Jump to content

Բիոտիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիոտիտ
Կատեգորիամիներալների խումբ
Նիկել-Շտրունցի դասակարգում9.EC.20
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգՄոնոցիկլիկ բյուրեղային համակարգ
Մոոսի կարծրություն2,5
Ենթակատեգորիաtrioctahedral micas?, Classification of minerals – Silicates? և Փայլարարներ

Բիոտիտ (ֆրանսիացի գիտնական Ժ․ Բ․ Բիոյի անվամբ, (ֆր.՝ Jean-Baptiste Biot)), միներալ փայտաբների խմբից։ Հանքավայրեր կան ՍՍՀՄ–ում, Հնդկաստանում, Գրենլանդիայում, Սկանդինավյան երկրներում։

Քիմիական բաղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիական կազմը՝ ։ Մագնեզիումով հարուստ տարբերակը կոչվում է ֆլոզոպիու, իսկ երկաթի գերակշռության դեպքում՝ լեպիդոմելան։ Հիդրատացված բիոտիտը կոչվում է վերմիկուլիտ։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Գույնը՝ սև, գորշ։ Հեշտությամբ տրոհվում է բարակ թերթիկների։ Կարծրությունը՝ 2–3, խտությունը՝ 3800 կգ/մ³։ Որպես ապար կազմող միներալ լայնորեն տարածված է մագմատիկ և մետամորֆային ապարներում։ Փոփոխական է։ Կալիումի (I) օքսիդ 4,5-8,5 %, մագնեզիումի (II) օքսիդ 0,3-28 %, երկաթի (II) օքսիդ 2,8-27,5 %, երկաթի (III) օքսիդ 0,3-20,5 %, ալյումինի (III) օքսիդ 9,5-31,5 %, սիլիցումի (IV) օքսիդ 33-45 %, ջուր 6-11,5 %: Բազմաթիվ այլ խառնուրդներ։

Տարատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լեպիդոմելան (հուն․՝ λεπίς թեփուկներ, μέλας-սև)
  • Մերոքսեն (հուն․՝ ξένος օտար)-նորմալ, երկաթով աղքատ բիոտիտ
  • Ռուբելլան - դարչնագույն, աղյուսե կարմիր տարատեսակ
  • Սիդերոֆիլիտ (հուն․՝ σίδηρος-երկաթ,φύλλον-թերթ)- հարուստ է երկաթով և համարիա չի պարունակում բիոտիտի մագնիում

Պրակտիկ նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն օգտագործում են որպես խաղալիքների փայլի, թատերական դեկորացիաների, էլեկտրամեկուսիչներ և բրոնզի ներկ պատրաստելու համար, աղացված տեսակը լցվում է կղմդիրի մեջ, օգտագործում են որպես մեկուսիչ նյութ։ Խոշոր բյուրեղները գնահատվում է որպես կոլեկցիա։ Օգտագործում են գիտական նպատակով։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիոտիտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 442