Jump to content

Գաբրիել Աքսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիել Աքսել
դան․՝ Gabriel Axel
Ծնվել էապրիլի 18, 1918(1918-04-18)[1][2][3][…]
ԾննդավայրՕրհուս, Դանիա[4]
Մահացել էփետրվարի 9, 2014(2014-02-09)[1][2][3][…] (95 տարեկան)
Մահվան վայրBagsværd, Գլադսաքսե, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա
ՔաղաքացիությունԴանիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
Պարգևներ
IMDbID ID 0002196

Աքսել Գաբրիել Էրիկ Մյորչ, ավելի հայտնի է որպես Գաբրիել Աքսել (Gabriel Axel. ապրիլի 18, 1918(1918-04-18)[1][2][3][…], Օրհուս, Դանիա[4] - փետրվարի 9, 2014(2014-02-09)[1][2][3][…], Bagsværd, Գլադսաքսե, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա)[5], դանիացի կինոռեժիսոր, դերասան, գրող և պրոդյուսեր, ով առավել հայտնի է Բաբետի խնջույքը օսկարակիր ֆիլմով (1987), որի սցենարիստն ու ռեժիսորն է[6][7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է դանիական Օրհուս քաղաքում, 1918 թվականի ապրիլի 18-ին[8]։ Մանկության մեծ մասն անց է կացրել Փարիզում՝ դանիացի հարուստ ձեռնարկատիրոջ ընտանիքում։

1935 թվականին ընտանիքի տնտեսական դրության կտրուկ վատթարանալուց հետո տասնյոթամյա Աքսելը տեղափոխվել է Դանիա և վերապատրաստվել որպես կահույքագործ[9]։ 1942 թվականին ընդունվել է Կոպենհագենի դանիական թագավորական թատրոնի դերասանական դպրոց։ 1945 թվականին ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Ֆրանսիա, որտեղ հինգ տարի անց է կացրել տարբեր թատրոններում, այդ թվում՝ Theatre de l'Athénée- ում, թատերական ռեժիսոր Լուի Ժուվեի ղեկավարությամբ։ 1948–1949 թվականների ձմռանը Փարիզի թատրոնում նա բեմադրել է Լյուդվիգ Հոլբերգի Diderich Menschenskraek (Դիդերիխ Ահեղ) ստեղծագործությունը[10][11][12]։

1950 թվականին վերադարձել է Դանիա և 1950-ականների սկզբին հայտ ներկայացրել որպես թատերական բեմադրող ռեժիսոր։ Նրա բեմականացումները ներառում էին Մարսել Էմեի La tête des autres (Այլ մարդկանց գլուխներ, Պիեռ Կոռնեյլի Le Cid-ը, Ժան Ժիրուդուի Pour Lucrèce-ը[13][14][15][16]։ 1951 թվականին Աքսելն սկսել է բեմադրություններ իրականացնել նաև հեռուստատեսությունում և 1951-1968 թվականներին նկարահանել է մոտավորապես հիսուն հեռուստատեսային դրամա[17]։

1955 թվականից աշխատել է որպես Nordisk Film- ի ռեժիսոր[18]։ Նրա դեբյուտային խաղարկային ֆիլմը՝ սոցիալ-ռեալիստական «Nothing But Trouble» դրաման (1955), բարձր գնահատանքի է արժանացել, իսկ ակնառու, ճեղքումային առաջընթացը տեղի է ունեցել 1957 թվականին «Անցանկալի կինը» հեռուստաֆիլմով[19][20]

Այնուհետև մի քանի թեթև կատակերգություններ և ֆարսեր է նկարահանել, մինչև որ 1967 թվականին էկրանավորել է «Կարմիր թիկնոցը» սկանդինավյան էպիկական սագան[21],, որն այդ նույն տարում ներկայացվել է Կաննի կինոփառատոնի մրցույթում և արժանացել տեխնիկական մրցանակի ( Metion spéciale du grand prix technique )[22][23] Նրա մյուս ֆիլմերից հիշատակության են արժանի «Ոսկե կաղամբի ընտանիքը» հանրաճանաչ կատակերգությունը (1975) և դրա շարունակությունը, ինչպես նաև սեռական կողմնորոշմամբ գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ներառյալ քարոզարշավային «Det kære legetøj »-ը (1968), որը նպատակաուղղված էր պոռնոգրաֆիայի օրինականացմանը Դանիայում[24][25]։

Արդեն շուրջ 20 գեղարվեստական ֆիլմերի հեղինակ՝ Աքսելը 1977 թվականին վերադարձել է Ֆրանսիա, որտեղ մի քանի խոշոր նախագծեր է իրականացրել ֆրանսիական հեռուստատեսության համար։ Այդ շարքում աչքի է ընկել հատկապես 1985 թվականին նկարահանված Les Colonnes du ciel (fr) ( Երկնային սյուներ ) պատմական հինգ դրվագանոց սերիալը։.

