Jump to content

Բլեյք Լայվլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլեյք Լայվլի
անգլ.՝ Blake Ellender Lively[1][2]
Ծնվել էօգոստոսի 25, 1987(1987-08-25)[3][4] (37 տարեկան)
ԾննդավայրՏարզանա, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԲըրբանքի ավագ դպրոց և Հալսթրոմ ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել և ֆոտոմոդել
ԸնտրանիԲամբասանքի աղջիկ
Ծնողներհայր՝ Էրնի Լայվլի
Ամուսին(ներ)Ռայան Ռեյնոլդս
Համատեղ ապրող(ներ)Փեն Բեջլի[5] և Լեոնարդո ԴիԿապրիո
Երեխա(ներ)Ջեյմս Ռեյնոլդս, Ինեզ Ռեյնոլդս, Բեթի Ռեյնոլդս և Olin Reynolds?

Բլեյք Լայվլի (անգլ.՝ Blake Lively, օգոստոսի 25, 1987(1987-08-25)[3][4], Տարզանա, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։ Միջազգային ճանաչում է ձերք բերել «Բամբասկոտը» հեռուստասերիալում Սելիա վան դեր Վուդսեն ի դերը կատարելուց հետո։

Վաղ տարիները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայվլին ծնվել է 1987 թվականի օգոստոսի 25֊ին Տարզանեում՝ նահանգ Կալիֆորնիա, Էրնի և Էլեյն Լայվլի դերասանների ընտանիքում։ Մեծացել է «հարավային մկրտիչների» միջավայրում։ Ընտանիքի հինգ երեխաներից ամենափոքրն է, ունի հարազատ եղբայր՝ Էրիկ Լայվլին՝ դերասան, արյունակից քույրեր՝ Լորի և Ռոբին և արյունակից եղբայր՝ Ջեյսոն։ Ամբողջ ընտանիքը՝ և՛ ծնողները, և՛ երեխաները աշխատում են զվարճության արդյունաբերությունում։ Փոքր ժամանակ Լայվլիի ծնողները վերցրել են նրան իրենց հետ դերասանության վարպետացման դասընթացների, քանի որ չէին ցանկանում նրան թողնել դայակի հետ։ Այս ձևով նա սկսել է ճանաչել դերասանական արվեստի լեզուն` հետևելով իր ծնողերին։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սեպտեմբերի 9֊ին Լայվլին ամուսնացել է Ռայան Ռեյնոլդսի հետ[6], որի հետ սկսել է հանդիպել հարսանիքից 11 ամիս առաջ[7]։ Ամուսիններն ունեն երեք դուստր ՝ Ջեյմս Ռեյնոլդսը (ծնվ. 2014 թ. Դեկտեմբերի 16-ին), Ինես Ռեյնոլդսը (2016 թ. Սեպտեմբերի 28-ին) և երրորդ դուստրը, որի անունն անհայտ է, ծնվել է 2019 թվականի օգոստոսին։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ֆիլմ Դեր
2005 The Sisterhood of the Traveling Pants Բրիջըտ Վրիլանդ
2006 Accepted Մոնիկա Մորլենդ
2006 Simon Says Ջեննի
2007 - 2012 Բամբասկոտը Սելիա վան դեր Վուդսեն
2007 Էլվիսը և Անաբելը Աննաբել Լեյ
2008 The Sisterhood of the Traveling Pants 2 Բրիջըտ Վրիլանդ
2009 Նյու Յորք, ես քեզ սիրում եմ Գաբրիել Դիմարկո
2009 The Private Lives of Pippa Lee Փիփա Լի
2010 The Town Գրիստա Կոլըն
2011 Կանաչ լապտեր Կարոլ Ֆեռիս
2011 Գավառուհին Գլենդա
2015 Ադալինի դարը Ադալին Բոուման
2016 Սրճարանային հասարակություն Վերոնիկա
2016 Ծանծաղուտները Նենսի Ադամս
2016 Միայն քեզ եմ տեսնում Ջինա
2018 Պարզ խնդրանք Էմիլի Նելսոն/Հոուլ Մաքլանդեն և Ֆեյթ Մաքլանդեն

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Teen Choice Awards մրցանակ
    • 2008 — լավագույն դրամատիկակական հեռուստադերասանուհի «Բամբասողը» հեռուստասերիալում դերի համար
    • 2008 — լավագույն կինոաստղ «Բամբասողը» հեռուստասերիալում դերի համար
  • Newport Beach Film Festival մրցանակ
    • 2008 — մրցանակ — տարվա առաջընթաց «Elvis and Anabelle» ֆիլմի համար
  • National Board of Review մրցանակ
    • 2010 — «Գողերի քաղաքը» ֆիլմում լավագույն դերասանական անսամբլի մրցանակ
  • Washington D.C. Area Film Critics Association մրցանակ
    • 2010 — «Գողերի քաղաքը» ֆիլմում լավագույն անսամբլի մրցանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.elpais.com.uy/sabado-show/anos-blake-lively-cinco-anecdotas-estrella-queria-actriz.html
  2. 2,0 2,1 https://www.msn.com/pt-br/entretenimento/noticias/blake-lively-faz-35-anos-confira-5-trabalhos-da-atriz/ss-AA115Awp?li=AAggXC1
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 GeneaStar
  5. Blake Lively on What It Was Like Trying to Secretly Date (and Break Up With) Penn Badgley on 'Gossip Girl' // Elle / F. SantucciHachette, Lagardère Group, 2017. — ISSN 0935-462X; 0013-6298
  6. Steve Helling and Jennifer Bradley Franklin (09.09.2012). «people.com «Blake Lively & Ryan Reynolds Are Married»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
  7. «Ryan Reynolds & Blake Lively are Dating». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլեյք Լայվլի» հոդվածին։