Գագիկ Կարապետյան (պարուսույց)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Կարապետյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պարող և պարուսույց |
Աշխատավայր | Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ, Հայաստանի պարի պետական անսամբլ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Գայանե պարախումբ |
Ծնողներ | հայր՝ Արտյուշա Կարապետյան |
Պարգևներ և մրցանակներ |
Գագիկ Արտաշեսի Կարապետյան (հունիսի 13, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պարող, պարուսույց։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2011)։
Պարուսույց Արտյուշա Կարապետյանի որդին, և պարուհի (նաև դերասանուհի) Աիդա Կարապետյանի պապիկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գագիկ Կարապետյանը ծնվել է 1951 թվականին Երևանում։ 1968 թվականին ավարտել է Երևանի Մովսես Արազու անվան միջնակարգ դպրոցը։ 1968-1970 թվականներին աշխատել է Հայաստանի երգի և պարի պետական անսամբլում, 1972 թվականից` Հայաստանի Պարի պետական անսամբլի պարող։ Համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, մասնակցել համամիութենական և միջազգային փառատոների, եղել անսամբլի առաջատար պարողներից։ 1978 թվականից զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, ղեկավարել մի շարք սիրողական խմբեր։ 1992 թվականին հրավիրվել է Հայաստանի Պարի պետական անսամբլ, եղել է գլխավոր բալետմայստեր։ 1999-2003 թվականներին դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2011 թվականից՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության ամբիոնում, դասավանդել է նաև Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում։ 1987 թվականից համագործակցում է Նյու Յորքի ՀԲԸՄ «Անդրանիկ» պարախմբի հետ, որտեղ բեմադրել է 6 համերգային ծրագիր։ 2002 թվականինի հրավիրվել է աշխատելու Հալեպի համազգային «Սարդարապատ» պարախմբի հետ, 2014 թվականին հրավիրվել է Բուենոս Այրեսի «Գայանե» պարախումբ։ 1995-1998 թվականներին եղել է Պարի պետական անսամբլի գլխավոր բալետմեյստրը, իսկ 2005-2007 թվականներին՝ նաև գեղարվեստական ղեկավարը[1][2]։ 2024 թվականին նշանակվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր[1]։
Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Զարթոնք»
- «Մայրություն»
- «Արցախի»
- «Իշխանապար»
- «Նինո»
- «Հովիվներ»
- «Ազգագրական պարեր»
- «Լեզգինկա»
- «Քոչարի»
- «Ուրմեցիներ»
- «Մարտապար»
- «Վահագնի ծնունդը»
Հայաստանի պետական թատրոնների հետ իրականացրել է ավելի քան 40 ներկայացումներ, պարերի բեմադրություններ
- «Հավատք»
- «Էդմոնդ Քիմ»
- «Մեծ անտառի զավակները»
- «Արքայազնը և աղքատը»
- «Սեր ծփիների տակ»
- «Վերադարձ Սորենտո»
- «Կինը անձրևից հետո»
- «Պատվի համար»
- «Եղեգնուհի»
- «Ծեր կնոջ այցը»
- «Լիսիստրատե»
- «Ատամնաբույժն արևելյան»
- «Պարտիզպանի շունը»
- «Սեր մինչև մահ»
- «Եզոպոս»
- «Պաղդասար աղբար»
- «Անտիգոնե»
- «Համլետ»
- «Օֆելյա»
- «Վերջին ծաղրածուն»
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 2011 թ.
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2013 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Zarkfoundation - Գագիկ Կարապետյան». zarkfoundation.com.
- ↑ «Ժուրի - PARAHANDES - ARMENIA». parahandes.shanttv.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեր մեջ ասած. Գագիկ Կարապետյան(չաշխատող հղում)