Jump to content

Գյուլհանե այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուլհանե այգի
թուրքերեն՝ Gülhane Parki
Տեսակպուրակ և տեսարժան վայր
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքՖաթիհ
Հիմնվել է1912
Բացվել է1912
Մակերես163 ակր և 65,96376 հեկտար
Գյուլհանե այգիը գտնվում է Թուրքիաում
Գյուլհանե այգի
Գյուլհանե այգիը գտնվում է Երկիրում
Գյուլհանե այգի

Գյուլհանե այգի (թուրքերեն՝ Gülhane Parki; պարսկերեն` گلخانهGulkhānaվարդերի տուն), Ստամբուլի պատմական զբոսայգիներից մեկը, որը գտնվում է Էմինյոնյու թաղամասում։ Գտնվում է Թոփքափը ամրոցի հարակից տարածքում։ Ամրոցի հարավային դարպասներից կարելի է մուտք գործել դեպի Գյուլհանե այգի։ Սա Ստամբուլի ամենահին և ամենամեծ այգիներից մեկն է։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգու արևմտյան հատվածում` Թոփքափը ամրոցի ձիանոցներում է գտնվում Ստամբուլի իսլամական գիտության և տեխնիկայի թանգարանը։ Այն բացվել է 2008 թվականի մայիսին` այն ժամանակվա վարչապետ, ներկայումս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից[1]։ Թանգարանում ցուցադրվում է VIII-XVI դարերի 140 հայտնագործված իրերի կրկնօրինակներ, որոնք վերաբերում են աստղագիտության, աշխարհագրության, քիմիայի, երկրագիտության, օպտիկայի, բժշկության, ֆիզիկայի և ռազմարվեստի ոլորտներին[2]։

Այգու հյուսիսային հատվածում կանգնեցված է 18 մետրանոց գոթական սյունը, որը կանգնեցվել է III- IV դարերում` ի նշան գոթերի դեմ հաղթանակի։ Սա Ստամբուլի ամենահին կառույցն է, որը պահպանվել է մինչ օրս։

Նախկին զորանոցները, որոնք գտնվում են այգու տարածքում, ապագայում պլանավորվում է վերածել մշակութային կենտրոնի, որտեղ կգործի գրադարան և ցուցադրասրահ, ինչպես նաև գորգերի արհեստանոց (թուրքերեն՝ kilim): Կտրվեն նաև ձեռագործության դասեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Turkish PM inaugurates museum in istanbul». World Bulletin. 2008 թ․ մայիսի 24. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
  2. «Museum of Technology and Islam Opened in Istanbul». Tomw Communications. 2008 թ․ մայիսի 26. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Necipoğlu Gülru Architecture, ceremonial, and power: The Topkapi Palace in the fifteenth and sixteenth centuries. — Кембридж, Массачусетс: The MIT Press, 1991. — С. 336. — ISBN 0-262-14050-0.
  • Fanny Davis Palace of Topkapi in Istanbul. — 1970. ASIN B000NP64Z2

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]