Jump to content

Գրացի Կառլի և Ֆրանցի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրացի Կառլի և Ֆրանցի համալսարան
գերմ.՝ Karl-Franzens-Universität Graz
Изображение логотипа
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1585
Հիմնադրիրէրցհերցոգ Կառլ II
ԱնդամակցությունՈւտրեխտի ցանց, Կոիմբրայի խումբ, Եվրոպայի համալսարանների միություն[1], Informationsdienst Wissenschaft?[2], ArXiv[3], ORCID[4], Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[5], ASEAN European Academic University Network?[6] և Ավստրիական ակադեմիական գրադարանային կոնսորցիում[7]
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՏեղագրությունԳրաց[8]
ՀասցեUniversitätsplatz 1-5[8]
Կայքuni-graz.at/de/(գերմ.) և uni-graz.at/en/(անգլ.)
Ավստրիա Ավստրիա դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Ավստրիա Ավստրիա|տեղորոշման քարտեզներ]].
 Universität Graz Վիքիպահեստում

Գրացի Կառլի և Ֆրանցի համալսարան (հայտնի է նաև՝ Գրացի համալսարան, գերմ.՝ Karl-Franzens-Universität Graz), համալսարան Ավստրիայի Շտիրիա նահանգի Գրաց քաղաքում, համալսարանի կարգավիճակ է ստացել 1585 թվականին։ Հանդիսանում է Ավստրիայի մեծությամբ երկրորդ համալսարանը[9][10]։

Գրացի համալսարանը հիմնադրվել է 1585 թվականին էրցհերցոգ Կառլ II-ի կողմից։ Ժամանակագրական առումով հանդիսանում է Ավստրիայի երկրորդ համալսարանը։ Ուսումնական հաստատությունն իր գոյության ժամանակահատվածի մեծ մասում ղեկավարվել է կաթոլիկ եկեղեցու կողմից և փակվել է 1782 թվականին Իոսիֆ II կայսեր կողմից, ով փորձում էր իր վերահսկողությունը հաստատել կրթական հաստատությունների նկատմամբ։ Իոսիֆ II կայսրը համալսարանը վերափոխում է լիցեյի, որը պետք է պատրաստեր սպասավորներ և բժշկական անձնակազմ։ 1827 թվականին Ֆրանց II կայսրը վերականգնում է համալսարանի կարգավիճակը, ինչն էլ հետագայում առիթ է դարձել, որպեսզի նրա անունը արտացոլվի կրթականհաստատության անվանման մեջ։ Վերականգնումից 20 տարի անց համալսարանի գործունեության սկզբունքները վերանայվեցին Վիլհելմ Հումբոլդտի առաջ քաշված գաղափարներին համապատասխան։ Կաթոլիկ աստվածաբանության ֆակուլտետը պահպանվում է՝ դառնալով վեց ֆակուլտետներից մեկը[9]։

Գրացի համալսարանում տարբեր տարիների դասավանդել են աշխարհահռչակ գիտնականներ, պրոֆեսորներ։ Այդպիսիններից է Լյուդվիգ Բոլցմանը, ով երկու անգամ՝ 1869-1873 թվականներին և 1876-1890 թվականներին եղել է համալսարանի պրոֆեսոր։ Այդ տարիներին նա համալսարանում մշակել է իր վիճկագրական ֆիզիկայի տեսությունը։ 1909-1938 թվականներին Գրացի համալսարանում դասավանդել է Նոբելյան դափնեկիր Օտտո Լյովին։ 1936 թվականին Գրացի համալսարանն է ավարտել և հետագայում՝ 1920-1931 թվականներին ու 1937-1938 թվականներին այնտեղ դասավանդել է Նոբելյան Վիկտոր Հեսսը։ 1936 թվականից երկար ժամանակ Գրացի համալսարանի ռեկտորն է եղել Էրվին Շրյոդինգերը։

Գրացի տեխնիկական համալսարանի հետ համատեղ Գրացի համալսարանը մասնակցում է իրականացնում է «NAWI Գրաց» նախագծին, որն շրջանակներում երկու համալսարանների բնական գիտությունների ֆակուլտետների ուսանողները կրթական գործընթացի և իրենց ուսումնասիրությունների մեծ մասն իրականացնում են համատեղ։ Համատեղ դասընթացներ են անցկացվում ֆիզիկայի, մոլեկուլյար կենսաբանության, հողագիտության, մաթեմատիկայի և այլ մասնագիտությունների գծով[11]։

Գրացի համալսարանը հանդիսանում է եվրոպական Ուտրեխտյան ցանցի անդամ, որը միավորում է Եվրոպայի բազմաթիվ բարձրագույն ուսումնական հաստատությունների, կազմակերպում ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի փոխանակումներ և գործողումներ, կենսաթոշակների տրամադրումներ և տեղեկատվության համատեղ օգտագործում[12][13]։

Համալսարանի հռչակավոր պրոֆեսորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր ժամանակներում Գրացի համալսարանում դասավանդել են բազմաթիվ հեղինակավոր պրոֆեսորներ։

Ֆակուլտետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրացի համալսարանն ունի հետևյալ ֆակուլտետները[14]՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրացի Կառլի և Ֆրանցի համալսարան» հոդվածին։