Գենետիկական տերմինների ցանկ
Արտաքին տեսք
Գենետիկա |
---|
Գլխավոր բաղադրիչներ |
• Գենոմ • ժառանգականություն • Մուտացիա • Նուկլեոտիդ • Վարիացիա |
• Տերմինների ցանկ • ինդեքս • Բառարան |
Պատմություն |
Հետազոտություն • ԴՆԹ-ի սեկվենավորում • Գենետիկական ճարտարագիտություն • Գենոմիկա ( կատեգորիա) • Բժշկական գենետիկա |
• Էվոլյուցիա (մոլեկոլային) • Պապուլյացիոն գենետիկա • Մենդելյան ժառանգականություն • Քանակական գենետիկա • Մոլեկուլային գենետիկա |
• Գենետիկայի ուղղությունները |
Անհատականացված բժշկություն |
Անհատականացված բժշկություն |
Բովանդակություն: Էջի սկիզբ - Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց ՈՒ Փ Ք Օ Ֆ
Ա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալել- միևնույն գենի երկու կամ ավելի ձևերից մեկը, որոնցից յուրաքանչյուրը բնութագրվում է նուկլեոտիդների յուրահատուկ հաջորդականությամբ։
- Վայրի տիպի ալել (նորմալ) - գենի նորմալ աշխատանքն ապահովվող նուկլեոտիդային հաջորդականություն։
- Դոմինանտ ալել - ալել, որը ֆենոտիպորեն արտահայտվում է։
- Մուտանտ ալել - մուտացիա, որը առաջանում է նորմալ ալելի հաջորդականության փոփոխությամբ։
- Ռեցեցիվ ալել - ալել, որը ֆենոտիպորեն արտահայտվում է միայն հոմոզիգոտ վիճակում և ճնշվում դոմինանտ ալելի կողմից։
- Քրոմոսոմային աբերացիա(կամ քրոմոսոմային անոմալիա) - Քրոմոսոմային բոլոր տիպի մուտացիաների՝ դելեցիաների, տրանսլոկացիաների, ինվերսիաների և դուպլիկացիաների ընդհանրացված անվանում։ Երբեմն նույն ձևով անվանում են գենոմային մուտացիաներին(անեուպլոիդիաներ, տրիսոմիաներ և այլն)
- Ալելային շարքեր - բազմագենաին ժառանգական հիվանդություններ, որոնք պայմանավարված են միևնույն գենի տարբեր մուտացիաների ձևով, բայց դասայարգվում են տարբեր նոզոլագիական խմբերում կլինիկական տարբեր արտահայտումներ ունենալու պատճառով։
- Ամպլիֆիկատոր ԴՆԹ (թերմոցիկլեր) - Սարքավորում, որը անհրաժեշտ է պոլիմերեզային շղթայական ռեակցիայի իրականցաման համար։ Այն թուլ է տալիս նշել ցիկլերի անհրաժեշտ քանակը և ընտրել ժամանակային և ջերմաստիճանային օպտիմալ տարբերակներ ցիկլի ամեն փուլի համար։
- Ամպլիֆիկացիա - գեների կրկնօրինակների քանակի ավելացում (ԴՆԹ-ի քանակի)[1]։
- ԴՆԹ-ի ամպլիֆիկացում - ԴՆԹ-ի որոշակի հատվածի ընտրողական կրկնապատկում։
- Ամֆիդիպլոիդներ - Էուկարիոտիկ բջիջներ, որոնք պարունակում են երկու քրոմոսոմների երկու զույգ՝ երկու գենոմների միացման հետևանքով։
- Անեուպլոիդիա - Քրոմոսոմների փոփոխված հավաքակազմ, որում մեկ կամ մի քանի քրոմոսոմներ նորմալ հավաքակազմի համեմատ բացակայում են կամ ներկայացված են լրացուցիչ պատճենների ձևով։
- Աուտոսոմ - ցանկացած ոչ սեռական քրոմոսոմ։ Մարդն ունի 22 զույգ աուտոսոմներ։
- Աուտոսոմ-դոմինանտ ժառանգում - ժառանգականության տիպ, որի ժամանակ աուտոսոմում տեղայնացված մի մուտանտ գենը հերիք է, որ հիվանդությունը կամ հատնակիշը արտահայտվի։
- Աուտոսոմ-ռեցեսիվ ժառանգում - հատկանիշի կամ հիվանդության ժառանգականության տիպ, որի ժամանակ մուտանտ ալելը, որը տեղայնացված է աուտոսոմում պետք է փոխանցվի երկու ծնողներից միաժամանակ։
Բ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բջիջների շարք - բույսերի կամ կենդանիների գենետիկորեն միանման բջիջներ, որոնք կարելի է աճեցնել in vitro, այսինքն անսահմանափակ երկար ժամանակ։
- Բակտերիոֆագ - բակտերիայի վիրուս, որը կազմված է սպիտակուցային թաղանթի մեջ պարփակված նուկլեինաթթվից (ԴՆԹ կամ ՌՆԹ)։
- Գեների_բանկ (գրադարան) - տվյալ օրգանիզմի գեների լրիվ հավաքածու, որը ստացվել է ռեկոմբինանտ ԴՆԹ-ների կացմից։
- Խորիոնի բիոպսիա - բջիջների ստացման գործընթաց, որը իրականացվում է հղիության 7-ից 11-րդ շաբաթների ընթացքում պրենատալ հետազոտության համար։
- Սաուզերն-բլոտինգ - ԴՆԹ-ի հատվածների ճանաչման մետոդ, որոնք պարունակում են հաջորդականության կոմպլեմենտար ԴՆԹ-զոնդ, էլեկտրոֆորետիկ առանձնացված ԴՆԹ-ների մեջ, որոնք ֆիքսված են ամուր մատրիցայի վրա (նիտրոցելյուլոզային կամ նեյլոնային ֆիլտրերի վրա)