1987 թվականին Աքսելը վերադարձել է Դանիա՝ նկարահանելու այն, ինչ իր երազանքն էր եղել ավելի քան 15 տարի, և համարվում է նրա գլուխգործոցը՝ Կարեն Բլիքսենի «Բաբետի խնջույքի» ադապտացիան։ Կաննի կինոփառատոնում ցուցադրվելուց հետո ֆիլմը արժանացել է «Օսկար» մրցանակի՝ ամերիկյան կինոակադեմիայի 60-րդ մրցանակաբաշխության լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում[7][26][27]։

Նրա հաջորդ ֆիլմերը՝ «Քրիստիան» երիտասարդական դրաման (1989), « Յուտլանդիայի արքայազնը» պատմական դրաման (1994) և Լեյլան (2001) միջազգային ասպարեզում այդ նույն հաջողությունն ու արձագանքը չունեցան։

Ռեժիսորական կարիերային զուգահեռ՝ Աքսելը նկարահանվել է դանիական տասնյակ ֆիլմերում, հիմնականում 1950-60-ական թվականների հանրահայտ կատակերգությունների գունեղ երկրորդական դերերում։ Իսկ գլխավոր դերերից հիշարժան է հատկապես նրբագեղ շառլատան Մարսել դը Սադի դերը «Դժկամ սադիստը» (1967) ֆիլմում[28][29][30][31]։

1995-ին Աքսելն արժանացել է Ֆրանսիայի Վաստակի համար շքանշանի, 2000-ին՝ Արվեստների և գրականության շքանշանի, 2003-ին՝ Պատվո Լեգեոնի շքանշանի։ 2003 թվականին նրան Կոպենհագենի միջազգային կինոփառատոնում շնորհվել է ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար մրցանակ[32]։ 2012 թվականին նա ստացել է Rungstedlund մրցանակը[33]։

Աքսելը մահացել է քնած ժամանակ՝ 2014 թվականի փետրվարի 9-ին՝ 95 տարեկան հասակում[34]

