mail Online. 2014 թ․ հուլիսի 27. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Liverpool FC - Southampton FC, Aug 17, 2014 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Liverpool 2-1 Southampton». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Liverpool FC - Swansea City, Oct 28, 2014 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Liverpool 2-1 Swansea City» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Dejan Lovren | Football Stats | Liverpool | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Lewis, Darren (2014 թ․ դեկտեմբերի 12). «Dejan Lovren's Liverpool future in doubt as teammates lose faith in defender after dismal start». mirror. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «20 worst Premier League signings of the 2014/15 season» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մայիսի 21. ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Greene, Laura. «Worst XI of 2014/15 Premier League Signings». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «20 worst Premier League signings of the 2014/15 season». Independent.ie (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Pearce, James (2016 թ․ մայիսի 7). «Lovren's transformation epitomises Liverpool progress under Klopp». liverpoolecho. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Liverpool FC - Borussia Dortmund, Apr 14, 2016 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Anfield, Andy Hunter at (2016 թ․ ապրիլի 15). «Liverpool's Lovren sinks Borussia Dortmund in remarkable comeback». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Liverpool FC - Sevilla FC, May 18, 2016 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ 67,0 67,1 Steinberg, Jacob (2016 թ․ մայիսի 18). «Sevilla beat Liverpool 3-1 to claim Europa League title – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Liverpool 1-3 Sevilla» (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Chelsea FC - Liverpool FC, Sep 16, 2016 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Chelsea vs Liverpool: As it happened». The Independent (անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Dejan Lovren signs new long-term Liverpool contract». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Dejan Lovren: Liverpool centre-back signs new deal until 2021». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 28. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Bascombe, Chris (2017 թ․ ապրիլի 28). «Dejan Lovren signs new Liverpool contract to remain at Anfield until 2021». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Dejan Lovren signs new long-term Liverpool contract on £100,000-a-week». The Independent (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 28. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Dejan Lovren | Football Stats | Liverpool | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «AFC Bournemouth - Liverpool FC, Dec 17, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Liverpool set record with win at AFC Bournemouth». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Liverpool news: Jurgen Klopp's side make history with record away day goal tally after 4-0 win at Bournemouth | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Liverpool FC - Manchester City, Jan 14, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Lovren: Being Liverpool captain was an honour». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Real Madrid - Liverpool FC, May 26, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ 82,0 82,1 Stadium, Daniel Taylor at the Olimpiyskiy (2018 թ․ մայիսի 26). «Real Madrid win Champions League as brilliant Bale sinks Liverpool». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Smyth, Rob (2018 թ․ մայիսի 26). «Real Madrid beat Liverpool 3-1 to win Champions League final 2018 – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Dejan Lovren | Football Stats | Liverpool | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Who should partner Virgil van Dijk in Liverpool's defence?». Mail Online. 2019 թ․ հուլիսի 24. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Dejan Lovren Or Joe Gomez: Who Is The First Choice Centre Back For Liverpool Under Klopp?». The 4th Official (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Tottenham Hotspur - Liverpool FC, Jun 1, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ 88,0 88,1 «Liverpool beat Spurs 2-0 to win Champions League final in Madrid» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 1. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Soldo, Ivan. «World Football: Dejan Lovren Is the Future of Croatian Football». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Croatia squad for Belarus qualifier». FourFourTwo (անգլերեն). 2009 թ․ հուլիսի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ agencies, Telegraph staff and (2009 թ․ հուլիսի 29). «Croatia welcome back Arsenal's Eduardo after long injury lay-off» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Eduardo returns to Croatia squad for Belarus qualifier». Zee News (անգլերեն). 2009 թ․ հուլիսի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Belarus - Croatia, Aug 12, 2009 - World Cup qualification Europe - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Malta - Croatia, Sep 2, 2011 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Croatia beats Malta 3-1 in Euro 2012 qualifying». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ NDTVSports.com. «Croatia unveil provisional 27-man Euro squad | Football News». NDTVSports.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Injured Lovren left out of final Croatia squad | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Lovren left out for Croatia». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Euro 2012: Duo miss out on a place in Croatia's Euro squad» (բրիտանական անգլերեն). 2012 թ․ մայիսի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Croatia Euro 2012 squad sees Lovren and Kalinic miss out». Mail Online. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Wales - Croatia, Mar 26, 2013 - World Cup qualification Europe - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Staff, Guardian (2014 թ․ հունիսի 5). «Croatia squad for 2014 World Cup: the 23 chosen by Niko Kovac». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Sport, Telegraph (2014 թ․ հունիսի 2). «Croatia World Cup 2014 squad» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ FIFA.com. «2014 FIFA World Cup™ - Teams - Croatia». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ FIFA.com. «2014 FIFA World Cup Brazil™ - Groups». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ UEFA.com. «Čačić looks to Croatia youth as Lovren misses out - UEFA EURO - News - UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Dejan Lovren has been omitted from Croatia's Euro 2016 squad over a row with the coach». The Independent (անգլերեն). 2016 թ․ մայիսի 16. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Izbornik Dalić potvrdio konačan popis putnika za SP - Hrvatski nogometni savez». hns-cff.hr (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Croatia World Cup 2018 Squad (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Dejan LOVREN - Dejan Lovren - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - France - Croatia - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «France - Croatia, Jul 15, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «France 4-2 Croatia: Paul Pogba and Kylian Mbappe star in World Cup win». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Slovakia - Croatia, Sep 6, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Carne, Ron (2019 թ․ սեպտեմբերի 7). «Video: Dejan Lovren heads home goal for Croatia in comfortable win over Slovakia». CaughtOffside (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ 116,0 116,1 «Dejan Lovren». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «League Table 1. HNL Season 2008/09 Croatia - Soccer Database Wettpoint». fussball.wettpoint.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Video: Dinamo iz penala sačuvao kup». Sportnet (խորվաթերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Croatia 2006/07». www.rsssf.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Park, Daniel Taylor at Vodafone (2019 թ․ օգոստոսի 14). «Liverpool sink Chelsea to lift Super Cup thanks to Adrián shootout save». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Beaard, Raymond. «World 11: the reserve teams for 2017-18». FIFPro World Players' Union (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լովրենի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Լովրենի պաշտոնական Ինստագրամի էջը
- Լովրենը transfermarkt-ում
- Լովրենը soccerbase.com-ում
- Լովրենը WhoScored.com կայքում
- Լովրենը Լիվերպուլի պաշտոնական կայքում Արխիվացված 2019-07-05 Wayback Machine
- Լովրենը Օլիմպիկ Լիոնի պաշտոնական կայքում
- Լովրենը Լիգա 1-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-09-29 Wayback Machine
- Լովրենը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Լովրենը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Լովրենը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2019-05-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյան Լովրեն» հոդվածին։ |
|
|
|
- Հուլիսի 5 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Դինամո Զագրեբի ֆուտբոլիստներ
- Ինտեր Զապրեշիչի ֆուտբոլիստներ
- Լիվերպուլի ֆուտբոլիստներ
- Խորվաթ ֆուտբոլիստներ
- Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սաութհեմփթոնի ֆուտբոլիստներ
- Օլիմպիկ Լիոնի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