- Բլոտինգ - ԴՆԹ-ի մոլեկուլների տեղափոխություն ֆիլտրի վրա (մեմբրանի), ՌՆԹ կամ գելային սպիտակուցներով, որտեղ ընթացել է էլեկտրոֆորեզ։
Գ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլիկոզիլիրացում - ացխաջրային մնացորդի միացումը սպիտակուցին։* β-գալակտոզ - Ֆերմենտ, որը հիդրոլիզում է β-գալակտոզիդները, մասնաորապես՝ Լակտոզը, որի հետևանքով առաջանում է ազատ գալակտոզ։
- Գամետ - հասուն սեռական բջիջ։
- Գեն - ԴՆԹ-ի նուկլեոտիդների հաջորդականություն, որը կոդավորում է որոշակի ՌՆԹ։
- Գեների դրեյֆ - սերունդների շարքում գեների հաճախականությունների փոփոխությունը։
- Տնային գեներ (Housekeeping gene) - այն գեներն են, որոնք տրանսկրիբացվում են հարաբերական կայունությամբ և օգտագործվում են որպես նորմալիզատոր (ստանդարտ) PCR-ում (պոլիմերեզային շղթայական ռեակցիայում), քանի որ ենթադրվում է, որ նրանց էքսպրեսսիայի վրա չեն ազդում փորձի պայմանները։
- Գենետիկական քարտեզ - գեների և կարգավորող էլեմենտների դիրքի սխեմա քրոմոսոմում։
- Գենետիկական կոդ - ԴՆԹ-ի (կամ ՌՆԹ-ի) տրիպլետների և ամինաթթուների միջև համապատասխանություն։
- Գենետիկական ճարտարագիտություն (գենային ինժեներիա) - ռեկոմբինանտ ԴՆԹ-ների և ՌՆԹ-ների, գեների օրգանիզմից(բջջից) առանձնացման և մանիպուլյացիաների ենթարկման, գեների այլ օրգանիզմների մեջ ներմուծման մեթոդների և տեխնոլոգիաների ամբողջություն։
- Գենային թերապիա - Գենետիկական նյութի ներմուծումը բջիջ (ԴՆԹ կամ ՌՆԹ) նրա նորմալ ֆունկցիաների վերականգնման համար։
- Գենոմ - ընդհանուր գենետիկական ինֆորմացիա, որը պարունակվում է օրգանիզմի գեներում կամ ուղղակի օրգամիզմի գեների կազմը։
- Գենոտիպ - 1) Օրգանիզմի ամբողջ գենետիկական ինֆորմացիան։ 2) Օրգանիզմի գենետիկական հատկություն՝ ըստ մեկ կամ մի քանի ուսումնասիրվող լոկուսների։
- Կարգավորիչ Գեն - գեն, որը կոդավորում է կարգավորող սպիտակուց, և այն իր հերթին ակտիվացնում կամ ճնշում է այլ գեների Տրանսկրիպցիան։
- Լրագրող-գեն - գեն, որի արտադրանքը որոշվում է պարզ և զգայուն մեթոդների միջոցով և որի ակտիվությունը թեսթավորվող բջիջներում նորմայում բացակայում է։ Օգտագործվում է գենաիժեներային կոնստրուկցիաներում վեկտորի առկայությունը հաստատելու համար։
- Ուժեղացնող գեն (էնհանսեր) - ԴՆԹ-ի կարճ հատված, որը ազդում է որոշակի գենեի էքսպրեսիայի մակարդակի վրա, մեծացնելով տրանսկրիպցիայի հաճախականությունը։
Դ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գենային դակտիլոսկոպիա - վարիացիաների նույնականացում ԴՆԹ-ի տանդեմային պտույտների թվի և երկարության հիման վրա։
- Դելեցիա - քրոմոսոմային մուտացիայի ձև, որի ժամանակ քրոմոսոմի մի հատված կորսվում է, նաև գենային մուտացիայի ձև, որի ժամանակ ԴՆԹ-ի մի հատված ընկնում է։
- Դենատուրացիա - մոլեկուլի տարածական կառուցվածքի խախտում, որը առաջանում է ներ կամ միջմոլեկուլային ոչ կովալենտ կապերի քանդման պատճառով։
- Դիիբրիդային խաչասերում - օրգանիզմների խաչասերում, որի ժամանակ խաչասերվող օրգանիզմները տարբերվում ալտերնատիվ հատկանիշների երկու զույգերով, օրինակ՝ գույնը(սպիտակ կամ գունավորված), սերմերի ձևը (հարթ կամ կնճռոտ)։
- ԴՆԹ-պոլիմերազա - ֆերմենտ, որը իրականացնում է ԴՆԹ-ի մատրիցային սինթեզը։
- Դոմինանտություն - հետերոզիգոտ օրգանիզմում հատկանիշի զարգացման ընթացքում միայն մեկ հատկանիշի արտահայտումը։
- Դուպլիկացիա քրոմոսոմային մուտացիայի տիպ, որի ժամանակ կրկնապատկվում է քրոմոսոնի որևէ հատված կամ գենային մուտացիաների տիպ, որի ժամանակ կրկնապատկվում է ԴՆԹ-ի որևէ հատված։
Զ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գենետիկական զոնդ - հայտնի կազմությամբ կամ ֆունկցիայով ԴՆԹ-ի կամ ՌՆԹ-ի կարճ հատված, որը նշված է ինչ որ ռադիոակտիվ կամ ֆլոուրեսցենտային միացությունով
Է
