Դեբրա Մոնք
Դեբրա Մոնք անգլ.՝ Debra Monk | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1949[1][2] (75 տարեկան) |
Ծննդավայր | Միդլթաուն |
Կրթություն | Հարավային մեթոդիստական համալսարան, Frostburg State University? և Wheaton High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, երգչուհի և գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Դեբրա Մոնք (լատին․՝ Debra Monk փետրվարի 27, 1949[1][2], Միդլթաուն), ամերիկյան դերասանուհի, երգչուհի և սցենարիստ, որն առավելագույն հաջողությունների է հասել՝ Բրոդվեյի բեմում խաղալով։
Մոնքը ծնվել է Միդլթոնում՝ Օհայո նահանգում։ 1973 թվականին ավարտել է Ֆրոստբերգի պետական համալսարանը[3]։ Առաջին հաջողությունները գրանցել է որպես 1982 թվականի «Pump Boys and Dinettes» մյուզիքլի համահեղինակ և դերասանուհի, որը առաջադրվել է «Թոնի (մրցանակ)»ի։ 1988 թվականին Oil City Symphony մյուզիքլի համար արժանացել է «Դրամա Դեսկ» մրցանակի[3]։
Մոնքն իր կարիերայի ընթացքում քառակի առաջադրվել է «Թոնի» մրցանակին՝ 1993 թվականին շահելով մեկ արձանիկ Redwood Curtain պիեսի համար[4]։ Նա նաև տարբեր դերերի համար շահել է «Դրամա Դեսկ» և Obie երեք մրցանակ։ 1999 թվականին Մոնքը արժանացել է «Էմմի» մրցանակի՝ «Լավագույն հրավիրված դրամատիկական սերիալի դերասանուհի» կատեգորիայում «Նյու Յորքի ոստիկանությունը» հեռուստասերիալում խաղացած դերի համար։
Բեմական կարիերայից բացի, Մոնքը երևացել է ավելի քան երեսուն ֆիլմում և չորս տասնյակ հեռուստատեսային շոուներում՝ խաղալով երկրորդական դերեր։ Նշանակալի դերեր է ունեցել «Սատանայի փաստաբանը» (1997), «Վայրենիները» (2007) և «Հետո ապրեք ինքներդ» (2014) ֆիլմերում։ Հեռուստատեսությամբ երկրորդական դերեր է խաղացել «Նիրո Վուլֆի գաղտնիքները», «Նյու Յորքի ոստիկանությունը», «Կրքի անատոմիա», «Պայքար» և «Մոցարտը ջունգլիներում» հեռուստասերիալներում։ Հայտնվել է նաև «Օրենք և կարգ», «Հուսահատ տնտեսուհիները», «Եղբայրներ և քույրեր», «Քլիվլենդի գեղեցկուհիները» ֆիլմերում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նախերգանք համբույրին (1992)
- Դռնապանը (1993)
- Անվախը (ֆիլմ, 1993)
- Հեռուստավիկտորինա (1994)
- Մեդիսոն շրջանի կամուրջները (1995)
- Ջեֆրի (1995)
- Խենթերը (1995)
- Անկողին վարդերից (1996)
- Տիկին Ուինթերբորն (1996)
- Կրակի էությունը(1996)
- Առաջին կանանց ակումբը (1996)
- Ծայրահեղ միջոցներ (1996)
- Մուտք և ելք (1997)
- Սատանայի փաստաբանը (1997)
- Բժշկություն (2000)
- Սպանել Էդգարին (2003)
- Միլուոկի՝ Մենեսոտայի նահանգ (2003)
- Մուգ ջուր (2005)
- Պրոդյուսրները (2005)
- Վայրենիներ (2007)
- Հարգարժան Բակ Հավարդը (2008)
- Սեր և այլ հանգամանքներ (2009)
- Միլիոն թեյնիկների համար (2011)
- Շատ վտանգավոր բան (2012)
- Հետո ապրեք ինքներդ (2014)
- Ստոր Փիթը (2015-2017)-Կոնի Պերսիկոֆ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 «Debra Monk Biography». TV Guide. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Debra Monk». Internet Broadway Database. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեբրա Մոնքը Internet Off-Broadway Database կայքում
- Դեբրա Մոնքը (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեբրա Մոնք» հոդվածին։ |
|
- Փետրվարի 27 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի երգիչներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Ամերիկացի սցենարիստներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- «Դրամա Դեսկ» մրցանակի դափնեկիրներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