Jump to content

Բյանկա Բալտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բյանկա Բալտի
իտալ.՝ Bianca Balti
Դիմանկար
Ծնվել էմարտի 19, 1984(1984-03-19)[1] (40 տարեկան)
ԾննդավայրԼոդի, Լոմբարդիա, Իտալիա[2]
Քաղաքացիություն Իտալիա
ՄասնագիտությունՍուպերմոդել, մոդել և դերասանուհի
 Bianca Balti Վիքիպահեստում

Բյանկա Բալտի ( իտալ.՝ Bianca Balti, մարտի 19, 1984(1984-03-19)[1], Լոդի, Լոմբարդիա, Իտալիա[2]), իտալացի մոդել։

Բյանկա Բալտին առաջին անգամ հայտնվել է L’Officiel-ի էջում, որտեղ նա նկարահանվել է Ալեքսի Լուբոմիրսկի լուսանկարիչի կողմից (2004 սեպտեմբեր)։ Մոդելն իր առաջին գովազդային համագործակցությունը կապել է Dolce & Gabbana-ի հետ՝ 2005 թվականին։ Բալտին շարունակում էր հայտնվել շատ ամսագրերի էջերում, որոնց թվում էին Vogue, Harper’s Bazaar, W, Cosmopolitan, Elle, Marie Claire, Jalouse և այլ ամսագրեր։

Նա աշխատել է նաև շատ մոդելների գովազդային կազմակերպչություններում, որոնց թվում էին Roberto Cavalli, Donna Karan, Christian Dior, Dolce & Gabbana, Valentino, Armani, Missoni, Rolex, Guess?, Paco Rabanne, Anna Molinari, Guerlain, Revlon, La Perla, Cesare Paciotti, Mango, Ermanno Scervino և Thierry Mugler[3] ամսագրերը։ Սկսած 2005 թվականի գարուն-ամառ եղանակից Բյանկա Բալտին մասնակցություն է ունեցել շատ դիզայներների ցուցադրումներին և մոդայի տներում, որոնցից են Karl Lagerfeld-ը, Gianfranco Ferré-ն, Marc Jacobs-ը, Alexander McQueen-ը, Givenchy-ն, Zac Posen-ը, Hermès-ը, John Galliano-ը, Gucci-ն, Fendi-ն, Prada-ը, Valentino-ը, Missoni-ը, Chanel-ը, Christian Dior-ը, Versace-ն, Oscar de la Renta-ն, Narciso Rodriguez-ը, Ralph Lauren-ը, Carolina Herrera-ն և Dolce & Gabbana-ն։ Մոդելը 2005 թվկնին մասնակցել Victoria’s Secret-ում[4][5]։

Բյանկա Բալտիի աղջկա ծնվելուց հետո՝ նա նորից վերադարձավ իր աշխատանքին, դառնալով Cesare Paciotti-ի և St. John-ի նոր դեմքը։ Մոդելը նկարահանվել է մի քանի օրացույցերի համար, որոնց թվում էին Pirelli (2011) և Wurth (2009) օրացույցերը[6][7]։ 2012 թվականից Բյանկա Բալտին և դերասանուհի Մոնիկ Բելուչին համարվում են Dolce & Gabbana-ի դեմքը[8][9]։ 2012 թվականի ամռանը Հռոմի Տրայանա շուկայում սկսվեց ֆոտոցուցադրում, որը նվիրված էր Իտալիայի մոդելներին[10]։

Սեփական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյանկայի հայրը՝ Բրունո Բալտին, ձեռնարկատեր է, իսկ մայրը՝ Բիչե Մարզանին, դասավանդում է իրավագիտություն[11][12][13]։ Նա նաև ունի ավագ եղբայր, որի անունը Ալեսանդրո է։ Ալեսանդրոն նոտար է։ Բյանկա Բալտիի կրտսեր եղբայրին անվանում են Կարլո Ալբերտո, որը ուսանում է ճարտարապետական համալսարանում։ Բյանկան ուսանել է Լոդիում գտնվող Վեռա Պետրոյի անվան դպրոցում (Liceo classico Pietro Verri):

2006-ից 2010 թվականներին Բյանկան ամուսնացած էր լուսանկարիչ Քրիստիան Լուչիդայի հետ։ Նախկին ամուսինների մոտ ծնվել է աղջիկ, որին անվանեցին Մատիլդա Լուչիդի (ծնվ. 2007 թվական աշուն)։ 2017 թվականի օգոստոսի 1-ից ամուսնացած է Մետյու Մակրեյի հետ[14]։ Ամուսինների մոտ ծնվեց աղջիկ, որին անվանեցին Միկ Մեկրեյ (ծնվ. 2015 թվական ապրիլի 14)[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 http://famousdude.com/9259-bianca-balti.html
  3. Gaudenzi, Alessandro. «Campagne pubblicitarie con Bianca Balti». NEWEmotion (իտալերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
  4. «Go Go Tales Cannes Balti Pictures and Photos» (անգլերեն). Getty Images. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
  5. «GO GO TALES» (անգլերեն). Festival de Cannes. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. Pirelli Calendar 2011 на models.com
  7. «Топ-модели календаря The Wurth Supermodels 2009». Etoday. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
  8. «Dolce & Gabbana woman SS/12 ads by Giampaolo Sgura». Dolce & Gabbana. 22nd December 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
  9. «Dolce & Gabbana FW13 Women's Campaign by Sgura». Dolce & Gabbana. 22nd June 2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
  10. «Bianca Balti. Immagini di una favola di moda / Mostre - Mercati di Traiano» (իտալերեն). Mercati di Traiano - Museo dei Fori Imperiali. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
  11. «Bianca Balti | About Bianca Balti». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  12. Mariabice Marzani | Facebook
  13. Bianca: «Ho imparato a sentirmi bella, ed è stata una rivincita»
  14. «Бьянка Балти вышла замуж: итальянская свадьба в Калифорнии». Hello! Russia. 2.08.2017. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
  15. «Счастливы вместе: Бьянка Балти снова стала мамой». Glamour Russia. 15 апреля 2015. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյանկա Բալտի» հոդվածին։