Jump to content

Դարիո Ֆո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարիո Ֆո
իտալ.՝ Dario Fo
Ծննդյան անունիտալ.՝ Dario Luigi Angelo Fo
Ծնվել էմարտի 24, 1926(1926-03-24)[1][2][3][…]
ԾննդավայրՍանջանո, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[4][5] կամ Լեջունո, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[6]
Վախճանվել էհոկտեմբերի 13, 2016(2016-10-13)[7][1][2][…] (90 տարեկան)
Վախճանի վայրՄիլան, Իտալիա[7] կամ Միլան, Իտալիա[8]
ԳերեզմանՄիլանի մոնումենտալ գերեզմանատուն[9]
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, թատրոնի դերասան, սցենարիստ, կոմպոզիտոր, դրամատուրգ, կինոդերասան, նկարազարդող, նկարիչ, բանաստեղծ, բեմանկարիչ, երգիծաբան, գրող, հագուստ ձևագծող, դերասան, վիզուալ արտիստ, ռեժիսոր, stage author, Նոբելյան մրցանակի դափնեկիր և theater director
Քաղաքացիություն Իտալիա
ԿրթությունԲրերա գեղարվեստի ակադեմիա
Ժանրերկատակերգություն
Ուշագրավ աշխատանքներՀրեշտակապետերը չեն խաղում ֆլիպեր, Միստերիա բուֆ, Անարխիստը մահը դժբախտ պատահարից, Չես կարող վճարել՝ մի՛ վճարիր, Շեփորներ և ազնվամորի, Elizabeth: Almost by Chance a Woman?, The Pope and the Witch? և The Two-Headed Anomaly?
ԱնդամակցությունՊատաֆիզիկայի դպրոց և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԿուսակցությունԿոմունիստական վերածննդի կուսակցություն
Պարգևներ
ԱմուսինՖրանկա Ռամե[8]
ԶավակներՅակապո Ֆո
ԱզգականներAlessandro Fo? և Laura Fo?
Изображение автографа
Կայքdariofo.it
 Dario Fo Վիքիպահեստում

Դարիո Ֆո (իտալ.՝ Dario Fo, մարտի 24, 1926(1926-03-24)[1][2][3][…], Սանջանո, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[4][5] և Լեջունո, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[6] - հոկտեմբերի 13, 2016(2016-10-13)[7][1][2][…], Միլան, Իտալիա[7] և Միլան, Իտալիա[8]), իտալացի դրամատուրգ, ռեժիսոր, բեմական վարպետության տեսաբան, նկարիչ, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1997)[15], Հռոմի Լա Սապիենցի անվան համալսարանի պատվավոր դոկտոր (2006

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարիո Ֆոն ծնվել է Սանջանոյում (Լոմբարդիայի մարզի Վարեզե գավառ)՝ աշխատավորի և գյուղացու աղքատ ընտանիքում։ Ապագա դրամատուրգի հայրը՝ Ֆելիչե Ֆոն, երկաթուղագործ էր և սիրողական դերասան[16]։ Ծնողներն աչքի էին ընկնում հակաֆաշիստական համոզմունքներով, հայրը միաժամանակ Իտալիայի սոցիալիստական կուսակցության անդամ էր։ Ֆոյի ընտանիքն օգնել է վիրավոր պարտիզաններին և փրկել հրեա գիտնականների համակենտրոնացման ճամբարներից՝ նրանց տեղափոխելով Շվեյցարիա։

Չնայած աղքատությանը՝ ծնողները որոշել էին աջակցել իրենց որդուն նկարչական հետաքրքրությունների հարցում։ 1940 թվականին Դարիո Ֆոն ընդունվում է Բրերայի միլանյան ակադեմիայի բեմանկարչության ֆակուլտետը, սակայն ուսումն ընդհատվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։ Նա խուսափում է Սալո Հանրապետության բանակում ծառայելուց՝ մինչև պատերազմի ավարտը թաքնվելով վերնահարկում։ 1945 թվականին մեկնում է սովորելու Միլանի ճարտարագիտական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում[17]։