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էկզոն - սփլայսինգի ժամանակ պահպանվող ինտրոնիրացված գենի մաս։
- Էկզոնուկլեազ - ֆերմենտ, որը հիդրոլիզում է ԴՆԹ-ի ծայրերում գտնվող ֆոսֆոդիէֆիրային կապերը։
- Էքսպլանտանտ - օրգանիզմից առանձնացված ինչ որ մի հյուսվածքի նմուշ։
- Գենի էքսպրեսիա - գենում կոդավորված ինֆորմացիայի իրականացման պրոցես։ Իրականացվում է երկու փուլերով՝ տրանսկրիպցիայով և տրանսլյացիայով։
- Էլեկտրոֆորեզ - էլ. դաշտում լիցքավորված պոլիմերների առանձնացում։ Հիմանականում իրականացվում է գելերում (գելային էլեկտրոֆորեզ), որպեսզի առանձնացվող մոլեկուլների հատվածները չմաքրվեն ջեիմային շարժումով։
- Էնդոնուկլեազ - ֆերմենտ, որը հիդրոլիզում է ֆոսֆոդիէֆիրային կապերը ԴՆԹ-ի թելիկի ներսում։
- Էնհանսեր - ԴՆԹ-ի կարգավորիչ հատված, որը ուժեղացնում է տրանսկրիպցիան նրան ամենամոտ պրոմոտորի հետ։
- Էպիստազ - ոչ ալելային գեների փոխազդեցության տիպ, որի ժամանակ մի գենը ճնշում է մեկ այլ գենի (կամ գեների) արտահայտումը։
- Էուկարիոտներ - օրգանիզմներ, որոնց բջիջները պարունակում են կորիզներ։
Ժ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժառանգում - գենետիկական ինֆորմացիայի փոխանցման պրոցեսը օրգանիզմների մի սերնդից մյուսին։
- Ժառանգականություն - կենդանի օրգանիզմների կողմից գենետիկական ինֆարմացիայի պահպանման և հաջորդ սերունդներին փոխանցման ունակությունը։
- Ժառանգման մակարդակ - պոպուլյացիայում ֆենոտիպիկ փոփոխականության բաժին, որը պայմանավորված է ժառանգական փոփոխականությամբ (սա վերաբերում է որոշակի քանակական կամ որակական հատկանիշի)։
Ի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իմունիտետ - օրգանիզմի պատասխան՝ պաշտպանական ռեակցիան ինֆեկցիոն հարուցիչների (բակտերիաների և վիրուսների) դեմ։
- Իմունոտոքսին - հակամարմնի և սպիտակուցային թույնի կատալիտիկ սումբիավորի միջև կոմպլեքս։ (դիֆտերիայի տոքսինի, ռիցինի, աբրինի և այլն)։
- Իմունոֆլոուրեսցենտային զոնդեր - տես՝ ԴՆԹ և ՌՆԹ զոնդեր։
- Ինդուկտոր - ֆակտոր, որը խթանում է պասիվ վիճակում գտնվող գեների տրանսկրիպցիան։
- Պրոֆագի ինդուկցիա - լիզոգենային բջիջներում ֆագերի վեգետատիվ բազմացման խթանում։
- Ինտեգրազ - ֆերմենտ, որը իրականացնում է ինչ որ գենետիկ էլեմենտի նեիմուծումը գենոմ սպեցիֆիկ կայքի միջոցով։
- Ինտեգրոններ - գենետիկ էլեմենտներ, որոնք իրենց մեջ պարունակում են ինտեգրազի գենը, ցպեցիֆիկ կայք և նրա կողքին պրոմոտոր, որը նրանց հնարավորություն է տալիս իրենց մեջ ներմուծել մոբիլիզացված գենային կասսետներ և էքսպրեսիայի ենթարկել նրանց մեջ գոյություն ունեցող առանց պրոմոտորի գեները։
- Ինտերֆերոններ - սպիտակուցներ, որոնք արտադրվում են ողնաշարավորների բջիջների կողմից և ճնշում են վիրուսային վարակի աճը և զարգացումը։
- Ինտրոն - գենի մաս, որը սպիտակուց չի կոդավորում։ Այն տրանսկրիբացվում է և հետագայում անջատվում մատրիցային ՌՆԹ-ից սփլայսինգի ժամանակ։
- Ինտրոնացված գեն - գեն, որը ինտրոններ է պարունակում։
- Ինտերոններ - ԴՆԹ-ում նուկլեոտիդային մնացորդների կրկնվող հաջորդականություններ։
Լ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեկտիններ - սպիտակուցներ, որոնք միացնում են ածխաջրեր։
- Լիգազ - ֆերմետ, որը առաջացնում է ֆոսֆոդիէսթերային կապ երկու պոլինուկլեոտիդների մեջ։
- Լիգանդ - մոլեկուլ, որը ճանաչվում է հատուկ կառուցվածքի միջոցով, օրինակ՝ բջջային ռեցեպտորի միջոցով։
- Լիդերային հաջորդկանաություն - սեկրետացվող սպիտակուցնեիր N-վերջավորությոմբ հաջորդականություն, որը ապահովվում է նրանց տրասնպորտացիան մեմբրանով։
- Լիզիս - բջջի կազմալուծում, որը առաջանում է նրա թաղանթի վնասումից։
- Լիզոգենիա - երևույթ, որի ժամանակ բակտեիրալ բջիջները կրում են ֆագին պրոֆագի ձևով։
- Լինկեր - կարճ սինթետիկ օլիգոնուկլեոտիդ, որը օգտագործվում է ԴՆԹ-ի in vitro հատվածների միացման համար։ Սովորաբար պարունակում է որոշակի հատված, որը յուրահատուկ ռեստրիկտազի համար ուղղորդող նշանակություն ունի։
