Jump to content

Գուստավ Ֆեխներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուստավ Ֆեխներ
գերմ.՝ Gustav Theodor Fechner
Ծնվել էապրիլի 19, 1801(1801-04-19)[1][2][3][…]
Żarki Wielkie, Gmina Trzebiel, Żary County, Lubusz Voivodeship, Լեհաստան[4][5][6]
Մահացել էնոյեմբերի 18, 1887(1887-11-18)[1][2][3][…] (86 տարեկան)
Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[7][8][9][…]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունֆիզիկոս, հոգեբան, վիճակագրագետ, համալսարանի դասախոս, փիլիսոփա, թարգմանիչ և գրող
Հաստատություն(ներ)Լայպցիգի համալսարան
ԱնդամակցությունՍաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա[10], Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[6]
Ալմա մատերԼայպցիգի համալսարան և Kreuzschule?
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[11][12]
Եղել է գիտական ղեկավարKohn?[13]
Հայտնի աշակերտներԳերման Լոտցե
Ազդվել էԻմանուիլ Կանտ
Պարգևներ
 Gustav Theodor Fechner Վիքիպահեստում

Գուստավ Թեոդոր Ֆեխներ (գերմ.՝ Gustav Theodor Fechner [ˈfɛçnɐ], ապրիլի 19, 1801(1801-04-19)[1][2][3][…], Żarki Wielkie, Gmina Trzebiel, Żary County, Lubusz Voivodeship, Լեհաստան[4][5][6] - նոյեմբերի 18, 1887(1887-11-18)[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[7][8][9][…]), գերմանացի հոգեբան, առաջին փորձարարական հոգեբաններից մեկը, հոգեֆիզիոլոգիայի և հոգեֆիզիկայի հիմնադիր։ Նրա հայացքներն ազդեցություն են ունեցել 20-րդ դարի շատ գիտնականների և փիլիսոփաների վրա, այդ թվում` Գերարդուս Հեյմանսի, Էռնստ Մախի, Վիլհելմ Վունդտի, Զիգմունդ Ֆրոյդի և Սթենլի Հոլլի վրա։ Ֆեխներին համարում են բանաձևի ստեղծողը, որն ապացուցում է մարմնի և հոգեկան կառուցվածքի միջև առկա գիտականորեն հիմնավորված կապը։ «Հոգեֆիզիկայի տարրեր» գրքում նա առաջարկել է հետևել ֆիզիկական խթանի մեծության և հոգեկան գործընթացների մեծությունների միջև եղած հարաբերություններին՝ դա համարելով հոգեֆիզիկական խնդրի՝ դուալիզմի լուծում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուստավ Ֆեխները ծնվել է Ստորին Լիժացկայում (ներկայիս Տշեբել շրջանում գտնվող լեհական Ժարկի Վելկե քաղաքը) գտնվող Բադ Մուսկաու քաղաքի մոտակա Գրոսս-Զերխեն թաղամասում` քահանայի ընտանիքում։ Կրթություն է ստացել Զորաուում, Դրեզդենում և Լայպցիգի համալսարանում, որտեղ ներկա է գտնվել ֆիզիոլոգ Էռնստ Վեբերի և մաթեմատիկոս Կարլ Մոլվեյդեի դասախոսություններին։ Ֆեխներն իր կյանքի մնացած ժամանակահատվածն անցկացրել է Լայպցիգում։

1834 թվականին նա հաստատվել է ֆիզիկայի պրոֆեսորի պաշտոնում, բայց 1839 թվականին ուսումնասիրելով գունային և տեսողական երևույթները` վնասել է աչքը (նայելով Արևին) և ծանր չարչարանքների պատճառով հրաժարական տվել։

Որոշ ժամանակ անց ապաքինվելով` նա վերադարձել է հոգեկան կառուցվածքի և դրա հետ մարմնի կապի ուսումնասիրության ու այդ թեմայով հանրային դասախոսություններ կարդացել, որոնց անդրադարձել է նաև իր գրքերում։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեխները հաստատուն իդեալիստ էր (Շելինգի հետևորդ)։ Նա նույնիսկ երկնային մարմիններն է իրական համարել[15]։

1970 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Ֆեխների անվամբ կոչել է Լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարաններից մեկը։

  • Praemissae ad theoriam organismi generalem, Leipzig, 1823 (Fechners Habilitationsschrift)
  • Maaßbestimmungen über die galvanische Kette, Leipzig, 1831
  • Das Hauslexicon. Vollständiges Handbuch praktischer Lebenskenntnisse für alle Stände, hrsg. von G. Th. Fechner. 8 Bände, Leipzig 1834-38
  • Das Büchlein vom Leben nach dem Tode, Dresden, 1836
  • Ueber das höchste Gut, Leipzig, 1846
  • Nanna oder über das Seelenleben der Pflanzen, Leipzig, 1848
  • Zend-Avesta oder über die Dinge des Himmels und des Jenseits. Vom Standpunkt der Naturbetrachtung, 3 Bände, Leipzig, 1851
  • Ueber die physikalische und philosophische Atomenlehre, Leipzig, 1855. 2. Aufl. Leipzig, 1864
  • Elemente der Psychophysik, 2 Bände, Leipzig, 1860
  • Ueber die Seelenfrage. Ein Gang durch die sichtbare Welt um die unsichtbare zu finden, Leipzig, 1861
  • Einige Ideen zur Schöpfungs- und Entwickelungsgeschichte der Organismen, Leipzig, 1873
  • Kleine Schriften, Leipzig, 1875 (erschien unter dem Pseudonym Dr. Mises)
  • Vorschule der Aesthetik, 2 Bände, Leipzig, 1876
  • In Sachen der Psychophysik, Leipzig, 1877
  • Die Tagesansicht gegenüber der Nachtansicht, Leipzig, 1879
  • Revision der Hauptpuncte der Psychophysik, Leipzig, 1882
  • Kollektivmasslehre, posthum, hrsg. von Gottlob Friedrich Lipps. Leipzig, 1897
  • Tagebücher 1828 bis 1879, Hrsg. von Anneros Meischner-Metge. Bearb. von Irene Altmann. Sächsische Akademie der Wissenschaften zu Leipzig. 2 Teilbände. Stuttgart, 2004. ISBN 3-515-08619-6

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. 4,0 4,1 4,2 http://psy2.ucsd.edu/~link/Link%20fechner%20ECS%202006.pdf
  5. 5,0 5,1 5,2 http://onlinelibrary.wiley.com/doi/10.1002/0470018860.s00655/full
  6. 6,0 6,1 6,2 6,3 www.accademiadellescienze.it (իտալ.)
  7. 7,0 7,1 7,2 Фехнер Густав Теодор // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  8. 8,0 8,1 8,2 http://muse.jhu.edu/journals/monatshefte/v105/105.4.kita.pdf
  9. 9,0 9,1 9,2 http://muse.jhu.edu/journals/monatshefte/v105/105.4.kita.html
  10. https://www.leopoldina.org/fileadmin/redaktion/Mitglieder/CV_Fechner_Gustav_Theodor_D.pdf
  11. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  12. CONOR.Sl
  13. Mathematics Genealogy Project — 1997.
  14. https://www.leipzig.de/buergerservice-und-verwaltung/unsere-stadt/auszeichnungen-und-ehrungen/leipziger-ehrenbuerger
  15. Ярошевский М. Г. История психологии от античности до середины XX в: Учеб. пособие. — М., 1996.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Аскольдов С. Философия и религия Фехнера. // Вопросы философии и психологии։ Кн. 141-142. С. 130-180.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավ Ֆեխներ» հոդվածին։