Բուդեսոնիդ/Ֆորմետերոլ
Բուդեսոնիդ/Ֆորմետերոլ | |
---|---|
Քիմիական բանաձև | C₄₄H₅₈N₂O₁₀ |
Մոլային զանգված | 1,3E−24 կիլոգրամ գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 150693-37-1 |
PubChem | 56841116 |
SMILES | CCCC1OC2CC3C4CCC5=CC(=O)C=CC5(C4C(CC3(C2(O1)C(=O)CO)C)O)C.CC(CC1=CC=C(C=C1)OC)NCC(C2=CC(=C(C=C2)O)NC=O)O |
ChEBI | 57530667 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Բուդեսոնիդ/Ֆորմետերոլ (Budesonide/formoterol), հայտնի է նաև Սիմբիկորտ վաճառքային անվամբ, զուգակցված դեղամիջոց, որն օգտագործվում է ասթմայի և թոքի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների ժամանակ[1]։ Կազմության մեջ մտնում է բուդեսոնիդ՝ ստերոիդ, և ֆորմետերոլ՝ երկար ազդեցության բետտա-2-ագոնիստ (LABA)[1]։ Այն կիրառվում է ակտիվ բրոնխոսպազմի կամ հանկարծակի նոպայի ժամանակ[1]։ Կիրառվում է ինհալացիոն ճանապարհով[1]։
Կողմնակի ազդեցությունները ներառում են՝ կոկորդի ցավ,հարբուխ, քթահոսություն, բերանի վարակների հաճախացում[1]։ Մտահոգություններ կային, որ երկար ազդեցության բետտա2 ագոնիստերը մեծացնում են ասթմա ունեցող երեխաների մահացությունը, սակայն 2017 թվականին այդ մտահոգությունը հերքվեց[2]։ Այնուամենայնիվ, այս համադրությունն օգտագործվում է այն դեպքում, երբ հիվանդությունը չի վերահսկվում միայն ինհալացիոն ստերոիդներով[1]։ Տվյալներ չկան հղիության ժամանակ այս համադրության օգտագործման անվտանգության մասին[1]։ Ե՛վ ֆորմետերոլը, և՛ բուդեսոնիդը արտազատվում են կրծքի կաթ[3][4]։
Բուդեսոնիդ/Ֆորմետերոլ զուգակցումն ԱՄՆ-ում հաստատվել է բժշկական օգտագործման համար 2006 թվականին[1]։ Այն մտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջին անհրաժեշտության դեղերի ցանկում ` առողջության համակարգում ամենաապահով և արդյունավետ միջոցների կազմում[5]։ Միացյալ Նահանգներում, 2017 թվականի դրությամբ, ինհալատորների մեծածախ արժեքը կազմում է մոտ 30 դոլար[6]։ Միացյալ Թագավորությունում 2015 թվականի դրությամբ 120 դոզան ունեցող միավորի համար արժեքը կազմել է մոտ 35 ֆունտ[7]։ 2016 թվականին Միացյալ Նահանգներում բուդեսոնիդ/Ֆորմետերոլը 77-րդ ամենաշատ դուրս գրված դեղամիջոցն է եղել `ավելի քան 10 միլիոն դեղատոմսով[8]։
Բժշկական օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուդեսոնիդ/ֆորմետերոլը համակցված ինհալացիոն կորտիկոստերոիդ/երկարատև գործող բետա ագոնիստ է, որը ցույց է տվել որոշակի արդյունավետություն ՝ ասթմայի նոպաները կանխելու գործում[9]։
Ասթմայով տառապող մարդկանց մոտ, բուդեսոնիդ/ֆորմետերոլի ձևակերպումը ինչպես սպասարկման, այնպես էլ անհրաժեշտ բուժման համար, նվազեցնում է ասթմայի նոպաներն ավելի լավ, քան ֆորմետերոլը կամ տերբուտալինը։ Այնուամենայնիվ, անհասկանալի է, թե արդյոք այս ռազմավարությունն ավելի ճիշտ է, քան Սիմբիկորտի կամ նման համակցված ինհալատորների պահպանողական դեղաչափն ավելացնելը[10]։
Բուդեսոնիդ/ֆորմետերոլ համադրությունը Միացյալ Նահանգներում հաստատվել է միայն որպես ասթմայի և թոքային քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության օժանդակ դեղամիջոց։
Դեղաչափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմբիկորդը Միացյակ Նահանգներում չափագրված դեղաչափով ինհալատոր է, և հասանելի է 160/4,5մսգ և 80/4,5մսգ դեղաչափերով։
Եվրոպական միությունում, Ավստրալիայում, Կանադայում, Իսրայելում, Սաուդյան Արաբիայում և այլուր, զուգակցումը հասանելի է, որպես չոր փոշի ինհալատոր հետևյալ չափաբաժիններով՝ 50/3 (40 / 2.25), 100/3 (80 / 2.25), 100/6 (80 / 4.5), 200/6 (160 / 4.5) եւ 400/12 (320/9), որտեղ ավելի մեծ թիվն արտացոլում է բուդեսոնիդի դեղաչափն միկրոգրամներով, ստորինը՝ ֆորմետերոլինը։
Կողմնակի ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախ հանդիպող (10ից 1-ի մոտ)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոկորդի գրգռում
- Հազ
- Խռպոտություն
- Բերանի կանդիդիոզ (քիչ հավանական է, եթե ինհալացիաներից հետո հիվանդը ջրով ողողում է բերանը)։
- Գլխացավ
Հաճախ մեղմ է, սովորաբար անհետանում է, դեղամիջոցի շարունակական օգտագործման դեպքում։
- Սրտխփոց
- Դող
Ոչ հաճախ հանդիպող (100-ից 1-ի մոտ)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անհանգստություն, նյարդայնություն կամ գրգռվածություն
- Քնի խանգարում
- Գլխապտույտ
- Սրտխառնոց
- Տախիկարդիա
