Jump to content

Բրենդոն Ուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրենդոն Ուրի
Հիմնական տվյալներ
Ծնվել էապրիլի 12, 1987(1987-04-12)[1] (37 տարեկան)
Սենթ Ջորջ, Յուտա, ԱՄՆ[2]
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ ռոք և ալտերնատիվ ռոք[3]
Մասնագիտություներգիչ, Բազմագործիքավորող, կիթառահար, դաշնակահար, երգերի հեղինակ և հեղինակ-կատարող
Գործիքներկիթառ, թմբուկ, հոբոյ, թավջութակ, ակորդեոն, դաշնամուր և վոկալ
ԼեյբլFueled by Ramen և DCD2 Records?
ԿրթությունPalo Verde High School?
ԱնդամակցությունPanic! At the Disco
ԱմուսինSarah Urie?
Պարգևներ
Կայքpanicatthedisco.com
 Brendon Urie Վիքիպահեստում

Բրենդոն Բոյդ Ուրի (անգլ.՝ Brendon Boyd Urie, ապրիլի 12, 1987(1987-04-12)[1], Սենթ Ջորջ, Յուտա, ԱՄՆ[2]), ամերիկացի երգիչ, երգահան և երաժիշտ, առավել հայտնի է որպես Panic! At the Disco խմբի առաջատար վոկալիստ։

Ուրին ծնվել է Յուտա նահանգի Սուրբ Ջորջ քաղաքում։ Երբ Բրենդոնը երկու տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվում է Լաս Վեգաս[4]։ Նա Գրեյս և Բոյդ Ուրի ընտանիքի հինգերորդ և ամենափոքր երեխան է[5] և մորական կողմից ունի հավայացիների արյուն։ Նա մեծացել է մորմոնների ընտանիքում[5], սակայն թողել է հավատը, երբ մոտ 17 տարեկան էր[6][7]։ Ուրին հաճախել է Palo Verde ավագ դպրոց, որտեղ ծանոթացել է Panic! At the Disco խմբի նախկին անդամ Բրենթ Ուիլսոնի հետ, երբ հաճախում էր կիթառի դասերի։ Ուիլսոնը Ուրիին խնդրեց, որպեսզի նա միանա խմբին, քանի որ իրենց այդ պահին կիթառահար էր հարկավոր[8]։

Ուրին իրեն բնութագրում էր որպես «ավագ դպրոցի ապուշը», բացատրելով, որ դպրոցում իրեն ծաղրում էր միևնույն ուսանողը[9]։ Ուրին աշխատում էր «Tropical Smoothie Cafe» ռեստորանում, որպեսզի խումբը հնարավորություն ունենար վճարել այն տան գումարը, որը նրանք վարձել էին փորձերի համար։ Սրճարանում Ուրին հաճախ էր երգում այցելուների համար։ Նա բացատրում է՝ « Ես երգում էի այն, ինչ այդ ժամանակահատվածում լսում էի, սակայն պատվերներ ևս լինում էին։ Հիշում եմ, թե ինչպես էի երգում Scorpions-ի և W.A.S.P. խմբերի երգերը։ 80-ականների հիթերը վատ թեյավճարներ չէին բերում։ Դա բավականին մեծ ընտրություն էր։ Ոմանց դուր էր գալիս, ոմանց այդքան էլ ոչ։ Ես ստիպված էի հարգել մարդկանց հետաքրքրությունները, սակայն կային մարդիկ, ովքեր հատուկ գալիս էին, որպեսզի լսեին, թե ես ինչպես եմ թեյավճարների համար երգում։ Դա զվարճալի էր»[9]։

Իր երաժշտական կարիերան սկսվեց այն ժամանակ, երբ հանդիպեց Բրենտ Ուիլսոնին, ում հետ կիթառի դասընթացների էր հաճախում։ Ուիլսոնը խնդրեց, որպեսզի Ուրին դառնա Panic! At the Disco խմբի կիթառահարը, քանի որ այդ ժամանակ նրանք փոխարինող էին փնտրում։ Սկզբում Ուրին առաջատար վոկալիստը չէր, այդ պաշտոնը պատկանում էր Ռայան Ռոսսին։ Սակայն, երբ խումբը լսեց, թե նա ինչպես է երգում հիվանդացած Ռայան Ռոսի փոխարեն, նրանք հիացած էին նրա վոկալային տվյալներով և միաձայն որոշեցին նրան դարձնել վոկալիստ[10]։

