Jump to content

Գեղունի Չթչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղունի Չթչյան
Ծնվել էօգոստոսի 30, 1929(1929-08-30) (95 տարեկան)
Լենինական, ԽՍՀՄ[1]
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ԺանրերԴասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն
Պարգևներ

Գեղունի Հովհաննեսի Չթչյան (օգոստոսի 30, 1929(1929-08-30), Լենինական, ԽՍՀՄ[1]), հայ կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ (2011)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղունի Չթչյանը ծնվել է 1929 թ. օգոստոսի 30-ին Լենինականում։ Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը։ 1947-1953 թթ. շարունակել է ուսումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (Գրիգոր Եղիազարյանի դասարան), նույն թվականին Սարաջևի անվան երաժշտական դպրոցում վարել է ստեղծագործական դասարան։ 1971 թվականից դասավանդել է նաև Երևանի կոնսերվատորիայում։ 1955 թվականից Կոմպոզիտորների միության անդամ է։

Չթչյանի երկերը բազմիցս հնչել են Հայաստանում և արտասահմանում, արժանացել մի շարք մրցանակների։

Աջից՝ ձախ. երաժշտագետներ Ալինա Փահլևանյան, Գևորգ Գյոդակյան, Սուսաննա Ամատունի, Արմեն Բուդաղյան և կոմպոզիտոր Գեղունի Չթչյան, 2001 թվական, ՀՀ ԳԱԱ, Առնո Բաբաջանյանին նվիրված գիտաժողով

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Բալետային սյուիտ» (1954)
  • «Բարի լույս» նախերգանք (1967 )
  • Մանկական յոթ պատկերներ (1964)
  • «Իմ Հայաստան» (1959)
  • «Տարվա եղանակները» կանտատներ (1973)
  • «Անհայտ զինվոր» պոեմ-ռեքվիեմ (1975)
  • «Հայոց ծառը» պոեմ(1979)
  • Կվինտետ չորս ֆլեյտաների և ալտֆլեյտայի համար
  • Կամերային սիմֆոնիա լարային նվագախմբի համար (Ա. Խաչատրյանի հիշատակին)
  • «Մտորում» և «Զվարթ տրամադրություն»
  • Հայկական խորաքանդակներ (1972)
  • Մանկական էջեր
  • Ռոմանսների շարք՝ Հ. Շիրազի («Հինգ երգեր», 1955), Ե. Չարենցի («Հինգ երգեր», 1957), Ս. Կապուտիկյանի («Հայրենի քարեր», 1966, «Սիրո երգեր», 1961), Պ. Սևակի («Հինգ երգեր», 1964), Ա. Իսահակյանի («Էջեր Իսահակյանից», 1975), Վ. Դավթյանի («Երկու շշուկ», 1979) խոսքերով
  • Լարային կվարտետ (1951)
  • Սոնատ՝ թավջութակ (1952)
  • Բալետային սյուիտ նվագախմբի համար (1957)
  • «Երիտասարդական» (1960)
  • Ջութակի համերգ (1976)
  • Նվագախմբեր՝ 4 ձեռքի համար (1976)
  • Սոնատ (1979)
  • Սոնատ՝ թավջութակ (1983)
  • Սոնատ՝ ալտ (1986)
  • Սոնատ՝ ուդ (1990)
  • Փոքրիկ սոնատ (1987)
  • Պիեսներ (1970)
  • Պիեսներ (1977)
  • Պիեսներ՝ ուդ, շվի, քանոն (1981–1985)
  • Երկու պիեսներ՝ փողային կվինտետ (1977)
  • Կամերային սիմֆոնիա՝ լարային նվագախումբ (1988)
  • «Ձոն հայրենիքին» (1976)
  • «Սուրբ Հոգի» (1995)

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9, Երևան, 1983
  • Սուսաննա Ամատունի «Գեղունի Չթչյանի կյանքն ու ստեղծագործությունները» Երևան, 2003

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]