Բնագիտության պատմության թանգարան (Վիեննա)
Բնագիտության պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | բնագիտական թանգարան, հավաքածու և ակադեմիական հրատարակիչ |
Երկիր | Ավստրիա[1][2] |
Տեղագրություն | Ներքին Քաղաք[1][2] և Վիեննա |
Վայր | Վիեննա |
Հասցե | Museumsplatz 3[1]Burgring? (7) |
Հիմնադրվել է | 1889 |
Հիմնադիր | Ֆրանց Յոզեֆ I[3] |
Պատվիրող | Ֆրանց Յոզեֆ I |
Այցելուներ | 564 512 մարդ |
Տնօրեն | Քրիստիան Կոեբերլ[4], Katrin Vohland?[4], Hans Rebel?[4], Hermann Michel?[4], Otto Pesta?[4], Hans Kummerlöwe?[4], Hermann Michel?[4], Hans Strouhal?[4], Karl Heinz Rechinger?[4], Friedrich Bachmayer?[4], Oliver Paget?[4], Heinz Kollmann?[4] և Bernd Lötsch?[4] |
Հավաքածուի չափս | մոտ 30 000 000 |
Կայք | nhm-wien.ac.at(գերմ.)(անգլ.) |
Բնագիտության պատմության թանգարան (գերմ.՝ Naturhistorisches Museum), բնագիտության պատմության մեծ թանգարան, տեղակայված է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում[5]։ Թանգարանի կայքը վիրտուալ շրջայց է ապահովում[5]։
Թանգարանի արտեֆակտների ամենավաղ հավաքածուները 250 տարվա պատմություն ունեն[5]։ Այսօր դրանց հավաքածուները զբաղեցնում են 8,700 քառակուսի մետր։
2011 թ. տվյալներով, թանգարանում հաշվվում են մոտավորապես 30 միլիոն նմուշներ և դրանց թիվն ավելանում է։ Ցուցասրահների ետևում 25 միլիանոց հավաքածուի նմուշները 60 գիտնական աշխատակիցների ուսումնասիրությունների հիմքն են կազմում։ Նրանց ուսումնասիրությունների շրջանակն ընդգրկում է տարածվում է ինչպես Արեգակնային համակարգի ծագումը, կենդանիների և բույսերի էվոլյուցիայից մինչև մարդու էվոլյուցիան, այնպես և նախապատմական ավանդույթներն ու սովորույթները[5]։
Շինությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի գլխավոր շենքը մանրակրկիտ քանդակներով հարուստ պալատ է, որը 1889 թվականից սկսած, որպես բնագիտության պատմության թանգարան, տեղավորել է մշտապես աճող հավաքածուները[5]։
Շենքի բարձրակարգ ճարտարապետական ձևավորումը, կահույքը և թանկարժեք ցուցանմուշների համադրությունը թանգարանն ինքնին պատմական պահպանման կարևորագույն առարկա են դարձնում[5]։
Ցուցանմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերին հարկում թանկարժեք քարերի, հանածոների և մետեորիտների կողքին կարելի է տեսնել հսկա դինոզավր, նախապատմական գեղարվեստական գործերի՝ Վեներա Վիլենդորֆից, կմախքների կողքին՝ հսկայական բյուրեղյա տոպազ և թանկարժեք ադամանդյա ծաղկեփունջ, որը Մարիա Թերեզան նվեր էր պատրաստել ամուսնու համար[5]։
Առաջին հարկում ցուցադրվում է կենդանական աշխարհի ողջ բազմազան տեսակները պարզագույն ձևերից մինչ միջատնեից բարձրակարգ կաթնասուններ․ 200 տարվա նմուշները հետաքրքիր են ոչ միայն որպես ցուցանմուշներ, այլև որպես գիտության պատմության վերաբերյալ պատմական գրառումներ[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թանգարանի դահլիճներից մեկը
-
Վեներա Վիլենդորֆից
-
Ագուտի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://www.nhm-wien.ac.at/en/museum/history__architecture/architecture
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 https://www.nhm-wien.ac.at/museum/geschichte__architektur/direktoren_ab_1876
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Պաշտոնական կայք (գերմ.)
|
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բնագիտության պատմության թանգարան (Վիեննա)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բնագիտության պատմության թանգարան (Վիեննա)» հոդվածին։ |
|