- Լիպոսոմներ - հեղուկի կաթիլներ, շրջապատված արհեստական թաղանթով՝ արհեստական լիպիդային վեզիկուլներ։
- Ֆագի լիտիկ զարգացում - ֆագի զարգացման ցիկլի փուլ, որը սկսվում է բջջի վարակումով և ավարտվում նրա լիզիսով։
- Լոկուս - Քրոմոսոմի հատված (ԴՆԹ-ի), որտեղ տեղավորված է որոշակի գենետիկական դետերմինանտ։
Խ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խիմերներ - լաբորատոր միջտեսակային հիբրիդներ (ռեկոմբինանտներ)։
Կ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կալլուս - չդիֆերենցված բջիջների քաշը, որը առաջանում է բույսի վնասման ժամանակ։ Կարող է առաջանալ առանձին բջիջներից՝ նրանց կուլտիվացման ժամանակ արհեստական միջավայրերում։
- Կապսիդ - վիրուսի սպիտակուցային թաղանթը։
- Էքսպրեսիոն կասետ - ԴՆԹ-ի ֆրագմենտ, որը պարունակում է բոլոր անհրաժեշտ գենետիկական էլեմենտները նրա մեջ տեղավորված գենի էքսպրեսիայի համար։
- կԴՆԹ - միաթել ԴՆԹ, որը սինթեզվում է in vivo ՌՆԹ-ի մատրիցայի վրա հակառակ տրանսկրիպտազի օգնությամբ։
- Կլոն - գենետիկորեն միանման բջիջների խումբ, որոնք առաջացել են անսեռ եղանակով ընդհանուր ծնողական բջջից։
- ԴՆԹ-ի կլոնավորում - ԴՆԹ-ի ռեկոմբինանտ մոլեկուլների ստացման պրոցես, որի ժամանակ օտարածին ԴՆԹ-ն ներմուծվում է վեկտորային մոլեկուլի մեջ և այնուհետև ստացված կոնստրուկցիան ներմուծում են ֆագի, բակտերիայի կամ տիրոջ էուկարիոտ բջջի մեջ։
- Բջիջների կլոնավորում - սննդային միջավայրում ցրման միջոցով նրանց առանձնացումը և գաղութի ստացումը, որը պարունակում է մեկուսացված բջջի սերունդին։
- Կոդոն - միմյանց հարևանությամբ դասավորված նուկլեոտիդային մնացորդների եռյակ ԴՆԹ-ում կամ ՌՆԹ-ում։ Այն կարող է կոդավորել որոշակի ամինաթթվու կամ տրանսյլացիայի ավարտ ազդարարել։
- Կոմպարտմենտալիզացիա - պրոցեսի սահմանափակում բջջի որոշակի հատվածի կողմից։
- Կոմպետենտություն - բջջի տրանսֆորմացվելու ունակությունը։
- Կոմպլեմենտարություն (գենետիկայում) - նուկլեինային թթուների շղթաների փոխազդեցության ժամանակ ջրածնային կապերի միջոցով ազոտային հիմքերի զույգ կոմպլեքսներ առաջացնելու ունակություն (ադենին-թիմին (կամ ուրացիլ) և գուանին-ցիտոզին)։
- Կոնկատեմեր ԴՆԹ - գծային ԴՆԹ, որի մեջ որոշակի էլեմենտ մի քանի անգամ կրկնված է (օրինակ՝ ֆագի գենոմը)։
- Կոնտիգ - սեկվենավորման ժամանակ մի քանի հաջորդաբար միացված ԴՆԹ-ի հատվածների խումբ։
- Կոնյուգատ - մի քանի կովալենտ միացված մոլեկուլներից կազմված կոմպլեքս։
- Կոնյուգացիա(բակտերիաների մոտ) - բակտերիաների մոտ գենետիկական ինֆորմացիայի փոխանակման ձև, որի ժամանակ բջիջների մեջ ֆիզիկական կոնտակտի հետևանքով տեղի է ունենում բջջային, պլազմիդային և տրանսպոզոնայիյ ԴՆԹ-ի տեղափոխում դոնոր բջջից ռեցիպիենտին։
- Կոսմիդա - վեկտոր, որը պարունակում է λ ֆագի ԴՆԹ-ի cos-կայք։
- Կրոսինգովեր կամ տրամախաչում - մեյոզի ընթացքում՝ կոնյուգացիայի ժամանակ հոմոլոգ քրոմոսոմների մասերի փոխանակման երևույթը։
- Կպչուն վերջավորություններ - կոմպլեմենտար միաշղթա ԴՆԹ-ի հատվածներ, որոնք տեղադրված են մոլեկուլի ծայրերին։
Հ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հետերոզիգոտ - բջիջ (կամ օրգանիզմ) որը պարունակում է երկու տարբեր ալելներ հոմոլոգ քրոմոսոմների միևնույն լոկուսում։
- Հետերոզիգոտություն - դիպլոիդ բջջում տարբեր ալելների առկայությունը։
- Հետերոքրոմատին - քրոմոսոմի հատված (հաճախ ամբողջ քրոմոսոմը), որը ինտերֆազում ունի կոմպակտ կառուցվածք տրանսկրիպցիայի բացակայության պատճառով։
- in situ հիբրիդացում - բջիջների դենատուրացված ԴՆԹ-ների միջև հիբրիդացում առարկայական ապակու վրա՝ պիտակավորված ռադիոակտիվ իզոտոպներով կամ միաթղթա ՌՆԹ-Ի կամ ԴՆԹ-ի իմունոֆլյուորեսցենտային միացություններով։
- ԴՆԹ-ի հիբրիդացում - գոյացություն, որը առաջանում է երկշղթա ԴՆԹ-ի կամ ԴՆԹ։ ՌՆԹ դուպլեքսների մեջ գտնվող կոմպլեմենտար նուկլեոտիդների փոխազդեցությունից։
