Բիլալ Հասանի
Բիլալ Հասանի | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Bilal Hassani և արաբ․՝ بلال حسني |
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1999 (24 տարեկան) Օրսե |
Երկիր | Ֆրանսիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ, վիդեո բլոգեր, երգերի հեղինակ և հեռուստատեսային պրոդյուսեր |
Գործիքներ | դաշնամուր |
Լեյբլ | Low Wood |
Bilal Hassani Վիքիպահեստում |
Բիլալ Հասանի (ֆր.՝ Bilal Hassani
արաբ․՝ بلال حسني, սեպտեմբերի 9, 1999, Օրսե), ֆրանսիացի երգիչ և YouTube բլոգեր[1][2]։ Նա «Roi» երգով Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում ներկայացնելու է Ֆրանսիան՝ «Destination Eurovision»-ի ֆինալային փուլում 200 միավոր գրանցելով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիլալ Հասանին ծնվել է 1999 թվականի սեպտեմբերի 9-ին, Փարիզում։ Նրա մայրը ֆրանսուհի է, իսկ հայրը՝ Սինգապուրում ապրող մարոկկացի, ով արմատներով Կասաբլանկայից է։ Ունի ավագ եղբայր՝ Տահան, ով ծնվել է 1995 թվականին։
2017 թվականին գրականության ոլորտում ստացել է բակալավրի աստիճան։
Ճանապարհ դեպի Եվրատեսիլ։ Destination Eurovision
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին տղան մասնակցում է «The Voice Kids» ֆրանսիական երաժշտական հեռուստահաղորդմանը, կատարելով երգը նա հայտնվում է հայտնի երգիչ և կոմպոզիտոր Պատրիկ Ֆիորիի թիմում։ Սակայն, բաթլների փուլում երիտասարդ արտիստը լքում է ծրագիրը։
2018 թվականի դեկտեմբերին France 2 հեռուստաալիքը հայտարարեց «Destination Eurovision» համազգային ընտրության մասնակիցներին, որտեղ նաև նշված էր Բիլալ Հասանիի անունը։ Դեկտեմբերի 20-ին ներկայացվեց մրցույթային «Roi» («Արքա») երգից հատված։ Այն գրվել է Լիսաբոնում անցկացված «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում Ֆրանսիան «Mercy» երգը ներկայացրած Madame Monsieur դուետի կողմից։ 2019 թվականի հունվարի 4-ից «Roi» երգը հասանելի է բոլոր երաժշտական հարթակներում։ Lyrics Video-ն ունի գրեթե 5մլն դիտում։ Հունվարի 12-ին Բիլալ անցավ համազգային ընտրության առաջին կիսաեզրափակիչը՝ ժյուրիի կողմից տրվող 60-ից 58 միավորով, իսկ հանդիսատեսի կողմից՝ 57 միավոր (Լավագույն արդյունքը երկու կիսաեզրափակիչների համար)։
Հունվարի 26-ին Բիլալը ներկայացավ «Destination Eurovision» եզրափակիչ փուլին, արդյունքում գրավելով ութից առաջին հորիզոնականը՝ հավաքելով 50 միավոր ժյուրիից և 150՝ հանդիսատեսներից։
Նա պետք է ներկայացնի Ֆրանսիան՝ Եվրատեսիլ 2019-ի եզրափակիչ փուլում, որը տեղի է ունենալու Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում՝ մայիսի 18-ին[3]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Թվական | Չարթերում զբաղեցրած հորիզոնական | Ալբոմ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
FRA [4] | |||||||||||||||||||||
"Wanna Be" | 2016 | — | Ոչ ալբոմային սինգլեր | ||||||||||||||||||
"Follow Me" | 2017 | — | |||||||||||||||||||
"House Down" | — | ||||||||||||||||||||
"Shadows" | 2018 | — | |||||||||||||||||||
"Heaven With You" (with Anton Wick) |
— | ||||||||||||||||||||
"Hot City" (with Leon Markcus ) |
— | ||||||||||||||||||||
"Mash Up" (Copines x Tout oublier) |
— | ||||||||||||||||||||
"Roi" | 2019 | 45 | |||||||||||||||||||
«—» նշանակում է, որ երգը հորիզոնական չի զբաղեցրել |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Voice Kids : Bilal Hassani adoré par Janet Jackson et Amel Bent» (French). www.purepeople.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Bilal Hassani candidat de la France à l'Eurovision ? Le youtubeur confirmé à Destination Eurovision» (French). purebreak.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ https://eurovoix.com/2019/01/26/france-bilal-hassani-to-eurovision-2019/
- ↑ «lescharts.com - Discographie Bilal Hassani». French Charts Portal. Hung Medien. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.