Jump to content

Բոնավենտուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոնավենտուրա
Bonaventura
Ծնվել է1221[1] Բանյորեջո, Վիտերբո, Լացիո, Իտալիա[2]
Մահացել էհուլիսի 15, 1274[3] Լիոն, Ֆրանսիայի թագավորություն[4][2]
ՔաղաքացիությունԻտալիա
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[5]
Մասնագիտությունաստվածաբան, regular priest, փիլիսոփա, գրող, regular cleric, դասախոս, համալսարանի դասախոս, Միստիկա և Եկեղեցական ուսուցիչներ
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան
Գործունեության ոլորտաստվածաբանություն[6], administration and management of the church?[6], սխոլաստիկա[6], preaching?[7], քրիստոնեական ծառայություն, scientific writing?, փիլիսոփայություն[7], Քրիստոնեական խորհրդապաշություն, կրթություն, աղոթք և religious formation?
Պաշտոն(ներ)Ալբանոյի կարդինալ-եպիսկոպոս, Minister General of the Order of Franciscans?, կարդինալ, եպիսկոպոս և superior general?
Ալմա մատերՓարիզի համալսարան
Գիտական աստիճանաստվածաբանության դոկտոր
Տիրապետում է լեզուներինլատիներեն[6], իտալերեն[6][8] և ֆրանսերեն[8]
ՈւսուցիչAlexander of Hales?, Eudes Rigaud? և John of la Rochelle?
ԱշակերտներՋօն Պեկհեմ և Matthew of Aquasparta?
 Bonaventura Վիքիպահեստում

Հովհան Ֆիդանցա, Ջովաննի Ֆիդանցա, մականունը՝ Բոնավենտուրա (իտալ.՝ Bonaventura, 1221[1], Բանյորեջո, Վիտերբո, Լացիո, Իտալիա[2] - հուլիսի 15, 1274[3], Լիոն, Ֆրանսիայի թագավորություն[4][2]), իտալացի փիլիսոփա և աստվածաբան, ֆրանցիսկյան միաբանության գեներալ, կյանքի վերջում՝ կարդինալ։ Կաթոլիկ եկեղեցու ականավոր գաղափարախոս և ուղղափառ-միստիկական ուղղության ներկայացուցիչ։ Դասվել է սրբերի և եկեղեցու հինգ մեծագույն ուսուցիչների շարքը։

Փիլիսոփայության մեջ՝ արիստոտելականության հետևորդ է, բայց այն զուգորդել է միստիցիզմի և ֆրանցիսկյաններին հատուկ Օգոստինոս Ավրելիոսի նեոպլատոնականության հետ։ Ունիվերսալիաների խնդիրը լուծել է ռեալիզմի դիրքերից, ընդհանուրը համարել է իրերի աստվածային նախատիպ։ Իմացության մեջ վճռական դեր է հատկացրել միստիկական հայեցողությանը և էքստազին։ Հայտնի էր որպես առաջադեմ գաղափարների և մտածողների, մասնավորապես՝ Ռ. Բեկոնի հալածողներից մեկը։

Հայ իրականության մեջ Հովհան Ֆիդանցայի հայացքների տարածումով XIV դարի 1-ին կեսին զբաղվել են Ծործորի դպրոցի որոշ ներկայացուցիչներ։ Ծործորի հայ-ֆրանցիսկյան վանքում գործունեություն ծավալած ֆրանցիսկյան քարոզիչ և գիտնական, իսպանացի Ֆրա Պոնցիուսը, հայ ունիթոռվարդապետ Իսրայելի օգնությամբ 1339 թվականին լատիներենից հայերենի է թարգմանել Հովհան Ֆիդանցյաի «Վասն սրբոյն Ֆրանցիսկոսի» վարքագրական աշխատությունը (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր համար 1736)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոնավենտուրա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 554