Jump to content

Բիհար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիհար

Զինանշան

ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ
Մտնում էՀնդկաստան
ՎարչկենտրոնՊատնա
Օրենսդրական մարմինBihar Legislature?
Բնակչություն104 099 452 մարդ (2011)[1]
Տարածք94 163 կմ²
Հիմնադրված էմարտի 22, 1912 թ.
Սահմանակցում էՋարկխանդ, Արևմտյան Բենգալիա, Ուտար Պրադեշ, Արևելյան շրջան (Նեպալ) և Կենտրոնական շրջան
Ժամային գոտիUTC+5:30
ՆախորդTapasa vai Ganga?
ISO 3166-2 կոդIN-BR
Փոստային ինդեքսներ800XXX - 855XXX
Ավտոմոբիլային կոդBR
Անվանված էvihara?
bihar.gov.in և gov.bih.nic.in

Բիհար (հինդի՝ बिहार, անգլ.՝ Bihar), նահանգ Հնդկաստանի հյուսիս-արևելքում։ Վարչական կենտրոնը և խոշոր քաղաքը Պատնան է։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիհարը ահմանակից է Նեպալին։ Տարածությունը 174 հազար կմ² է, բնակչությունը՝ 55,1 մլն (1968)։ Բիհարի հյուսիսում Ինդոս–Գանգեսի դաշտավայրն է, հարավում՝ Չհոտա–Նահպուր սարահարթի արևելյան մասը և Ռաջմահալ բարձրությունը։ Կլիման արևադարձային մուսոնային է, չոր ձմեռով և խոնավ ամառով։ Տեղումները՝ մոտ 1000 մմ։ Աճում են տերևաթափ արեվադարձային խառն անտառներ և բամբուկի մացառուտներ։ Գյուղատնտեսության լեռնահանքային և ծանր արդյունաբերության կարևոր շրջանն է[2]։ Մշակում են բրինձ, եգիպտացորեն, ցորեն, գարի, ջուտ, շաքարեղեգ, կարտոֆիլ։ Արդյունահանվում է կոքսացող ածուխ (Հնդկաստանի ածխի հանույթի 1/2-ը), երկաթ (հանույթի 1/4-ը), պղնձի, ուրանի հանքանյութ, փայլար (հանույթի 1/2-ը), բոքսիտներ։

Ժամանակակից Բիհար նահանգի տարածքում, որտեղ գտնվում էին հին թագավորությունները (Մագադհա, Կոշալա, Վայշալի), ապրում և քարոզում էր Բուդդան (Սիդհարթա Գաութամա)։

Մոտ 6764կմ² տարածքը անտառածածկ է, որոնք ընդհանուր պետության մակերեսով զբաղեցնում են 7,1%-ը։ Բուսականությունը ներկայացված է խառը թափող արևադարձային անտառներում, կան բամբուկներ ու թփուտներ։ Ֆաունային աշխարհում պետք է նշել գետային դելֆինին, որը բնակվում է Գանգես և Բրահմապուտրա գետերում։ Մինչ օրս այս տեսակը համարվում է վտանգված։ Արևմտյան Չամպարանում գտնվում է ազգային Վալմիկի այգին, որն էլ համարվում է Հնդկաստանի արգելանոցներից մեկը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 2011 census of India
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիհար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 439