Դարիո Ֆո

Դարիո Ֆոն իր առաջին աշխատանքները գրել է ուսանողական տարիներին։ Դրանք ոչ մեծ մենախոսություններ, երգիծական էսքիզներ ու կիսաֆանտաստիկ պատմվածքներ էին (ազգային ավանդույթի պահպանմամբ)։ Այդ ստեղծագործությունները նա ընթերցում էր ընկերների շրջանում և, ի վերջո, դառնում է հանրաճանաչ։ 1951 թվականից Ֆոն Իտալիայի ազգային ռադիոյով (RAI) ներկայացնում է իր 18 երգիծական մենախոսություններից մի շարք («Երեխաները»), որը քաղաքական սատիրա էր աստվածաշնչյան պատմությունների վերաբերյալ։ Շուտով անհանգստացած ղեկավարությունը փակում է Ֆոյի հաղորդումը, բայց այն հասցրել էր Ֆոյին հեղինակություն բերել[15]։

1953 թվականին Ֆոն, թողնելով ինստիտուտը, ամբողջովին տրվում է ստեղծագործելուն։ 1951 թվականին նա հանդիպել էր դերասանուհի Ֆրանկա Ռամեին (1929-2013), ով թատերական ընտանիքից էր և 1954 թվականին դառնում է Ֆոյի կինը։ Ռամեն նաև Ֆոյի թատրոնի համահեղինակն ու առաջին դերասանուհին էր[15]։ Անկախ թատրոնի համար նա գրում և բեմադրում է 2 ֆարս՝ «Մատն աչքը կոխելով» (1953) և «Կապել առողջներին» (1954)։ Շուտով երկու ստեղծագործություններն էլ, որոնք ծաղրում էին բուրժուական հասարակությանն ու իշխող Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությանը, արգելվում են քաղաքական և եկեղեցական գրաքննությամբ։

1955-1957 Ֆոն սցենարներ է գրում կինոյի համար, մի շարք՝ մասնավորապես Կարլո Լիձանիի ֆիլմերում հանդես է գալիս որպես նկարիչ և դերասան։ 1957-1958 թվականներին Ֆո-Ռամե ախումբը, Մինսկի Պիկկոլո թատրոնում կայացած դեբյուտից հետո, մեկնում է ամենամյա շրջագայության Իտալիա։ 1959 թվականին նա հիմնում է նոր թատրոն՝ «Թատերախումբ Դարիո Ֆո-Ֆրանկա Ռամե»։ Նրա առաջին հաջողությունը 3 գործողությունից բաղկացած «Հրեշտակապետերը չեն խաղում ֆլիպեր» («Gli archangeli giocano a flipper», 1959) պիեսն էր, որն անհեթեթ կատակերգություն և սատիրա էր չինովնիկների բյուրոկրատության մասին[16]

1963 թվականից նա որպես դերասան, ռեժիսոր և սքեթչների հեղինակ է հանդես է գալիս կաբարեներում և փողոցային թատրոններում 1969 թվականից ղեկավարել է «Լա Կոմունա» թատերախումբը։ Մոտ լինելով ձախ սոցիալիստական ուժերին՝ 1970 թվականին դուրս է գալիս Իտալիայի կոմունիստական կուսակցության կազմից[16]։

