Jump to content

Բրանլի փողոցի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրանլի փողոցի թանգարան
Տեսակպատկերասրահ, ազգային թանգարան և ազգագրական թանգարան
Երկիր Ֆրանսիա[1]
ՏեղագրությունՓարիզի 7-րդ շրջան[1]
Կազմված էԲրանլի փողոցի թանգարանի գրադարան
Հասցե75007quai Branly? (37)
Հիմնադրվել էհունիսի 20, 2006
ՀիմնադիրԺակ Շիրակ
Այցելուներ615 795 մարդ (2021)[2]
ՏնօրենJérôme Bastianelli?
Կայքquaibranly.fr(ֆր.)(անգլ.)(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ

Բրանլի փողոցի թանգարան (ֆր.՝ Le musée du quai Branly), թանգարան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Հիմնադրվել է Ֆրանսիայի հանրապետության նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ։ Բացումը տեղի է ունեցել 2006 թվականի հունիսի վերջին։ Թանգարանի շինարարությունը տևել է 10 տարի։ Ընդգրկում է Աֆրիկայի, Ասիայի, Օվկիանիայի և Ամերիկայի ժողովուրդների արվեստներիի նմուշների հավաքածուներ։ Թանգարանը կրում է «Բրանլիի առափնյա թանգարան» տեղագրական պաշտոնական անվանումը։

Թանգարանը գտնվում է Փարիզի 7-րդ թաղամասում, Սեն գետի ձախ ափին, Էյֆելյան աշտարակի հարակից տարածքում։ Մոտակայքում տեղակայված են Լուվր և Օրսե թանգարանները, Մեծ ու Փոքր պալատները, Տոկիյան պալատը։ Նախագծի հեղինակն է ֆրանսիացի հայտնի ճարտարապետ Ժան Նուվելը։

Թանգարանը համարվում է նորարար մշակութային հաստատություն, միևնույն ժամանակ թանգարան, կրթական և գիտահետազոտական կենտրոն, ինչպես նաև ակումբ, որտեղ տեղի են ունենում սոցիալական միջոցառումներ։ Թանգարանի կայքում վիրտուալ ճանապարհորդություն կատարելու հնարավորություն կա։

Թանգարանի ֆոնդում կան 300 հազար արվեստի նմուշներ, սակայն կենտրոնական թանգարանի շենքում ցուցադրվում են ընդամենը 3500 ցուցանմուշ, որոնք ներկայացված են աշխարհագրական սկզբունքով՝ Աֆրիկա, Ասիա, Օվկիանիա և Ամերիկա։

Թանգարանի խորհրդանիշը «Լա-Չուպիկուարո»-ն, որն իրենից ներկայացնում է 31 սմ երկարությամբ, կավից պատրաստված կանացի արձանիկ։ Այն Մինչկոլումբոսյան Ամերիկայի մշակույթի ցայտուն նմուշ է։


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրանլի փողոցի թանգարան» հոդվածին։