Դարդանելի օպերացիա
Դարդանելի օպերացիա (Գալիպոլիի մարտ; Չանաքքալեի ճակատամարտ, թուրքերեն՝ Çanakkale Savaşı, անգլ.՝ Gallipoli Campaign), մասշտաբային զինված օպերացիա, որը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Օպերացիան սկսվել է Ուինսթոն Չերչիլի նախաձեռնությամբ[1] Անտանտի կողմից՝ հատկապես նրա մաս կազմող Բրիտանական կայսրության։ Օպերացիայի նպատակը Ստամբուլի գրավումն էր, Թուրքիայի պատերազմից դուրս գալը և դեպի Ռուսաստան ծովային ճանապարհի բացումը[2]։ Արդյունքում Օսմանյան կայսրությունը հաղթանակ տարավ։
Գործողության սկիզբը
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թ-ի փետրվարի 19-ին անգլո-ֆրանսիական նավատորմը (6 գծանավ՝ линейный корабль - линкор, 1 գծային հածանավ) սկսեց հարվածել օսմանյան ռազմական ամրոցներին, սակայն թուրքական կողմին դաշնակիցները էական վնասներ չպատճառեցին։
Փետրվարի 25-ին դաշնակիցները ճնշեցին թուրքական մի քանի մարտկոցների և սկսեցին ականազերծումը նեղուցի երկայնքով։ Սակայն նրանց նկատմամբ սկսեցին կրակ բացել, որի արդյունքում նրանք նահանջեցին։
Մարտի 18-ին նշանակվեց Դարդանելի վրա հարձակման գլխավոր փորձը։ Կարդեն Սեքվիլին փոխարինեց ծովակալ Ջոն դե Ռոբեքը։ Դաշնակիցները ստացան համալրում և արդյունքում ունեցան նավերի 3 դիվիզիա։ Սակայն թուրքական նավատորմը նույնպես ամրապնդվեց, և ավելացավ ականների քանակը նեղուցի ամբողջ երկայնքով։
Մարտի 18-ի հարձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտի 18-ին ժամը 10:30 րոպեին դաշնակիցների նավերը մտան նեղուց։ Թուրքերը թույլ տվեցին, որ հակառակորդը մոտենա և բարձրադիր լեռներից բացեցին հրետանային կրակ։ «Սուֆֆրեն» լինքորները և «Agamemnon» նավը ստացան ծանր վնասներ, «Gaulois», «Bouvet», «Ocean», «HMS Irresistible» տիպի նավերը պայթեցին ականների վրա, որոնք նախորդ օրը տեղադրվել էին թուրք սակրավորների կողմից։ Ժամը 18:00-ին բրիտանացի ծովակալ Ջոն դե Ռոբեքը հրաման արձակեց դադարեցնել օպերացիան։ Թուրքերը ունեցան փոքր կորուստներ (վերացվել էր 8 հրետանային թնդանոթ)։ Հետագայում օպերացիան շարունակություն ունեցավ, սակայն ամբողջ գործողության արդյունքում հաղթանակը կրեց Օսմանյան կայսրությունը։
Կորուստներ ընդհանուր օպերացիայի ընթացքում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրիտանական կայսրություն զոհվել, վիրավորվել է մոտ 119,7 հզ. մարդ,
- Ավստրալիա կորցրել է 8709 զինվոր[3]
- Նոր Զելանդիա կորցրել է 2721 զինվոր[3]
- Ֆրանսիա զոհվել, վիրավորվել է մոտ 26,5 հզ մարդ
- Օսմանյան կայսրություն զոհվել, վիրավորվել է մոտ 186 000 մարդ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Erik Goldstein. Wars and Peace Treaties: 1816 — Present. Routledge, 1992. Page 43.
- ↑ The Encyclopaedia Britannica, Vol.7, Edited by Hugh Chisholm, (1911)
- ↑ 3,0 3,1 Галлиполи - сражение 1915 года
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դարդանելի օպերացիան Քրոնոս կայքում
- Չանաքքալեի ճակատամարտ
- Գալիպոլիի զինվորական թանգարան Արխիվացված 2016-02-08 Wayback Machine
- 100 տարի Չանաքքալեից հետո։ Հաղթանակ,որը փոխեց պատմության ընթացքը
- Ռուսաստանի մասնակցությունը Գալիպոլիին Արխիվացված 2016-02-07 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարդանելի օպերացիա» հոդվածին։ |
|
- 1915 Օսմանյան կայսրությունում
- 1915 հակամարտություններ
- 1916 Օսմանյան կայսրությունում
- 1916 հակամարտություններ
- Առաջին համաշխարհային պատերազմի ճակատամարտեր
- Առաջին համաշխարհային պատերազմում Ռուսաստանի ճակատամարտեր
- Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության ճակատամարտեր
- Թուրքիայի ճակատամարտեր
- Թուրքիայի պատմություն
- Համաշխարհային ժառանգության նախնական ցանկ
- Մեծ Բրիտանիայի ճակատամարտեր
- Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք
- Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմում
- Ֆրանսիայի պատմություն