Ընտրյալ ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Վերնագիր Հանդես է եկել որպես... Նշումներ
1955 թ Բարձր բալլադ/Altid ballade ռեժիսոր
1955 թ Դեր կոմ էն դագ/Der kom en dag Դերասան
1956 թ Կիսպուս Դերասան
1957 թ En kvinde er overflødig ռեժիսոր
1958 թ Աղջիկները ուզում են/The Girls Are Willing ռեժիսոր
1958 թ Ստիրմանդ Կառլսեն Դերասան
1959 թ Հելլեն Հելենի համար ռեժիսոր
1960 թ Flemming og Kvik ռեժիսոր
1962 թ Փիթերի երեխան Դերասան
1962 թ Օսկար ռեժիսոր
1962 թ Han, Hun, Dirch og Dario Դերասան
1962 թ Խենթ դրախտ ռեժիսոր
1963 թ Vi har det jo dejligt ռեժիսոր
1963 թ Երեք աղջիկ Փարիզում Ռեժիսոր, դերասան
1963 թ Դրախտ և Վերադարձ/Paradise and Back ռեժիսոր
1965 թ En ven i bolignøden Դերասան
1966 թ Dyden går amok Դերասան
1967 թ Հագբարդը և Սինեն/Hagbard and Signe ռեժիսոր
1967 թ Դժկամ սադիստը/The Reluctant Sadist Դերասան
1968 թ Det kære legetøj ռեժիսոր
1970 թ Սիրահարվածություն ռեժիսոր
1971 թ Med kærlig hilsen ռեժիսոր
1972 թ Փափուկ ուսեր, սուր կորություններ ռեժիսոր
1972 թ Nu går den på Dagmar Դերասան
1975 թ Familien Gyldenkål ռեժիսոր
1976 թ Familien Gyldenkål sprænger banken ռեժիսոր
1977 թ Գնում է Բրոքի համար ռեժիսոր
1987 թ Բաբետի տոնը ռեժիսոր Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակ
1989 թ Քրիստոնյա ռեժիսոր
1994 թ Յուտլանդիայի արքայազն ռեժիսոր
1995 թ Lumière and Company ռեժիսոր Հատված
2001 թ Լեյլա ռեժիսոր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #13044877X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Ronald Bergan Obituary: Gabriel Axel, The Guardian, 10 February 2014
  6. «Babette's Feast director Gabriel Axel dies». BBC News. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  7. 7,0 7,1 «"Babette's Feast and the Goodness of God" by Thomas J. Curry». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին.
  8. Karin Mørch (2008). Gabriels gæstebud (դանիերեն). Gyldendal A/S. էջեր 19–. ISBN 978-87-02-06775-0.
  9. «Halv franskmand, halv dansker, hel ildsjæl». Information.
  10. Nielsen Business Media, Inc. (1948 թ․ հունվարի 3). Billboard. Nielsen Business Media, Inc. էջեր 41–. ISSN 0006-2510. {{cite book}}: |last= has generic name (օգնություն)
  11. Billboard. Billboard Publications. 1949 թ․ սեպտեմբեր.
  12. Ove Holger Krak (1980). Kraks blå bog (դանիերեն). Krak. ISBN 9788772251820.
  13. Michel Lécureur (1997 թ․ հունվարի 1). Marcel Ayme (ֆրանսերեն). Les Belles Lettres/Archimbaud. էջ 134. ISBN 978-2-251-44107-8.
  14. Cahiers Jean Giraudoux (ֆրանսերեն). B. Grasset. 1981. էջ 231.
  15. Perspektiv (դանիերեն). H. Reitzel. 1954. էջ 51.
  16. Harald Engberg (1958). Dansk teater i halvtredserne (դանիերեն). Carit Andersen forl. էջ 63.
  17. Piil, Morten (2003). Danske filmskuespillere: 525 portrætter (դանիերեն). Gyldendal. էջ SL2-PA25. ISBN 978-87-02-02104-2. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  18. J. R. Keith Keller (1999 թ․ հունվարի 1). Karen Blixen og filmen (դանիերեն). Aschehoug. էջ 147. ISBN 978-87-11-11311-0.
  19. Mette Hjort; Ib Bondebjerg (2003 թ․ հունվարի 1). The Danish Directors: Dialogues on a Contemporary National Cinema. Intellect Books. էջեր 58–. ISBN 978-1-84150-841-2.
  20. Birger Langkjær (2012). Realismen i dansk film (դանիերեն). Samfundslitteratur. էջեր 152–. ISBN 978-87-593-1598-9.
  21. Roger Ebert (2009 թ․ հունիսի 15). Roger Ebert's Four Star Reviews--1967-2007. Andrews McMeel Publishing. էջեր 311–. ISBN 978-0-7407-9217-5.
  22. Danish Films. Danish Film Institute. 1994. էջ 18.
  23. «Festival de Cannes: Hagbard and Signe». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 8-ին.
  24. Ib Bondebjerg (2012). Virkelighedsbilleder: den moderne danske dokumentarfilm (դանիերեն). Samfundslitteratur. էջեր 195–. ISBN 978-87-593-1629-0.
  25. «Dansk films seje overlever». Information.
  26. Leonard Maltin (2013 թ․ սեպտեմբերի 3). Leonard Maltin's 2014 Movie Guide. Penguin Group US. էջեր 148–. ISBN 978-1-101-60955-2.
  27. Maaike de Haardt; Anne-Marie Korte (2002). Common Bodies: Everyday Practices, Gender and Religion. LIT Verlag Münster. էջեր 20–. ISBN 978-3-8258-5578-9.
  28. «Gabriel Axel er død». www.ekkofilm.dk.
  29. Historical Dictionary of Scandinavian Cinema. Scarecrow Press. 2012 թ․ օգոստոսի 31. էջեր 66–. ISBN 978-0-8108-5524-3.
  30. Francisco Lafarga. Le XVIIIe siècle aujourd'hui. Présences, lectures et réécritures (ֆրանսերեն). Editions Le Manuscrit. էջեր 131–. ISBN 978-2-304-23419-0.
  31. «Ugeavisen.dk → Din indgang til alle ugeaviserne under Jysk Fynske Medier | Ugeavisen.dk». ugeavisen.dk.
  32. «'Babette's Feast' Director Gabriel Axel Dead At 95». Variety.
  33. «THE RUNGSTEDLUND FOUNDATION». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  34. «Filminstruktøren Gabriel Axel er død». Danmarks Radio. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Աքսել» հոդվածին։