- Հակակոդոն - փոխադրող ՌՆԹ-ի կազմում գտնվող և երեք նուկլեոտիդներից կազմված հաջորդականություն, որը կոմպլեմենտար է մատրիցային ՌՆԹ-ի մոլեկուլում գտնվող կոդավորող տրիպլետին։
- Հակամուտագենեզ - պրոսեց, որը կանխարգելում է առաջացած մուտացիայի ամրացումը գենոմում։ Այս պրոցեսի ժամանակ քրոմոսոմը կամ գենը բերվում է իր նախնական վիճակին։
- Հապլոիդ - բջիջ, որը պարունակում է քրոսմոսոմային զույգերից միայն մեկը։
- Հեմիզիգոտություն - օրգամիզմի վիճակ, որ ժամանակ ինչ որ մի գեն ներկայացված է մի քրոմոսոմով։
- Սոմատիկ բջիջների հիբդրիդացում - ոչ սեռական բջիջների միաձուլում՝ սոմատիկ հիբրիդների ստացման մեթոդ։
- Հիբրիդային սպիտակուց (պոլիպեպտիդ) - միաձուլված սպիտակուց (պոլիպեպտիդ)։
- Հիբրիդոմներ - հիբրիդային լիմֆոիդային բջրջներ, որոնք ստացվել են մարդու կամ կենդանիների նորմալ լիմֆոիդային և ուռուցքային միելոմային բջիջների միաձուլումից։
- Հոլանդրիկական ժառանգականություն - ժառանգականություն՝ շղթայակցված Y քրոմոսոմի հետ։
- Հոմոզիգոտ - բջիջ (կամ օրգանիզմ), որը պարունակում է երկու միևնույն ալելները հոմոլոգ քրոմոսոմների միևնույն լոկուսներում։
- Հոմոզիգոտություն - միևնույն ալելների առկայությունը դիպլոիդ բջջում։
- Հոմոլոգ քրոմոսոմներ - քրոմոսոմներ, որոնք պարունակում են միևնույն գեների հավաքակազմ։
- Հատկանիշ - կազմավորման ցանկացած մակարդակում կառուցվածքային առանձնահատկություն։
Մ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարկերային գեն - ռեկոմբինանտ ԴՆԹ-ում գտնվող գեն, որը կոդավորում է ընտրված հատկանիշը։
- Մայրական էֆեկտի գեներ - գեներ որոնք արտահայտվում են ձվաբջջում և պայմանավորում են ֆենոտիպը անկախ հայրական գենոտիպից։
- Միջտեսակային հիբրիդներ - հիբրիդներ, որոնք ստացվում են տարբեր տեսակներին պատկանող բջիջների միաձուլումից։
- Մետաբոլիզմ - ֆերմենտատիվ պրոցեսների ամբողջություն, որոնք ապահովվում են բջջի կենսագործունեությունը և բազմացումը։
- Մետաբոլիտ - նյութ, որը առաջանում է բջջում տեղի ունեցող քիմիական ռեակցիաների հետևանքով։
- Մեթիլազներ - ֆերմենտներ, որոնք միացնում են մեթիլ խումբ ԴՆԹ-ի որոշակի ազոտային հիմքերին։
- Միկրոսատելիտ - միկրոսատելիտային լոկուս (STR - անգլերենից Short Tandem Repeats)).ԴՆԹ-ի հատված որոշակի գենոմային լոկալիզացիայով, որը պարունակում է կարճ տանդեմային պտույտներ։
- Մինիբջիջներ - Մարկերային գեն - գեն ռեկոմբինանռ ԴՆԹ-ում, որը կոդավորում է ընտրովի հատկանիշ։
- Գենոմի մոբիլային էլեմենտներ - ԴՆԹ-ի հաջորդականություններ, որոնք ունակ են տեղափոխվել կենդանի օրգանիզմներ գենոմի մեջ պարբերաբար փոփոխելով իրենց դիրքը։
- Մոնոհիբրիդ խաչասերում - մեկ զույգ հատկանիշներով տարբերվող առանձնյակների խաչասերում։
- Մոնոկլոնալ հակամարմիններ - հակամարմիններ, որոնք մասնագիտացված են որոշակի հակածնի հետ ռեակցվելու համար և սինթեզվում են հիբրիդոմաների կողմից։
- Մորֆոգենեզ - օրգանիզմի զարգացման գենետիկական ծրագրի իրականացում։
- Մուտագենեզ - մուտացիայի ինդուկցման պրոցես։
- Մուտագեն - ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական ագենտներ, որոնք մեծացնում են մուտացիայի առաջացման հաճախականությունը։
- Մուտացիա - գենետիկական նյութի փոփոխում, որը շատ հաճախ բերում է օրգանիզմի հատկանիշների փոփոխման։
- Մուտոն - մուտացիայի էլեմենտար միավոր կամ գենետիկական նյութի փոքրագույն միավոր, որի փոփոխությունը իրենից ներկայացնում է մուտացիա և բերում է գենի ֆունկցիայի խախտման։
- Բիոպոլիմերի մոդիֆիկացիա - նրա կառուցվածքի փոփոխություն։
Ն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկ - միաթելանի բացվածք ԴՆԹ-ի դուպլեքսում З ‘ОН- և 5 ‘р-վերջավորությունների առաջացումով։ Լիկվիդացվում է ԴՆԹ-լիգազի միջոցով։
- Նիտրոգենազ - ֆերմենտ, որը զբաղվում է մթնոլորտային ազոտի ֆիքսմամբ։
- Նուկլեազներ - ֆերմենտների ընդհանուր անվանում, որոնք ճեղքում են նուկլեինաթթուների մոլեկուլներ։
