Դասթին Ինգրամ
Դասթին Ինգրամ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր | Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | դերասան և երաժիշտ |
Dustin Ingram Վիքիպահեստում |
Դասթին Քայլ Ինգրամ (անգլ.՝ Dustin Kyle Ingram, հունվարի 25, 1990, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և երաժիշտ է։ Նա լավ ճանաչված է իր Բերտ կերպարի համար 2016 թ․-ի Տնակի տենդը վերափոխված ֆիլմում, Ռոննի կերպարի համար Իրական արյուն ֆիլմում, Դուան Օգիլվի կերպարի համար Նիկելոդիոնի Ոչ անհավանական հեռուստասերիալում, և Գործակալ Պետի կերպարի HBO ամերիկյան կաբելային հեռուստացանցի Գիշերային Պահակ հեռուստասերիալի մեջ։
Վաղ կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասթին Քայլ Ինգրամը ծնվել է 1990 թվական հունվարի 25-ին Կալիֆոռնիայի Ռիվերսայդի շրջանում։ Լինելով երկու դերասանների զավակ Ինգրամը վաղ տարիքից է սկսել գնահատել թատրոնը և պրոդյուսերական աշխատանքը։ Նա իր առաջին դերը ստացել է 6 տարեկանում Ժոզեպը և զարմանալի տեխնիկ երազածածկույթը մյուզիքլում։
Թատրոնում որոշ ժամանակ անցկացնելուց հետո նա սկսեց փնտրել իր կարիերան ֆիլմերում և հեռուստատեսությունում ասելով, որ նա ինքն իրեն տալիս էր հարց "Ինչի՞ն նման կլինի ձգտումը դեպի ամբողջական և վերջնական ճշմարտությունը ի տարբերություն համոզվելուն, որ 3000 հանդիսատես դահլիճի վերջում նստած հասկանում են քո զգացմունքները"։ 15 տարեկան հասակում նա ստացավ իր առաջին գլխավոր դերը որպես Դուան Օգիլվի կերպար Ոչ անհավանական հեռուստասերիալում (2004-2007)[1]։
2016 թվականին նա նկարահանվել է Տնակի տենդը վերափոխված ֆիլմում, որը 2002 թ․-ին գրվել է որպես սարսափ ֆիլմ և ստեղծվել ռեժիսորական և պրոդյուսերական աշխատանքը կատարած Էլի Ռոթի կողմից, ով նաև ստեղծել է 2016 թ․-ին վերափոխված ֆիլմը[2]։
2019 թվականին Ինգրամը նկարագանվել է Գիշերային Պահակ հեռուստասերիալում, որը հիմնված է DC Comics հեռուստասերիաի նույնանուն սահմանափակ սերիաների վրա[3]։
Չնայած Ինգրամի ընթացիկ հեռուստատեսության և ֆիլմերի վրա կենտրոնացմանը, նա շարունակում է երբեմն խաղալ թատրոնում։ 2012 թվականին նա խաղացել է Հանկի գլխավոր դերը Էննի Բեյքերի Բարրիմոր մրցանակ հաղթած մարմնի տեղեկացվածություն մեկ գործողությամբ խաղում[4]։
Ինգրամը նաև երաժիշտ է և առաջ է տանում մեկ-հոգանոց խումբ Գիպզաֆիրը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2003 | Քարթերի ցանկությունը | Բիլլի Վաչովսկի | Կարճ ֆիլմ |
2005 | Բարձրագույն պիլոտաժ | Ածխածնով պատճենված երեխա | |
2010 | Ծանոթացեք Մոնիկա Վելյուր | Թոբ | |
2010 | Լուռ փախուստ | Էնդրյու | Կարճ ֆիլմ |
2011 | Պարանորմալ գործունեություն | Ռենդի Ռոզեն | |
2014 | Բար Ամերիկա | Հանկ | |
2016 | Տնակի տենդը | Բերտ | |
2016 | Աղի ջուր | Տոստ | |
2017 | Մագնում Օպուս | Մասնավոր Սաթլեր |
Հեռուստաընկերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2004-2007 | Ոչ անհավանական | Դուան Օգիլվի | 32 սերիա |
2007 | Ամեն ինչ թիփ թոփ կամ Զակի և Քոդիի կյանքը | Հաճախորդ | Սերիա՝ "Պատմության նագգեթ" |
2008 | Բոլորն ատում են Քրիսին | Խմբի ղեկավար | Սերիա՝ "Բոլորը ատում են Տատագլիային" |
2009 | Ծեծկռտուք է լինելու | Սակի | 2 սերիա |
2009 | Եղբայրներ 2009 թ․ (հեռուստասերիալ) | Քոդի | Սերիա՝ "Մայքի վերադարձը" |
2010 | Զիկ և Լյութեր | Բրեդ | Սերիա՝ "Տեղացի հերոս" |
2010 | Glee (հեռուստասերիալ) | Պիցցայի տղա | Սերիա՝ "Լսումներ" |
2012 | NCIS: Los Angeles | Ջեֆֆ Ֆոսթեր | Սերիա՝ "Sans Voir (Մաս I)" |
2013 | Բրաուզերներ | Ջոշ Գիբ | Հեռուստատեսային կինոնկար |
2013 | Հարևանները (2012 թ․ հեռուստասերիալ) | Րաֆֆի | Սերիա՝ "Գերագույն ինձ պես" |
2013 | Բետաներ | Սթյուարտ | 2 սերիա |
2014 | Longmire (Ամերիկյան հեռուստասերիալ) | Թրեյ/Wolverine | Սերիա՝ "Սոճիներում" |
2014 | Իրական արյուն | Ռոննի | 4 սերիա |
2014 | Լաբորատոր առնետներ (Ամերիկյան հեռուստասերիալ) | Սքոթ | 4 սերիա |
2015 | Կասլ (հեռուստասերիալ) | Չադ | Սերիա՝ "Մահացած Նյու Յորքից" |
2015 | Ոսկորներ (Հեռուստասերիալ) | Big Phill Leeds | Սերիա՝ "Խոստումը պալատում" |
2016 | Վինիլ (հեռուստասերիալ) | Էլիս Քուփեր | Սերիա՝ "Շշնջված գաղտնիքներ" |
2016 | Վերջին մագնատը | Վիլի Վայթ | Սերիա՝ "Օդաչու" |
2016 | Առաջնահերթ սպանություն (Հեռուստասերիալ) | Նոյ Կառսոն | Սերիա՝ "Քեթի Մյաուն" |
2017 | Sun Records | Կառլ Պերկինս | 2 սերիա |
2018 | NCIS (TV series) | Օզզի Դունկան | Սերիա՝ "Ընկերներիդ քեզ մոտ պահիր" |
2018-2019 | Կախարդները (հեռուստասերիալ) | Հիման Կուպեր | 3 սերիա |
2019 | Գիշերային Պահակ | Գործակալ Պետի | 3 սերիա |
2019 | Ուտոպիա (2019 Ամերիկան հեռուստասերիալ) | Թոլման | Գալիս սերիաներ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Petski, Denise (2016 թ․ ապրիլի 14). «ARTIST SPOTLIGHT: Actor, Riverside native Dustin Ingram». The Press-Enterprise. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Miska, Brad (2014 թ․ հոկտեմբերի 20). «'Cabin Fever' Remake Gets Cast, Shoots This Week». Bloody Disgusting. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Petski, Denise (2019 թ․ հունվարի 24). «'Watchmen': Dustin Ingram To Recur On HBO Series». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Dustin Ingram». CMT Press. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.