Jump to content

Գվինեա-Բիսաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գվինեա-Բիսաու
Republica da Guiné-Bissau
Գվինեա Բիսաուի դրոշ Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն և երկիր
Ներառում էBafatá?, Biombo Region?, Բիսաու, Bolama region?, Cacheu Region?, Gabú Region?, Oio Region?, Quinara Region? և Tombali Region?
Պետական լեզուպորտուգալերեն[1]
ՄայրաքաղաքԲիսաու
Պետական կարգնախագահական հանրապետություն
Օրենսդիր մարմինNational People's Assembly?
Երկրի ղեկավարՈւմարու Սիսոկու Էմբալո
Կառավարության ղեկավարNuno Nabiam?
Մակերես36.125 կմ²
Ազգաբնակչություն1 861 283 մարդ (2017)[2]
Խտություն46 մարդ/կմ²
ՀիմնԷստա է նոսա պատրիա բեմ ամադա
ԿարգախոսUnidade, Luta, Progresso, Unity, Fight, Progress, Единство, борба, прогрес և Undod, Ymladd, Cynnydd
Հիմնադրված է1974 թ.
ԱրժույթԱրևմտյան Աֆրիկայի ԱՖՄ ֆրանկ
Կենտրոնական բանկCentral Bank of West African States?
Ժամային գոտիUTC+0 և Africa/Bissau?[3]
Հեռախոսային կոդ+245
Ինտերնետ-դոմեն.gw
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,483[4]
gov.gw(պորտ.)

Գվինեա-Բիսաու (պորտ.՝ República da Guiné-Bissau), երկիր Արևմտյան Աֆրիկայում։ Կազմված է մայրցամաքային մասից, Բոլամա կղզուց և Բիժագոշ կղզեխմբից (շուրջ 60 կղզի)։ Երկրի մակերևույթն առավելապես հարթավայրային է, տեղ-տեղ՝ ճահճոտ։Տարացքը կազմում է 36հզ.125կմ աշխարհում 134-րդը:Բնակչությունը 1 մլն. 515հզ մարդ աշխարհում 149-րդը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գվինեա Բիսաուն գտնվում է Արևմտյան Աֆրիկայում։ Հյուսիսում սահմանակից է Սենեգալի (338 կմ), հարավում և արևելքում՝ Գվինեայի (386 կմ) հետ։ Արևմուտքում ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Կազմված են մայրցամաքային մասից, Բոլամա կղզուց և Բիշագոշ կղզիախմբից (մոտ 60 կղզիներ)։ Տարածքը 36,125 կմ² է։ Սահմանի երկարությունը 724 կմ։

Բնական պայմաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի մակերևույթը առավելապես հարթավայրային (ամենաբարձր կետը՝ 300մ) է։ Գետերը՝ Կորուբալ, Ժեբա, Կաշելու կարճ են, բայց ջրառատ, տեղ–տեղ նավարկելի։ Կլիման հասարակածային մուսսոնային է, ամառը՝ խոնավ, ձմեռը՝ չոր։ Տարեկան միջին ջերմաստիճանը 26 °C է։ Տարեկան տեղումները՝ Ատլանտյան օվկիանոսի ափին 1500 մմ–ից (հյուսիսում) 3000 մմ (հարավում), ներքին շրջաններում՝ 1400 մմ։ Անձրևային սեզոնը ձգվում է մայիսից հոկտեմբեր։ Կան նավթի չհետախուզված հանքավայրեր։

Բուսածածկույթը անցումային է․ սավանաներից՝ հասարակածային մշտադալար անտառների։ Կան կապիկներ, վարազներ, գոմեշներ, հովազներ։ Շատ են թռչուններն ու օձերը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թիվը 1 647 հազ․ մարդ (2013 թ․)։ Բնակչության միջին խտությունը՝ 41,6 մարդ։ Կյանքի միջին տևողությունը՝ 46,4 տարի։ Ազգային կազմը՝ բալանտե (27%), ֆուլբե (23%), մանջակ (14%)։ Ուրբանիզացման մակարդակը 24%։ Պետական լեզուն՝ պորտուգալերեն, այլ լեզուներ՝ տեղական լեզուներ։

Պետական կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գվինեա Բիսաուն անդամակցում է ՄԱԿ–ին, ԱՄՀ–ին, ԱՄԿ–ին։ Պետական կարգը՝ հանրապետություն։ Պետության ղեկավարը նախագահն է, կառավարության ղեկավարը՝ վարչապետը։ Բաժանվում է ինը օկրուգի։ Մայրաքաղաքը՝ Բիսաու (274 հազ․ մարդ)։ Խոշոր քաղաքներն են՝ Մանսոա, Սան–Դոմինգո, Բոլամա, Կատիո։ Խոշոր նավահանգիստներն են՝ Բիսաու, Բոլամա, Կաշեու։ Քաղաքական կուսակցոըթյուններն են՝ Սոցալիական վերածնման կուսակցություն, Հանրապետական կուսակցություն և այլն։

XV դարից Գվինեա Բիսաուի տարածք են թափանցել պորտուգալացիներ, գաղութացրել են այն և վերածել ստրուկների վաճառահանման կետի։ Երկիրն անկախություն է ձեռք բերել 1973 թվականին։ Պետության կրկնակի անվանումը (երկրի Գվինեա և մայրաքաղաքի Բիսաու անուններով) Ֆրանսիական Գվինեա գաղութի տեղում ստեղծված Գվինեա պետությունից տարբերելու նպատակով է տրվել։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական երկիր է (աշխարհի 10 ամենաաղքատ երկրներից է)։ Մշակում են գետնանուշ, բրինձ, բամբակենի, կաուչուկատուներ, կակաո, շաքարեղեգ։ Կան փայտամշակման, օճառի ձեռնարկություններ։ Կատարում են փայտամթերում։ Արտահանում է ձուկ, ծովախեցգետին։ Ներմուծում է արդյունաբերական սարքավորումներ, մեքենաներ, շինանյութ, սննդամթերք[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.ethnologue.com/language/por
  2. Համաշխարհային բանկի տվյալների բազաWB.
  3. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/africa
  4. Human Development ReportUNDP, 2022.
  5. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գվինեա-Բիսաու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 187