Բուլղարիայի տարվա ֆուտբոլիստ (բուլղար․՝ Футболист №1 на България), ամենամյա ֆուտբոլային մրցանակ, որը ըստ տարվա արդյունքների՝ տրվում է Բուլղարիայի լավագույն ֆուտբոլիստնին։ Առաջին անգամ մրցանակի շնորհումը տեղի է ունեցել 1961 թվականին։ Հաղթողը որոշվում է Բուլղարիայի գլխավոր զանգվածային լրատվության միջոցների լրագրողների միջև քվեարկության ճանապարհով։
1961-1975 թվականներին քվեարկությունը անցկացվել է «Ֆուտբոլ» թերթի կողմից, 1975-1998 թվականներին՝ «Մեկնարկ» թերթի կողմից։ 1999 թվականից այս երկու հրատարակությունները երկրի լավագույն ֆուտբոլիստի որոշումը կազմակերպում են միասին։
Բուլղարիայի լավագույն ֆուտբոլիստին առաջին անգամ սկսել են որոշել 1931 թվականին։ Հարցումը անցկացրել է «Սպորտ» ամսագիրը իր ընթերցողների միջև։ Հարցումը անցկացվել է ևս երկու տարի՝ 1939 և 1942 թվականներին։
1955 և 1956 թվականներին Բուլղարիայի լավագույն սպորտսմենի հարցումը անցկացրել են «Народен спорт» թերթը և «Սոֆիա» ռադիոն։ Ստորև գտնվող աղյուսակում ներկայացված են միայն ֆուտբոլիստները։
Paytashev, Rumen (2001). Svetovna Futbolna Entsiklopediya. Sofia: KK Trud. էջեր p. 383. ISBN 954-528-201-0. {{cite book}}: |pages= has extra text (օգնություն)