Շ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շղթայակցման խումբ - միևնույն քրոմոսոմում տեղայնացված գեները։
- Շայն-Դալգանո հաջարդականություն - պրոկարիոտիկ մատրիցային ՌՆԹ-ի հատված, որը անհրաժեշտ է նրա վիա ռիբոսոմների տեղակայման և նրա ճիշտ տրանսլացման համար։ Պարունակում է նուկլեոտիդային հաջորդականություն, որը կոմպլեմենտար է ռիբոսոմային ՌՆԹ-ի 16S ծայրին։
- ԴՆԹ-ի շաֆլինգ - երկու կամ ավելի սպիտակուցների հոմոլոգ մասերի ռեկոմբինացիա։ Եռափուլ պրոցես, որը ներառում է ծնողական ԴՆԹ-ների քանդում և ամպլիֆիկացիայի երկու փուլ (հատուկ ընտրված և առանց պրայմերների), որի նպատակն է երկարությամբ վերականգնված, բայց բաղադրությամբ փոփոխված ԴՆԹ-ի խիմերային մոլեկուլների ստացումը, որը և բերում է զգալի բարելավված կամ նոր հատկանիշներով սպիտակուցների սինթեզման։
- Շտամ - բակտերիաների կամ վիրուսների բջիջների շարքեր, որոնքսկիզբ են առնում մեկ սկզբնական բջջից կամ վիրուսից։
Չ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չափավոր ֆագ - բակտերիոֆագ, որը ունակ է լիզոգենացնել բջջին և պրոֆագի ձևով գտնվել բակտերիալ քրոմոսոմի ներսում կամ պլազմիդային վիճակում։
Պ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պլազմիդ - ԴՆԹ-ի օղակաձև կամ գծային մոլեկուլ, որը կրկնապատկվում է բջջային քրոմոսոմից անկախ։
- Պոլիլինկեր - սինթետիկ օլիգոնուկլեոտիդ, որը պարունակում է մի քանի ռեստրիկտազների ճանաչման հատվածներ։
- Պոլիմերազներ - ֆերմենտներ, որոնք իրականցնաում են նուկլեինաթթուների մատրիցային սինթեզ։
- Պոլիպեպտիդ - սպիտակուց (պոլիմեր), որը կազմված է ամինաթթվային մնացորդներից, որոնք միացած են պեպտիդային կապերով։
- Պրայմեր - կարճ օլիգո- կամ պոլինուկլեոտիդային հաջորդականություն ազատ З’ОН խմբով, որը կապված է միաշղթա ԴՆԹ-ի կամ ՌՆԹ-ի հետ։ Նրա З’ ծայրից ԴՆԹ-պոլիմերազան սկսում է սինթեզել պոլիդեզօքսիռիբոնուկլեոտիդային շղթա։
- Պրոկարիոտներ - օրգանիզմներ, որոնք չունեն բջջային կորիզ։* Պրոմոտոր - գենի (օպերոնի) կարգավորիչ հատված, որին միանում է ՌՆԹ-պոլիմերազան տրանսկրիպցիան սկսելու նպատակով։
- Պրոօնկոգեներ - նորմալ քրոմոսոմային գեներ, որոնց մուտացիան կարող է բերել բջջի չարորակ վերափոխման և որպես հետևանք չարորակ ուռուցքների առաջացման։
- Պրոտոպլաստ - բուսական կամ բակտերիալ բջիջ, որը զրկված է բջջապատից։
- Պրոֆագ - ֆագի ներբջջային վիճակ, երբ նրա լիտիկ ֆունկցիաները ճնշված են։
- Պրոցեսինգ - մոդիֆիկացիայի տեղային ձև, երբ բիոպոլիմերում կրճատվում է մոմոներների թիվը։
- Պոլիմերիա - բազմաթիվ ոչ ալելեային գեների փոխազդեցություն, որոնք ուղղված են մի հատկանիշի զարգացման ուղղությոմբ և հատկանիշի արտահայտման մակարդակը կախված է գեների քանակից։ Պոլիմերային գեները նշանակվում են միանման տառերով, իսկ միևնույն լոկուսի ալելները ունեն միանման ստորին ինդեքս։
- Պլեյոտրոպիա - Գենի բազմակի ազդեցության երևույթ։ Արտահայտվում է մի գենի բազմաթիվ ֆենոտիպիկ հատկանիշների վրա ազդելու ունակությամբ։
Ռ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեգուլոն - գեների համակարգ, որոնք ցրված են ամբողջ գենոմում, բայց ենթարկվում են ընդհանուր ռեգուլյոտոր գենին։
- Գեների էքսպրեսիայի կարգավորում - բջջային կառուցվածքի և նրա ֆունկցիայի կառավարում, ինչպես նաև բջիջների դիֆերենցման, մորֆոգենեզի և ադապտացման հիմք։
- ԴՆԹ-ի ռեկոմբինանտ մոլեկուլ (գենային ինժեներիայում) - ստացվում է վեկտորի և օտար ԴՆԹ-ի ֆրագմենտի կովալենտ միացման հետևանքով։
- Ռեկոմբինանտ պլազմիդ - պլազմիդ, որը պարունակում է օտար ԴՆԹ-ի ֆրագմենտներ։
- Ռեկոմբինանտ սպիտակուց - սպիտակուց, որը ստացվել է ռեկոմբինանտ ԴՆԹ-ի մոլեկուլի էքսպրեսիայից և որը ստացվում է աղիքային ցուպիկից։
- in vitro ռեկոմբինացում - in vitro օպերացիաներ, որոնք բերում են ռեկոմբինանտ ԴՆԹ-ի մոլեկուլի ստացման։
- Հոմոլոգ ռեկոմբինացում - երկու համոլոգ ԴՆԹ-ի մոլեկուլների մեջ գենետկիկական նյութի փոխանակում։
