Գուգլ (ընկերություն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուգլ (այլ կիրառումներ)
Գուգլ (անգլ.՝ Google), ամերիկյան տեխնոլոգիական ընկերություն, որը մասնագիտացված է համացանցին առնչվող ծառայությունների և արտադրանքների բնագավառում, որոնց թվում են համացանցային գովազդի տեխնոլոգիաներ, որոնողական համակարգ, ամպային ծառայություններ, համակարգչային ծրագրերև սարքեր[12]։ Շահույթի մեծ մասը ստանում է AdWords ծառայությունից (համացանցային գովազի ծառայություն, որը ցուցադրում է գովազդը որոնման արդյունքի ցանկին մոտ)[13][14]։
Գուգլը հիմնադրվել է 1996 թվականին Սերգեյ Բրինի և Լարի Փեյջի կողմից Կալիֆորնիայի Սթենֆորդի համալսարանում սովորելու տարիներին։ Միասին տնօրինում են բաժնետոմսերի մոտավորապես 14 տոկոսը և արտոնյալ բաժնետոմսերի միջոցով կառավարում են 56 տոկոս բաժնետոմսերի քվեարկությունը։ Գուգլը որպես մասնավոր ընկերություն գրանցել են 1998 թվականի սեպտեմբերի 4-ին։ 2004 թվականի օգոստոսի 19-ին տեղ է ունեցել ունեցած Բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում (IPO), և գուգլի գլխամասը (Googleplex կեղծանվամբ) տեղափոխվել է Կալիֆորնիայի Մաունթին Վյու քաղաք[15][16][17]։
Ընկերության սրընթաց աճը սկսվեց հիմնական որոնողական համակարիգից բացի (Google Search) այլ արտադրանքների շարք արտադրումից սկսած։ Այն առաջարկում է ծառայություններ նախատեսված՝ աշխատանքի և արտադրողականության (Google Docs, Sheets and Slides), էլեկտրոնային փոստի (Gmail), ժամանակացույցի և ժամանակի կառավարման (Google Calendar), ամպային ծառայության (Google Drive), սոցիալական կայքի (Google+), ակնթարթային տեսազանգերի և հաղորդագրությունների (Google Allo/Duo/Hangouts), թարգմանության (Google Translate), քարտեզային և քայլ առ քայլ նավիգացիայի (Google Maps), վիդեոտարածման (YouTube), նշումներ կատարելու (Google Keep), նկարներ կազմակերպման և խմբագրման (Google Photos/Snapseed) և ինտերնետ դիտարկչի (Google Chrome) համար։ 2010-2015 թվականներին Գուգլը համագործակցել է էլեկտրոնիկա արտադրող խոշոր ձեռնակությունների հետ՝ Nexus սարքերը արտադրելու ընթացքում[18]։ 2016 թվականի հոկտեմբերին սկսել է արտադրել բազմաթիվ համակարգչային սարքեր (Google Pixel, Home, Wifi և Daydream View)[19][20][21][22],։ 2012 թվականին օպտիկամանրաթելային ենթակառուցվածքներ են տեղադրվել Կանզաս քաղաքում՝ Google Fiber լայնաշերտ ծառայության հեշտացման համար[23]։ 2016 թվականին ընկերությունը նախաձեռնեց Google Station նախաձեռնությունը՝ «բարձորակ, ապահով և հեշտ հասանելի Wi-Fi տրամադրելու համար, ինչը արդեն հաջողությամբ սկսվել և հաջողակ էր դարձել Հնդկաստանում[24]։
Գնահատվում է, որ Գուգլը ամբողջ աշխարհում օգտագործում է ավելի քան մեկ միլիոն տվյալների կենտրոններ (2007 թվականի տվյալներով)[25]։ Այն օրական մշակում է ավելի քան մեկ միլիարդ որոնման հարցում[26] և օգտատերերի կողմից գեներացված մոտավորապես 24 պետաբայտ տվյալ (2009 թվականի տվյալներով)[27][28][29][30]։ 2013 թվականին դեկտեմբերին Alexa կայքի տվյալներով google.com կայքը աշխարհի ամենահաճախվող կայքն է։ Տարբեր լեզուներով Գուգլի այլ կայքեր նույնպես տեղ են գտել առաջին հարյուր կայքերի ցանկում, ինչպես նաև Գուգլին պատխանող YouTube–ը և Blogger–ը[31]։
Չորս տարի շարունակ անընդմեջ համարվել է աշխարհի երկրորդ ամենաարժեքավոր ապրանքանիշը[32][33][34], 2016 թվականին արժեքը կազմել է $133 միլիարդ[35]։ Սկզբնապես Գուգլի նպատակն էր «կառավարել աշխարհի տեղեկատվությունը և դարձնել այն ավելի հասանելի և օգտակար» իսկ ոչ պաշտոնական կարգախոսը՝ «Don't be evil»[36][37][38]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.google.com/about/company/history/
- ↑ 2,0 2,1 Projekt dvou doktorandů z garáže slaví dvacet let od vzniku. Víte, jak vzniklo jméno Google? (չեխերեն) — 2018.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ Google Employees Number
- ↑ http://www.theage.com.au/news/Busness/Google-closes-A2b-YouTube-deal/2006/11/14/1163266548827.html
- ↑ https://blog.google/products/devices-services/fitbit-acquisition/
- ↑ Google's "Don't Be Evil" No Longer Prefaces Code of Conduct
- ↑ http://geoit.org/
- ↑ https://web.archive.org/web/20240407132217/https://ccianet.org/about/members/
- ↑ http://www.nasdaq.com/symbol/goog
- ↑ https://money.usnews.com/investing/articles/goog-vs-googl-stock-difference
- ↑ Տես Գուգլի ծառայությունների ցանկ
- ↑ «Financial Tables». Google, Inc. Վերցված է 2012 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Vise, David A. (2005 թ․ հոկտեմբերի 21). «Online Ads Give Google Huge Gain in Profit». The Washington Post.