- Մաշկի կապտություն
- Մկանային ցավեր
Հազվադեպ(up to 1 in 1,000 people)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ashան
- Քոր
- Բրոնխոսպազմ (շնչուղիներում մկանների սպազմն առաջացնում է քոր դեղորայքի օգտագործումից անմիջապես հետո, որը հավանաբար, ալերգիկ ռեակցիայի ազդանշան է և անհապաղ բուժօգնություն է պահանջում)։
- Հիպոկալեմիա (արյան մեջ կալիումի ցածր մակարդակ)
- Սրտի առիթմիա
Շատ հազվադեպ (10,000 մարդուց 1-ը)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեպրեսիա
- Վարքագծի փոփոխություններ, հատկապես երեխաների մոտ
- Կրծքավանդակի ցավ
- Արյան գլյուկոզի մակարդակի բարձրացում
- Համային փոփոխություններ, օրինակ՝ բերանում տհաճ համ
- Արյան ճնշման փոփոխություններ
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկար ժամանակ բարձր դեղաչափերով կիրառման դեպքում՝
- Ոսկրի հանքային խտության նվազում՝ օստեոպորոզ
- Կատարակտ
- Գլյուկոմա
- Երեխաների և դեռահասների շրջանում աճի դանդաղում
- Մակերիկամային դիսֆունկցիան, որն ազդում է տարբեր հորմոնների արտադրության վրա
Ալերգիկ ռեակցիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անգիոայտուց (դեմքի, բերանի, լեզվի և/կամ կոկորդի այտուց։ Կլման ակտի դժվարացում, դժվարաշնչություն, հոգնածություն)։
- Բրոնխոսպազմ (սուր, հանկարծակի սուլող շնչառություն դեղն օգտագործելուց անմիջապես հետո)[11]
Պահանջարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուդեսոնիդ/Ֆոլմետերոլի ֆորմուլան ներկայացվել է Շվեդիայում 2000 թվականին։ Այն հաստատվել է ԱՄՆ-ում օգտագործման համար 2006 թվականի հուլիսին[4]։ Այժմ այն հասանելի է առնվազն 70 երկրներում։ 2005 թ.-ին ապահովել է համաշխարհային վաճառքների ավելի քան 1 միլիարդ դոլարը, իսկ այժմ վաճառքը տարեկան մոտավորապես կազմում է 3,7 միլիարդ դոլար։
Կան մի քանի արտոնագրեր՝ դեղամիջոցի հետ կապված։ Դրանց մի մասն արդեն լրացել է[12]։ Այն ի սկզբանե վաճառվել է AstraZeneca ընկերության կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Symbicort - FDA prescribing information, side effects and uses». Drugs.com. 2017 թ․ սեպտեմբեր. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Safety Alerts for Human Medical Products - Long-Acting Beta agonists (LABAs) and Inhaled Corticosteroids (ICS): Drug Safety Communication - Boxed Warning About Asthma-Related Death Removed». FDA. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Budesonide Use During Pregnancy». Drugs.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ 4,0 4,1
{{cite news}}
: Empty citation (օգնություն) - ↑ World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
- ↑ «NADAC as of 2017-12-13». Centers for Medicare and Medicaid Services. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 202. ISBN 9780857111562.
- ↑ «The Top 300 of 2019». clincalc.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Vogelmeier, C; D'Urzo A; Pauwels R; Merino JM; Jaspal M; Boutet S; Naya I; Price D (2005 թ․ նոյեմբեր). «Budesonide/formoterol maintenance and reliever therapy: an effective asthma treatment option?». European Respiratory Journal. 26 (5): 819–828. doi:10.1183/09031936.05.00028305. PMID 16264042.
- ↑ Klaus F. Rabe et al., Effect of budesonide in combination with formoterol for reliever therapy in asthma exacerbations: a randomised controlled, double-blind study, The Lancet,2006,368, 744-753
- ↑ «PACKAGE LEAFLET:INFORMATION FOR THE USER Symbicort® Turbohaler® 200 micrograms/6 micrograms/inhalation, inhalation powder budesonide, formoterol fumarate dihydrate» (PDF). hpra.ie - Health Products Regulatory Authority (Irish state agency). 2015 թ․ հուլիս. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ https://www.drugs.com/availability/generic-symbicort.html
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Budesonide / formoterol». Drug Information Portal. U.S. National Library of Medicine.
- «Symbicort- budesonide and formoterol fumarate dihydrate aerosol». DailyMed.
- «Budesonide Oral Inhalation: MedlinePlus Drug Information». MedlinePlus.
- «Formoterol Oral Inhalation: MedlinePlus Drug Information». MedlinePlus.
|