2006 թվականին Ֆոն անհաջող կերպով փորձում է իր թեկնածությունը դնել Միլանի քաղաքապետի պաշտոնում։ Ձախակողմյան ուժերի «Միություն» կոալիցիայի թեկնածուի նախընտրական փուլում նա զբաղեցնում է երկրորդ տեղը։ «Կոմունիստական վերածնունդ» կուսակցության աջակցությամբ նա հավաքում է ձայների ավելի քան 20 %-ը[18]։ Նույն թվականի խորհրդարանական ընտրություններում Ֆրանկա Ռամեն պատգամավոր է ընտրվում «Իտալիայի արժեքներ» կուսակցության կողմից։ 2010 թվականից և՛ Ֆոն, և՛ Ռամեն Կոմունիստական վերածնունդ կուսակցության անկախ անդամներ են[19]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է բեմական ֆարս-արլեկինադների («Մատն աչքը կոխելով», 1953), Բրեխտի թատրոնի ավանդույթներով վավերագրական-քաղաքական դրամաների («Չիլիի ազգային պատերազմը», 1973, և ուրիշներ)։ Սև հումորով գրոտեսկային-սատիրական «Միստերիա Բուֆ» (1969), «Անարխիստը մահը դժբախտ պատահարից» (1970), «Տու՜կ-տու՜կ։ Ո՞վ է։ Ոստիկանությունը» (1974), «Չես կարող վճարել, մի վճարիր» (1981) պիեսներում հանդիպում են միջնադարյան դել արտե կոմեդիաների, տոնավաճառներում կազմակերպվող տիկնիկային թատրոնների, կրկեսային ներկայացումների տարրեր։ 2001 թվականից անդամակցում է Պատաֆիզիկայի քոլեջին, որ հիմնադրվել էր Ալֆրեդ Ժարի պատվին։ 2008 թվականին մասնակցել է Ջուլետտո Կյեզայի «9/11: Հետաքննություն զրոյից» ֆիլմ-հետաքննության նկարահանումներին, որը 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած դեպքերի մասին է։

Ռուսերեն հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Свободная пара. Одноактная пьеса / Пер. Н. Живаго // Драматурги — лауреаты Нобелевской премии. М.: Панорама, 1998, с. 428-455.
  • Укравший ногу, счастлив в любви, комедия, 1961 год. Пьеса в 2-х действиях. Перевод осуществлён официальным переводчиком Дарио Фо в России Валерием Поповым, 1988 год.
  • Двуглавый Премьер, комедия, 2004 год. Перевод Валерия Попова, 2014.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 OPAC SBN (իտալ.)
  6. 6,0 6,1 6,2 https://theaterencyclopedie.nl/wiki/index.php?curid=4271
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 È morto Dario Fo (իտալ.)Torino: Italiana Editrice, 2016. — ISSN 1122-1763
  8. 8,0 8,1 8,2 8,3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  9. Find A Grave — 1996.
  10. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1997/
  11. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  12. https://cavavub.be/nl/eredoctoraten
  13. https://www.sorbonne.fr/doctor-honoris-causa-de-paris-iii/
  14. http://www.univ-paris3.fr/les-docteurs-honoris-causa-de-la-sorbonne-nouvelle--90298.kjsp
  15. 15,0 15,1 15,2 Դարիո Ֆոն Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում
  16. 16,0 16,1 16,2 «Դարիո Ֆոյի կենսագրությունը — Authors' Calendar». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.
  17. Դարիո Ֆո. միայն լավագույն իտալացիները
  18. «Fo is still the enemy of power and corruption». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.
  19. Info on the official PRC website (Regional Federation of Lombardy)(չաշխատող հղում)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Рогозина Е. Традиции итальянской commedia dell’arte в творчестве Л. Пиранделло и Д. Фо // Ярославский педагогический вестник. № 4, 2002.
  • Binni L. Dario Fo. Firenze: La nuova Italia, 1977.
  • Puppa P. Il teatro di Dario Fo: dalla scena alla piazza. Venezia: Marsilio, 1978.
  • Mitchell T. Dario Fo: people’s court jester. London; New York: Methuen, 1984.
  • Behan T. Dario Fo: revolutionary theatre. London; Sterling: Pluto Press, 2000.
  • Farrell J., Scuderi A. Dario Fo: stage, text, and tradition. Carbondale: Southern Illinois UP, 2000.
  • Farrell J. Dario Fo and Franca Rame: harlequins of the revolution. London: Methuen, 2001.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարիո Ֆո» հոդվածին։