Գյոթեբորգի գեղարվեստի թանգարան
Գյոթեբորգի գեղարվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Շվեդիա |
Տեղագրություն | Գյոթեբորգ համայնք |
Վայր | Գյոթեբորգ |
Կազմված է | Fürstenberg Gallery? |
Հասցե | Götaplatsen 6, 412 56 Göteborg |
Հիմնադրվել է | 1923 |
Կայք | goteborgskonstmuseum.se |
Գյոթեբորգի գեղարվեստի թանգարան (շվեդ.՝ Göteborgs konstmuseum), արվեստի թանգարան Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքի Գյոտապլացեն հրապարակում։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հավաքածուն ներառում է 19-րդ դարավերջի Հյուսիսային Եվրոպայի երկրների արվեստի աշխարհի լավագույն նմուշները։ Նշանակալի է շռայլորեն զարդարված Ֆյորսբերգ պատկերասրահը, որն անվանվել է Գյոթեբորգի արվեստի առաջատար հովանավոր Պոնտուս Ֆյորսբերգի և նրա կնոջ Գյոտիլդայի պատվին[1]։ Պատկերասրահում ներկայացված են այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Պեդեր Կրեյերը, Կառլ Լարսենը, Բրունո Լիլյեֆոշը, Էդվարդ Մունկը, Անդերս Լեոնարդ Ցորնը։
Հավաքածուն ներառում է նաև ավելի հին և ժամանակակից արվեստի նմուշներ, ինչպես Սկանդինավյան, այնպես էլ միջազգային՝ Կլոդ Մոնե, Պաբլո Պիկասո և Ռեմբրանդ վան Ռեյն։ Michelin Green Guide-ում թանգարանն արժանացել է երեք աստղի[2][3]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի շենքը ստեղծվել է Գյոթեբորգի 1923 թվականի միջազգային ցուցահանդեսի համար ճարտարապետ Սիգֆրիդ Էրիկսոնի կողմից՝ նշելու քաղաքի 300-ամյակը և ներկայացնում է սկանդինավյան նեոդասական մոնումենտալ ճարտարապետության ոճը։ Այն կառուցվել է Գյոթեբորգյան դեղին աղյուսով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Արտագաղթ» (1872), Գեսկել Սալոման
-
Hip, hip, hurra! Kunstnerfest på Skagen (1886), Պեդեր Կրեյեր
-
Ute («Դրսում», 1888), Անդերս Լեոնարդ Ցորն
-
Olivenhain (1889), Վինսենթ վան Գոգ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «English – Göteborgs konstmuseum». goteborgskonstmuseum.se. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Gothenburg Museum of Art». Goteborg.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Gothenburg Museum of Art in Gothenburg, | Expedia». www.expedia.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյոթեբորգի գեղարվեստի թանգարան» հոդվածին։ |
|