Բիգֆուտ
Բիգֆուտ ( անգլ.՝ Bigfoot), հայտնի նաև Սասկվոչ անունով (սալիշերեն՝ վայրի մարդիկ)[1], առասպելական[2][3] մարդանման կենդանի, իբր ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում և արևմտյան Կանադայում ապրող կրիպտիդ։ Սովորաբար նկարագրվում է որպես մեծ, բրդոտ հոմինիդ, որը քայլում է 2 ոտքերի վրա։ Հաճախ համարվում սառցե մարդու տեղային (հյուսիսամերիկյան) տարբերակը[1]։
Կա կարծիք, որ այն վերապրուկային հոմինիդ է կամ, ավելի քիչ, հենց մարդու հին տեսքը՝ պահպանված նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը։ Բիգֆուտը համարվում է ամենահայտնի տեսակներից մեկը, որի գոյությունը ընդունում են կրիպտոզոյաբանության կողմնակիցները։ Սակայն դրա գոյություն ունենալու փաստերը բացակայում են։ Բացի դրանից, գիտնականները նշում են, որ նման «գաղտնի տեսակների» գոյությունը ծայրաստիճան քիչ հավանական է, քանի որ պոպուլյացիայի թվի պահպանության համար անհրաժեշտ է այդպիսինների թիվ, որոնք շատ հեշտ հայտնաբերվում են[4], իսկ կլիմայական պայմանները և ուտելիքի աղբյուրների առանձնահատկությունները նույն հատկություններով նկարագրվող կենդանիների գոյատևումը դարձնում են քիչ հավանական[5]։ Հետևյալ պատճառներով Բիգֆուտի մասին պատկերացումները գիտնականների կողմից հաճախ դիտարկվում են որպես ժամանակակից միֆերից մեկը։ Գիտական միությունը կարծում է, որ Բիգֆուտի մասին հաղորդագրությունները իրենց մեջ ներառում են ժաղովրդական ավանդությունները, սխալ նույնականացումները և խարդախությունները[6]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսնողների նկարագրությամբ Բիգֆուտը նման է մեծ մարդանման կապիկի, որի բարձրությունը 1,8-ից 3 մետր է, իսկ քաշը՝ 200 կգ, պատված է մուգ շագանակագւյն, մուգ շիկակարմիր կամ մոխրագույն մորթով[7][8]։ Ենթադրյալ ականատեսները իրենց նկարագրությունների մեջ հիշատակում էին այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են մեծ աչքեր, արտահայտիչ վերհոնքային աղեղներ և մեծ ցածրադիր ճակատ։ Սովորաբար ականատեսները հիշատակում են էակին ուղեկցող ուժեղ տհաճ հոտ[9]։
Նշվում է, որ Բիգֆուտը թողնում է մեծ չափերի հետքեր (այդտեղից է անունը)։ Դրանց երկարությունը հասնում է 60 սմ-ի, իսկ լայությունը՝ 20 սմ-ի[7]։ Փոս ընկած հետքերի մեծ մասը հինգմատնանի է, բայց կան նաև հետքեր, որոնցում կա 2-6 մատ[10]։ Որոշ հետքերում կան ճանկերի հետքեր, որոնք ցույց են տալիս, որ դրանք կարող էին թողնել արջերը[11][12]։ Բիգֆուտի գոյության կողմնակիցները հայտարարում են, որ այն ամենակեր է և հիմնականում վարում է գիշերային կյանք[13]։
Բիգֆուտի գոյությանը հակառակ է այն փաստը, որ ամերիկյան կապիկները՝ ի տարբերություն նեղքթերի, դասվում են լայնաքիթ կապիկների շարքին, որոնց են պատկանում հոմինիդները՝ ներառյալ մարդիկ[14]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսային Ամերիկայում XIX և XX դարերի ընթացքում տեղեկություններ են ստացվել արջանման, բայց հետևի վերջույթների վրա տեղաշարժվող մի արարածի մասին[14]։ Սասկվոչի հետքերի առաջին հայտնաբերումը հաճախ վերագրվում է 1811 թվականին և կցագրվում է բրիտանացի հետազոտող Դեյվիդ Թոմսոնին։ Այդ ժամանակներից ի վեր հայտանբերվել են հարյուրավոր հետքեր, որոքն իբր թողել է Բիգֆուտը[1]։ Նման արարածի մասին, որին սպանել է Տրապերը, գրել է ԱՄՆ-ի նախագահ Թեոդոր Ռուզվելտը իր «Անկենդան տարածքների որսորդը» գրքում։ Շատ հաճախ այս հանդիպումները իբր Բրիտանական Կոլումբիայում եմ եղել[14]։
Երկար ժամանակ Բիգֆուտի գոյություն ունենալու մասին ամենահամոզիչ փաստերից մեկը կարճամետրաժ գունավոր ֆիլմն էր՝ նկարահանված Ռոջեր Պատերսոնի և Բոբ Հիմլինի կողմից 1967 թվականին Հյուսիսային Կալիֆորնիայում։ Ժապավենի վրա, ինչպես նշվում էր, պատկերված էր էգ սառցե մարդը[15]։ Սակայն 2002 թվականին՝ Ռեյ Ուոլեսի մահից հետո, որի համար էլ նկարահանումներն արվել էին, հայտնվեցին իր հարազատների և ծանոթների վկայությունները, որոնցում ասվում էր, որ «Ամերիկյան յետիի» հետ կապված ամբողջ պատմությունը սկզբից մինչև վերջ կեղծված էր. 40 սանտիմետրանոց հետքերը արվում էին արհեստական ճանապարհով, իսկ նկարահանումը՝ բեմադրական դրվագ էր հատուկ կապիկի կոստյում հագած մարդու մասնակցությամբ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Sasquatch» (անգլերեն).
- ↑ Топорков А. Л. Мифы и мифология XX века: традиции и восприятие // Человек и общество: поиски, проблемы и решения. 1999.
- ↑ Мелетинский Е. М. Миф и двадцатый век // Избранные статьи. Воспоминания. М., 1998.
- ↑ Stephanie Earls. «Bigfoot hunting». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Sjögren, Bengt Berömda vidunder. — Settern, 1980. — ISBN 91-7586-023-6(շվեդ.)
- ↑ Daegling, David J. Bigfoot Exposed: An Anthropologist Examines America's Enduring Legend. — Altamira Press, 2004. — С. 62—63. — ISBN 0-7591-0539-1
- ↑ 7,0 7,1 «Sasquatch». Encyclopædia Britannica. 2008. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Bigfoot [a.k.a. Abominable Snowman of the Himalayas, Mapinguari (the Amazon), Sasquatch, Yowie (Australia) and Yeti (Asia)]». The Skeptic's Dictionary. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Sasquatch Smell / Aroma / Odor / Scent». Bigfoot Encounters. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Radford, Benjamin (March/April 2002). «Bigfoot at 50 Evaluating a Half-Century of Bigfoot Evidence». Skeptical Inquirer. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Nickell, Joe (2007 թ․ հունվար). «Investigative Files: Mysterious Entities of the Pacific Northwest, Part I». Skeptical Inquirer. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Bear signs, San Diego Natural History Museum.
- ↑ «Physiology». Bigfoot Field Research Organization. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 Арнольд О. Р. «Снежный человек: вымыслы и реальность». Антропогенез.ру.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Фильм Паттерсона Արխիվացված 2011-12-08 Wayback Machine