Jump to content

Բրայան Բիանկինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրայան Բիանկինի
Ծննդյան թիվ՝հուլիսի 16, 1978(1978-07-16)
Ծննդավայր՝Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Վախճանի թիվ՝մարտի 16, 2004(2004-03-16) (25 տարեկան)
Վախճանի վայր՝Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան և մոդել
IMDb։ID 0080677

Բրայան Լեո Բիանկինի (անգլ.՝ Brian Leo Bianchini, հուլիսի 16, 1978(1978-07-16), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մարտի 16, 2004(2004-03-16), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասան և ֆոտոմոդել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիանկինին ծնվել է Սան Ֆրանցիսկոյում՝ իտալացիներ Մարսիա և Լեո Բիանկինիների ընտանիքում։ Բրայանն ունեցել է երեք եղբայր և մեկ քույր։ Մանուկ հասակում հետաքրքրվել է ըմբշամարտով և տվյալ մարզաձևի դպրոցական մրցումներում բազմիցս հաղթող է ճանաչվել[2]։

Մոդելային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդելային բիզնեսում Բիանկինին հայտնվել է քոլեջն ավարտելուց հետո։ Նկարահանվել է այնպիսի հայտնի լուսանկարիչների մոտ, ինչպիսիք են Սթիվեն Անդերհիլը, Բրյուս Վեբերը, Ռոջեր Մոնքսը, Դևիդ ԼաՇապելը, Մայքլ Չայլդերսը, Սթիվեն Քլայանը, Մարտին Ռիտերը, Քրիս Մեքոսը և Ջորջ Մաչադոն, ինչպես նաև մասնակցել է «Reebok», «Versace», «Abercrombie & Fitch» ընկերությունների գովազդային արշավներին։ Նրա լուսանկարները հայտնվել է բազմաթիվ հայտնի ամսագրերի շապիկներին, որոնց թվում են՝ «Vanity Fair», «Glamour», «Cosmopolitan», «Playgirl» և «Men’s Fitness»։ Բիանկինին նկարահանվել է Մոբիի և Lil’ Kim-ի տեսահոլովակներում, իսկ նրա լուսանկարը հայտնվել է Գլորիա Էստեֆանի՝ 2000 թվականին թողարկված «Alma Caribeña» ալբոմի շապիկին։ Նույն թվականին նա առաջին անգամ հանդես է եկել որպես դերասան «Աղջիկ աղջկա համար» դրամայում՝ հաջորդ երկու տարիներին նկարահանվելով ևս երկու ֆիլմում։

2004 թվականի մարտի 16-ին Բրայան Բիանկինին, տառապելով ծանր դեպրեսիայից, ինքնասպան է եղել[3]։ Թաղված է Սան Ֆրանցիսկոյի մոտ գտնվող Քոլմա քաղաքի իտալական գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «Bianchini, Brian Leo». sfgate.com. 2004 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.
  3. «'Depressed and lonely' model is found hanged». The Independent (անգլերեն). 2009 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.