- ↑ «Google history in depth».
- ↑ Brin, Sergey; Page, Lawrence (1998). «The anatomy of a large-scale hypertextual Web search engine» (PDF). Computer Networks and ISDN Systems. 30 (1–7): 107–117. CiteSeerX 10.1.1.115.5930. doi:10.1016/S0169-7552(98)00110-X.
- ↑ Barroso, L.A.; Dean, J.; Holzle, U. (2003 թ․ ապրիլի 29). «Web search for a planet: the google cluster architecture». IEEE Micro. 23 (2): 22–28. doi:10.1109/mm.2003.1196112. «We believe that the best price/performance tradeoff for our applications comes from fashioning a reliable computing infrastructure from clusters of unreliable commodity PCs.»
- ↑ Brad Stone; Peter Burrows (2012 թ․ մայիսի 22). «It's Official: Google Is Now a Hardware Company». Bloomberg Businessweek. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Savov, Vlad (2016 թ․ հոկտեմբերի 4). «Pixel 'phone by Google' announced». The Verge. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Bohn, Dieter (2016 թ․ հոկտեմբերի 4). «Google Home is smart, loud, and kind of cute». The Verge. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Bohn, Dieter (2016 թ․ հոկտեմբերի 4). «The Google Wifi routers are little white pucks you can scatter throughout your house». The Verge. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Robertson, Adi; Kastrenakes, Jacob (2016 թ․ հոկտեմբերի 4). «Google's Daydream View VR headset goes on sale next month for $79». The Verge. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Hesseldahl, Arik (2012 թ․ հուլիսի 26). «Google Gets Into the Cable TV Business, for Real». AllThingsD.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Byford, Sam (2016 թ․ սեպտեմբերի 27). «Google Station is a new platform that aims to make public Wi-Fi better». The Verge. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Miller, Rich (2011 թ․ օգոստոսի 1). «Report: Google Uses About 900,000 Servers». Data Center Knowledge.
- ↑ Kuhn, Eric (2009 թ․ դեկտեմբերի 18). «CNN Politics – Political Ticker... Google unveils top political searches of 2009». CNN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «MapReduce». Portal.acm.org. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Czajkowski, Grzegorz (2008 թ․ նոյեմբերի 21). «Sorting 1PB with MapReduce». Google, Inc. Վերցված է 2010 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Kennedy, Niall (2008 թ․ հունվարի 8). «Google processes over 20 petabytes of data per day». Niall Kennedy. Վերցված է 2010 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Schonfeld, Erick (2008 թ․ հունվարի 9). «Google Processing 20,000 Terabytes A Day, And Growing». TechCrunch. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Alexa Traffic Rank for Google (three month average)». Alexa Internet. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Rankings - 2013 - Best Global Brands - Interbrand». Interbrand. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Rankings - 2014 - Best Global Brands - Interbrand». Interbrand. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Rankings - 2015 - Best Global Brands - Interbrand». Interbrand. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Rankings - 2016 - Best Global Brands - Interbrand». Interbrand. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Google Corporate Information». Google, Inc. Վերցված է 2010 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Google Code of Conduct». Google, Inc. 2012 թ․ ապրիլի 11. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Lenssen, Philip (2007 թ․ հուլիսի 16). «Paul Buchheit on Gmail, AdSense and More». Google Blogoscoped. Վերցված է 2010 թ․ փետրվարի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Google website at the Wayback Machine (archived November 11, 1998)
- Գուգլ (ընկերություն) հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուգլ (ընկերություն)» հոդվածին։ |
|