- Ռեկոմբինացիայի սպեցիֆիկ կայք - բացման և ԴՆԹ-ի երկու մոլեկուլների կամ հատվածների միացման միջոցով միավորում։
- Ռեկոն - գենետիկական էլեմենտար միավոր, այն է գենետիկական նյութի մինիմալ հատված, որի սահմաններում հնարավոր է ռեկոմբինացիա։
- Ռենատուրացիա - մոլեկուլի ելակետային տարածական կառուցվածքի վերականգնում։
- ԴՆԹ-ի ռեպարացիա - ԴՆԹ-ի վնասված մոլեկուլի վերականգնում, որի ժամանակ վերականգնվում է նրա սկզբնական կաառուցվածքը։
- Ռեպլիկատոր - ԴՆԹ-ի հատված, որը պատասխանատու է ռեպլիկացիայի պրոցեսն սկսելու համար։
- Ռեպլիկացիա - նուկլեինային թթուների կրկնապատկման պրոցես։
- Ռեպլիկոն - ԴՆԹ-ի մոլեկուլ կամ նրա հատված, որը գտնվում է ռեպլիկատորի հսկողության տակ։
- Ռեպրեսիա - գեների ակտիվության ճնշում, շատ հաճախ տրանսկրիպցիայի արգելափակման ճանապարհով։
- Ռեպրեսոր - Սպիտակուց կամ հակաիմաստային ՌՆԹ, որը կանխում է գեների ակտիվությունը։
- Ռեստրիկտազներ - բակտերիաների կայք-սպեցիֆիկ էնդոնուկլեազների խումբ, որոնք ճանաչում են ԴՆԹ-ի որոշակի 4 կամ ավելի նուկլեոտիդային հատվածներ և ճեղքում են ճանաչման հատվածի ներսում կամ նրանից դուրս գտնվող շղթան՝ առաջացնելով կպչուն կամ բութ ծայրեր։
- Ռեստրիկտներ - ԴՆԹ-ի հատվածներ, որոնք առաջանում են ռեստրիկտազի կողմից մոլեկուլի հիդրոլիզից հետո։
- Ռեստրիկտացիոն քարտեզ - ԴՆԹ-ի մոլեկուլի սխեմա, որտեղ նշված են նրա կտրված հատվածները տարբեր ռեստրիկտազների կողմից։
- Ռեստրիկտացիոն անալիզ - ԴՆԹ ռեստրիկտազների կողմից կտրվող հատվածների տեղամասերի նշում։
- Ռետրովիրուսներ - ՌՆԹ պարունակող կենդանիների վիրուսներ, որոնք կոդավորում են հակառակ տրանսկրիպտազին և առաջացնում են քրոմոսոմային լոկալիզացիայով պրովիրուս։
- Ռեցեսիվություն - երևույթ, որի ժամանակ հետերոզիգոտ բջջում ռեցեսիվ ալելը չի մասկանցում հատկանիշի ձևավորման պրոցեսում։
- Ռիբոկուկլեազներ (ՌՆԹազներ)- ՌՆԹ-ն ճեղքողֆերմենտներ։
Ս
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սպիտակուցային ճարտարագիտություն - արհեստական սպիտակուցային մոլեկուլների ստացում (անհրաժեշտ հատկություններով) գեներում ուղղորդված փոփոխություններ առաջացնելու ճանապարհով կամ հետերոլոգ գեների լոկուսների փոխանակման միջոցով։
- Սայթ (կայք) - ԴՆԹ-ի, սպիտակուցի կամ այլ մոլեկուլի հատված։
- Սեկվենավորում - ԴՆԹ-ի կամ սպիտակուցների մոլեկուլներում նուկլեոտիդային կամ ամինաթթվային հաջորդականությունների պարզում։
- Սելեկիվ միջավայրեր - սննդային միջավայրեր, որոնց վրա կարող են աճել միայն որոշակի հատկանիշներով բջիջներ։
- Սեպտում - բակտերիալ բջջի կենտրոնում առաջացող կառուցվածքներ, որոնք առաջանում են բաժանման պրոցեսի վերջում և բջիջը կիսում են երկու դուստր մասերի։
- Սկրինինգ - ֆագերի կամ բջիջների այն խմբերի մաղումը, որոնք պարունակում են ԴՆԹ-ի ռեկոմբինանտ մոլեկուլներ։
- Միաձուլված սպիտակուց (պոլիպեպտիդ) - սպիտակուց, որը առաջացել է երկու տարբեր պոլիպեպտիդների միաձուլումից։
- Սոմատիկ հիբրիդներ - սոմատիկ բջիջների միաձուլումից ստացված բջիջ։
- Սփեյսեր - ԴՆԹ-ում կամ ՌՆԹ-ում գեների միջև չկոդավորող նուկլեոտիդային հաջորդականություն։ Սպիտակուցներում այն միացնում է հարևան գլոբուլյար դոմենները։
- Սփլայսինգ - մոլեկուլի ներքին մասերի հեռացման ճանապարհով ֆունկցիոնալ սպիտակուցի կամ մատրիցային ՌՆԹ-Ի առաջացման պրոցես (ՌՆԹ-ի մոտ ինտրոններ, իսկ սպիտակուցների մոտ՝ ինտեիններ)
- Սուպերպրոդուցենտ - բակտերիալ շտամ, որը նպատակաուղղված է որոշակի նյութի մեծ քանակներով սինթեզի համար։
Վ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վակցինա - թուլացված կամ սպանվաած ինֆեկցիոն ագենտի կամ նրա առանձին մասերի պրեպարատներ (վիրուսի կամ բակտերիայի), որոնք կրում են հակագենային դետերմինանտներ և որոնք իվիճակի են առաջացնել իմունիտետ տվյալ ինֆեկցիայի նկատմամբ մարդու կամ կենդանիների օրգանիզմներում։ Բացի դրանից վերջին ժամակահատվածում ստեղծվել են վակցինաներ գենային ինժեներիայի մեթոդներով (այդպիսի վակցինայի օրինակ կարող է հանդիսանալ հեպատիտ-B-ի դեմ վակցինան։
