Բրոքթոն, քաղաք Փլիմաութ շրջանում (Մասաչուսեթս նահանգ, ԱՄՆ)[2]։ Համաձայն 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքում բնակվում է 93 810 մարդ։ Բրոքթոնը Փլիմաութ քաղաքի հետ միասին կազմում է օկրուգային կենտրոնը[3]։ Նահանգներում սա մեծությամբ յոթերորդ քաղաքն է։ Քաղաքը երբեմն անվանում են նաև «Չեմպիոնների քաղաք» (անգլ.՝ City of Champions), հիմնականում բռնցքամարտիկներ Ռոկկի Մարչիանոյի և Մարվին Հագլերի հաջողությունների շնորհիվ, որոնց համար Բրոքթոնը հարազատ քաղաք է։ Բրոքթոնը հայտնի է նաև համանուն համալսարանով (անգլ.՝ Brockton High School):
1649 թվականին Մասսասոյթը Մայլզ Սթենդիշին պատկանող հողերը վաճառել է Դաքսբերիին՝ տարածքը ընդլայնելու համար։ Բրոքթոնը կազմում էր այն տարածքի մասը, որն անգլիացիները անվանափոխել էին Բրիջուոթերի (անգլ.՝ Bridgewater) մինչև 1821թ., երբ այդ տարածքը ստացավ «Հյուսիսային Բրիջուոթեր» (անգլ.՝ North Bridgewater) անվանումը։ Քիչ ուշ, 1874թ., վիճելի գործընթացից հետո, քաղաքը ի պատիվ Այզեկ Բրոքի (անգլ.՝ Isaac Brock) անվանվել է «Բրոքթոն» (Բրոքվիլլ քաղաքը, որը գտնվում է Կանադայում, նույնպես անվանվել է ի պատիվ այս գեներալի)։ 1881թ. ապրիլի 9-ին Բրոքթոնը ստացել է «city» կարգավիճակը (խոշոր քաղաք)։
Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Բրոքթոնը եղել է կոշիկի ամենախոշոր ամերիկյան արտադրողը։ Ընդհուպ մինչև 20-րդ դարը՝ Բրոքթոնը մնաց կոշիկի և կաշվե արդյունաբերության լիդերը։ 1905թ. մարտի 20-ին Ռ. Գրովերի կոշիկի ֆաբրիկայում շոգեջեռուցման կաթսայատան պայթյունը հանգեցրեց գործարանի փլուզմանը և փայտաշեն կառույցի հրդեհմանը, որտեղ մահացան 58 մարդ, իսկ գործարանի փլատակների տակից դուրս բերվեցին 150 վիրավորներ[4]։