Jump to content

Բոինգ 787

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոինգ 787
Տեսակթռչող ապարատների ընտանիք և ուղևորատար ինքնաթիռ
Ենթատեսակwide-body airliner with 2 jet engines?, ռեակտիվ ինքնաթիռ և ուղևորատար ինքնաթիռ
Օգտագործվում է ինչպեսառևտրային ավիացիա
ՇարժիչGeneral Electric GEnx? և Rolls-Royce Trent 1000?
ԱրտադրողBoeing Commercial Airplanes
Առաջին թռիչք2009 թ. դեկտեմբերի 15
Շահագործման սկիզբհոկտեմբերի 26, 2011
Կարգավիճակշահագործվող, արտադրվող
ՇահագործողներAll Nippon Airways, Japan Airlines, Ethiopian Airlines, LAN Airlines, Air India?, Qatar Airways, POLSKIE LINIE LOTNICZE LOT S.A., United Airlines, China Southern Airlines, Royal Brunei Airlines?, Aeroméxico?, Hainan Airlines, TUI Airways?, Norwegian Air Shuttle, Բրիտանական Ավիաուղիներ, TUI fly Belgium?, Jetstar Airways?, Air Canada?, TUI fly Netherlands?, Kenya Airways?, Thai Airways International, Air New Zealand, Royal Jordanian, Xiamen Airlines, Virgin Atlantic?, Ավիանկա, Royal Air Maroc?, Էթիհադ ավիաուղիներ, Scoot?, Azerbaijan Airlines?, American Airlines, Oman Air, Saudi Arabian Airlines, Vietnam Airlines, Air Austral, Air China, KLM, Air Europa, Uzbekistan Airways, Էյր Ֆրանս, Korean Air, EL AL Israel Airlines Ltd.?, Biman Bangladesh Airlines, AerCap Holdings N.V?, Air Tahiti Nui?, BOC Aviation?, China Eastern Airlines, EVA Air?, Gulf Air?, Juneyao Air?, Qantas, Singapore Airlines, Turkish Airlines, WestJet? և Air Premia?
Արտադրման թվականներ2007-ից մինչև հիմա
Միավոր արտադրված210 հատ[1]
Մշակման նախագծի արժեք$32 մլրդ[2]
Միավորի արժեք787-8` $218.3 մլն. (2013)[3]
787-9` $257.1մլն. (2013)[3]
787-10` $297.5մլն (2013)[3]
 Boeing 787 Վիքիպահեստում

Բոինգ 787 Dreamliner, երկշարժիչ ռեակտիվ լայնիրան ուղևորային օդանավ, մի շարք արտասահմանյան ընկերությունների հետ միասին ստեղծել է ամերիկյան Boeing ընկերությունը։

  • Առաջին նմուշը ցուցադրվել է Վաշինգտոն նահանգի Էվերեթ քաղաքի գործարանում 2007 թ. հուլիսի 8-ին։
  • Առաջին անգամ օդ է բարձրացել 2009 թ. դեկտեմբերի 15-ին
  • Առաջին կոմերցիոն չվերթն իրականացրել է 2011 թ. հոկտեմբերի 26-ին։

Հատկանիշները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված տարբերակից ուղևորների առավելագույն քանակը 250-ից 330 է։ Մինչև 2005 թ. հունվարի 28-ը մշակվել է 7E7 անունով։

Ստեղծման պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականների վերջում պարզ դարձավ, որ Boeing 767-ն զգալիորեն հնացել է և չի կարողանում մրցակցել Airbus-ի նորաստեղծ այնպիսի նմուշի հետ, ինչպիսին է Airbus A330-ը։ 2001 թ. Boeing-ը հայտարարեց նոր Boeing Sonic Cruiser նախագիծ մշակելու մասին[4]։ Ասվում էր, որ նոր օդանավը թռչելու է ձայնինի մոտ արագությամբ, ընդ որում, ծախսելով (հաշվի առնելով թռիչքի ժամանակի նվազումը) 767-ից կամ А330-ից ոչ ավել վառելիք։ Սակայն, Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների և նավթի գների բարձրացման պատճառով պարզ դարձավ, որ ավիաընկերություններն ավելի շատ հետաքրքրված են վառելիքի խնայողությամբ, քան արագությամբ, ինչպես նաև թանկարժեքության և տեխնոլոգիական բարդության պատճառով Sonic Cruiser նախագիծը կասեցվեց։

Տարբերակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա պահին Boeing-ն առաջարկում է օդանավի չորս տարբերակ`

  • 787-3` 296 տարբերակ է, 6500 թռիչքային հեռավորությամբ։ Այս տարբերակը պետք է փոխարիներ Boeing 767-ին և Airbus A300-ին Ճապոնիայի ներսի չվերթներում։ Տարբերակը չի թողարկվում։
  • 787-8` հիմնային տարբերակն է, ստեղծվել է Boeing 767-300ER-ին փոխարինելու համար։ Տեղավորում է մինչև 250 ուղևոր, հեռահարությունը 15 700 կմ է, գինը՝ $ 157—167 մլն.։
  • 787-9` երկարացված տարբերակ է, մինչև 290 ուղևոր տարողությամբ, նախատեսված է Boeing 767-400ER-ին, Էյրբասներ А330-300-ին և А340-200-ին, McDonnell Douglas MD-11-ին և Lockheed L-1011-ին փոխարինելու համար։ Գինը` $ 189—200 մլն.։
  • 787-10` նույնպես երկարացված տարբերակ է, տեղավորում է 300-330 ուղևոր։ Նախագծային հեռահարությունը 13 հազար կմ է։

Տեխնիկական բնութագրերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չափանիշները Boeing 787-3 Boeing 787-8 Boeing 787-9 Boeing 787-10
Երկարությունը 56,7 մ 62,8 մ 68,3 մ
Պոչի բարձրությունը 16,90 մ 17,07 մ
Իրանի տրամագիծը 5,74 մ
Ուղևորատարությունը 290–330/? 242/381 280/420 323/?
Դատարկ վիճակի քաշը 170 097 կգ 227 930 կգ 251 000 կգ 252 651 կգ
Վառելիքի պաշարը 48.567 լ 126.917 լ 138.700 լ
Արագությունը 945 կմ/ժ
Թռիչքի բարձրությունը 13 100 մ
Հեռահարությունը 4.650–5.640 կմ 14.200–15.200 կմ[5] 14.800–15.750 կմ[6] 13.000 կմ
Գինը 150–155 մլն. USD[7] 161–171 մլն. USD[7] 194–205 մլն. USD[7]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 2014 թ. նոյեմբերի դրությամբ
  2. Gates, Dominic (2011 թ․ սեպտեմբերի 24). «Boeing celebrates 787 delivery as program's costs top $32 billion». Seattle Times. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Boeing Commercial Airplanes prices». Boeing. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  4. Boeing: Boeing Unveils the Future at Paris Air Show (անգլ.)
  5. Boeing: Boeing 787-8 Dreamliner – Fact Sheet
  6. Boeing: Boeing 787-9 Dreamliner – Fact Sheet
  7. 7,0 7,1 7,2 FliegerRevue Februar 2010; S. 10–11; Boeings Traum wurde endlich wahr.