- Վեկտոր - ԴՆԹ-ի մոլեկուլ, որը ունակ է մտնել օտար ԴՆԹ և ավտոնոմ ձևով կրկնապատկվել։ Այն գործիք է հանդիսանում գենային ինժեներիայի համար։
- Կլոնավորման համար վեկտոր - ցանկացած ոչ մեծ պլազմիդ, ֆագ կամ, ԴՆԹ պարունակող կենդանական վիրուս, որի մեջ կարող է ներմուծվել օտարածին ԴՆԹ։
- Վիրուսներ - կյանքի ոչ բջջային ձևեր, որոնք ունակ են բջջի մետաբոլիկ պրոցեսները փոփոխել իրենց նպատակների համար և ստիպել բջջին սինթեզել վիրուսային մասնիկներ։ Վիրուսները կարող են ունենալ տարբել բնույթի կաղապարներ (ապիտակուցային, ճարպային և այլն) և որպես ժառանգական ինֆորմացիայի կրիչ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ։
Տ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տրանսդուկցիա - բակտերիոֆագի միջոցով ԴՆԹ-ի հատվածների տեղափոխում։
- Տրանսկրիպցիա - ՌՆԹ-ի սինթեզ ԴՆԹ մատրիցայի վրա, որը իրականացվում է ՌՆԹ-պոլիմերազայի կողմից։
- Տրանսկրիպտ - տրանսկրիպցիայի պրոդուկտ՝ ՌՆԹ, որը սինթեզվում է ԴՆԹ-ի տվյալ հատվածի վրա և կոմպլեմենտար է նրա թելիկներից մեկին։
- Հակառակ տրանոկրիպտազ - ֆերմենտ, որը սինթեզում է ՌՆԹ-ի վրա նրան կոմպլեմենտար միաշղթա ԴՆԹ։
- Տրանսլյացիա - սպիտակուցների պոլիպեպտիդային շղթաների սինթեզ, որը իրականացվում է ռիբոսոմներում։
- Տրանսպոզոն - գենետիկական էլեմենտ, որը ռեպլիկացվում է ռեպլիկոնի կազմության մեջ և ընդունակ է ինքնուրույն տեղափոխությունների (տրանսպոզիցիաների) և քրոմոսոմային և վերքրոմոսոմային ԴՆԹ-ների մեջ ինտեգրման։
- Տրանսքեկցիա - մեկուսացված ԴՆԹ-ի միջոցով բջիջների տրանսֆորմացիա։
- Տրանսֆորմացիա - բջջի ժառանգական հատկանիխների փոփոխում, որը առաջանում է կլանված ԴՆԹ-ի միջոցով։
- Տրանսֆորմացիա (մոլեկուլյար գենետիկայում) - գենետիկական ինֆորմացիայի տեղափոխում մեկուսացված ԴՆԹ-ի մոլեկուլի միջոցով։
- Տրանսֆորմացիա (օնկոտրանսֆորմացիա) - բջիջների մասնակի կամ լրիվ դիֆերենցում, որը առաջանում է բջիջների աճի կարգավորման խախտումներով։
- Ընդհանուր տրանսկրիպտազ - ֆերմենտ, որը կատալիզում է ԴՆԹ-ի սինթեզ և որպես մատրիցա օգտագործվում է ՌՆԹ։
Ց
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցենտրոմեր - լոկուս քրոմոսոմում, որը ֆիզիկորեն անհրաժեշտ է բաժանման ժամանակ հոմոլոգ քրոմոսոմների ճիշտ բաշխման համար։
Փ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փոփոխականություն - էվոլյուցիոն զարգացման ընթացքում նոր հատկանիշների առաջացում և գոյություն ունեցող հատկանիշների կատարելագործում։
Ք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քրոմատին - դեզօքսիռիբոնուկլեոպրոտեիդի թելաձև կոմխլեքս մոլեկուլներ, որոնք կազմված են ԴՆԹ-ից և նրա հետ միացած հիստոններից։
Օ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլիգոնուկլեոտիդ - ԴՆԹ-ի շղթա, որը կազմված է (2-ից - 20) մի քանի նուկլեոտիդային մնացորդներից։
- Օնկոգեներ - գեներ, որոնց արտադրանքները էուկարիոտ օրգանիզմներին տրանսֆորմացնում են այնպես, որ նրանք ընդունում են ուռուցքային բջիջների հատկություններ։
- Օնկորնավիրուս - ՌՆԹ պարունակող վիրուս, որը առաջացնում է նորմալ բջիջների վերափոխումը քաղցկեղայինների։ Իր կազմության մեջ պարունակում է հակառակ տրանսկրիպտազ։
- Օպերատոր - գենի (օպերոնի) ռեգուլյատոր հատված, որի հետ սպեցիֆիկ ձևով միանում է ռեպրեսորը և հետևաբար կանխարգելում տրանսկրիպցիայի սկիզբը։
- Օպերոն - միասին տրանսկրիբացվող գեների ամբողջություն, որոնք սովորոբար կոդավորում են իրենց մոտ բիոքիմիական պրոցեսներ։
Ֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆենոտիպ -օրգանիզմի հատկանիշների արտահայտում, որը կախված է ինչպես գենոտիպի, այնպես էլ արտաքին միջավայրի գործոններից։
- Ֆակտոր F (ֆերտիլության ֆակտոր, սեռական ֆակտոր) -կոնյուգատիվ F-պլազմիդ, որը հայտվաբերվել է E. coli-ի բջիջներում։