Դրանից հետո, Panic! At the Disco-ն թողարկեց հինգ ալբոմ, որտեղ Ուրին վոկալիստ է։ 2005 թվականին թողարկվեց A Fever You Can't Sweat Out-ը, 2008-ին ՝ Pretty. Odd.-ը, 2011 թվականին ՝ Vices & Virtues-ը, Too Weird To Live, Too Rare To Die!-ը 2013 թվականին, իսկ 2016 թվականին ՝ Death of a Bachelor-ը։ 2018 թվականին թողարկվել է Pray For The Wicked-ը։ Pretty. Odd. ալբոմում Ուրին միայնակ գրել և կատարել է երկու երգ ՝ «I Have Friends in Holy Spaces»-ը և «Folkin' Around»-ը։ 2009 թվականին նա գրեց նոր ՝ «New Perspective» սինգլը, որը «Ջենիֆերի մարմինը» ֆիլմի սաունդթրեքն է։

Այլ նախագծեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրենդոն Ուրին նկարահանվել և երգել է բազմաթիվ տեսանյութերում։ Նա և Պատրիկ Ստամպը մասնակցել են The Cab խմբի դեբյուտային ՝ Whisper War ալբոմի ՝ «One of Those Nights» երգում[11]։

Ուրին նաև մասնակցել է Fall Out Boy խմբի երգերում։ Նրա ձայնը լսելի է ՝ «What a Catch, Donnie», «20 Dollar Nose Bleed» «7 Minutes in Heaven» երգերում, որտեղ նա բեք-վոկալիստ է[12]։ Նա նաև բեք-վոկալիստ է Black Gold խմբի «Plans and Reveries» երգում։

2008 թվականին Ուրին մասնակցել է Բուտչ Ուոքերի կողմցի գրված, Coca-Cola Company-ի ՝ «Open Happiness» երգում։ 2009 թվականի հուլիսի 16-ին հրապարակված տեսահոլովակում Բրենդոն Ուրին կատարել է լրագրողի դերը։

Նաև, 2008 թվականին, մասնակցություն է ունեցել Forgive Durden խմբի «Razia’s Shadow: A Musical» ալբոմի ձայնագրմանը։ Ուրիի ձայնը լսվում է «The Exit» և «The End and the Beginning» երգերում։

Ուրին նկարահանվել է Fall Out Boy խմբի ՝ «A Little Less Sixteen Candles, a Little More Touch Me», «What a Catch, Donnie», «Young And Menace», «Uma Thurman» և «Headfirst Slide into Cooperstown on a Bad Bet» երգերի տեսահոլովակներում։ Նա նաև նկարահանվել է Gym Class Heroes խմբի «Clothes Off!!» տեսահոլովակում։

2019 թվականի ապրիլի 26-ին, Թեյլոր Սվիֆթի հետ համատեղ թողարկվել է «Me!» սինգլը[13]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ապրիլի 27-ին Ուրին ամուսնանում է Սառա Օրժեչովսկու հետ, ում հետ նշանվել էր 2011 թվականին[14][15]։ 2018 թվականի հուլիսին Ուրին պատմում է իր պանսեքսուալության մասին ՝ «Ես ամուսնացած եմ մի կնոջ հետ, ում շատ եմ սիրում, սակայն ես դեմ չեմ տղամարդկանց... Ինձ համար առաջին հերթին կարևոր է հենց ինքը ՝ մարդը։»

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրին նշում Ֆրենկ Սինատրային, Queen խմբին և Դեյվիդ Բոուին, որպես այն երաժիշտներ, ովքեր մեծ ազդեցություն են թողել նրա վրա[16]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Carnegie Hall linked open data — 2017.
  3. http://www.fueledbyramen.com/news/new-alternative-press-issue-featuring-brendon-urie-out-now-248106
  4. «Brendon Urie on Twitter». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  5. 5,0 5,1 Simpson, Dave (2008 թ․ հունիսի 19). «Dave Simpson meets Panic at the Disco». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  6. «Panic! At The Disco's frontman on being the only original member left». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  7. «Sex, Drugs and Show Tunes: Panic! at the Disco's Brendon Urie Talks His Unconventional Road to Kinky Boots Stardom». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  8. «Panic! At the Disco | Biography & History | AllMusic». AllMusic. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  9. 9,0 9,1 «Radar Online | Hottest Celebrity Gossip & Entertainment News». RadarOnline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  10. «WebCite query result». www.webcitation.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  11. «News - Entertainment, Music, Movies, Celebrity». MTV News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  12. «Fall Out Boy - 7 Minutes In Heaven (atavan Halen) lyrics». www.lyriczz.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  13. «On the eve of big announcement, Taylor Swift thrills fans at her butterfly mural in the Gulch». The Tennessean (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  14. «Brendon Urie on Twitter». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  15. Levine, Daniel S. (2016 թ․ հոկտեմբերի 19). «Sarah Urie, Brendon's Wife: 5 Fast Facts You Need to Know». Heavy.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  16. «Brendon Urie Lays It All Out». PAPER (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 6. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրենդոն Ուրի» հոդվածին։