Գորգան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գորգան (այլ կիրառումներ)
Քաղաք | ||
---|---|---|
Գորգան | ||
պարս.՝ گرگان | ||
Երկիր | Իրան | |
Օստան | Գոլեսթան | |
Շահրեստան | Գորգան | |
Համայնք | Central District? | |
Մակերես | 656 քառակուսի մղոն | |
ԲԾՄ | 148 մետր | |
Բնակչություն | ▲350 676 մարդ (2016)[1] | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Հեռախոսային կոդ | 0171 | |
Պաշտոնական կայք | gorgan.ir | |
| ||
Գորգան (պարս.՝ گرگان), քաղաք Իրանի հյուսիսում, Գոլեսթան օսթանում, վերջինիս վարչական կենտրոնը։ Քաղաքը գտնվում է Կասպից ծովից 30 կմ հեռավորության վրա, հեռավորությունը մայրաքաղաք Թեհրանից կազմում է մոտ 400 կմ դեպի արևելք։ Գորգանից 150 կմ հեռավարության վրա գտնվում է Գոլեստանի ազգային պարկը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 350 676 մարդ, որոնք կազմում էին 111 099 տնտեսություն[2]։ Բնակչությամբ Գոլեսթան օսթանի ամենախոշոր քաղաքն է[3]։ Գորգանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Տարի | 1956 | 1966 | 1976 | 1986 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 28 380[4] | 51 181[5] | 88 033[6] | 139 430[6] | 162 468[7] | 188 710[7] | 269 226[8] | 329 536[9] | 350 676[2] |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հին հունական աղբյուրներում հայտնի է Հիրկանիա անունով, որը գալիս է պահլավերեն Վարկանա անվանումից (Գայլերի երկիր)։ Ավելի ուշ շրջանում քաղաքն անվանվել է Աստարաբադ և այդ անունը կրել է մինչև 1937 թվականը։
Լենկ Թեմուրը 1384 թվականին ավերել է Գորգանը։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գորգագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գորգանը, ինչպես և ողջ Գոլեստան գավառը, հայտնի է գորգագործությամբ։ Ջաջիմ կարպետները գործվում են այս գավառում։ Գոլեստանի կարպետագործության ավանդույթները գալիս են հին իրանական Բուխարա քաղաքից, որն այժմ Ուզբեկստանի կազմում է։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոլեստանում գերիշխում է չափավոր և խոնավ կլիման, որը հայտնի է «չափավոր կասպյան կլիմա» անվանումով։ Գոլեստանում կլիմայի ձևավորման վրա ազդում են մի շարք գործոններ՝ Ալբորզի լեռնաշղթան, լեռների ուղղվածությունը, քամիները և այլն։ Այս գործոնների շնորհիվ Գոլեստանում երեք տարբեր կլիմաներ են ձևավորվել՝ չափավոր, լեռնային և կիսաչոր։ Տարեկան տեղումները կազմում են 600 մմ։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Գորգանում | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 29 | 32,4 | 35 | 39 | 43 | 45 | 44 | 44 | 41,6 | 39 | 36 | 29,2 | 45 |
միջին առավելագույնը (°C) | 12,4 | 13,1 | 15,3 | 21,2 | 29,6 | 30,9 | 32,6 | 32,7 | 29,9 | 24,8 | 18,8 | 14,3 | 22,74 |
միջին նվազագույնը (°C) | 3,4 | 3,8 | 6,1 | 10,7 | 15,5 | 19,9 | 22,8 | 22,9 | 19,6 | 13,9 | 8,9 | 5,2 | 12,73 |
բացարձակ նվազագույնը (°C) | −10 | −6 | −3,2 | 0 | 2,8 | 10 | 15 | 13 | 9 | 3 | −2 | −7 | −10 |
տեղումների քանակը (մմ) | 55 | 55,8 | 79,4 | 52,8 | 44,1 | 33,4 | 22,2 | 27,3 | 38,9 | 66,1 | 68,5 | 57,5 | 601 |
Աղբյուր՝ Օդերևութաբանական կայանների վիճակագրություն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2019 թ. մարտի 29-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «IRAN: Golestan» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ 6,0 6,1 «GORGĀN iii. Population». Encyclopædia Iranica (անգլ.).
- ↑ 7,0 7,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորգան» հոդվածին։ |
|