Jump to content

Բերանային հեղուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուքը հանքային տարրերով

Բերանային հեղուկը կպչուն հեղուկ է, որը ապահովում է ատամների և բերանի խոռոչի լորձաթաղանթի ֆունկցիոնալ նորմալ վիճակը։ Բերանային հեղուկը այն միջավայրն է, որտեղ գտնվում են բերանի խոռոչի օրգանները։ Բերանային հեղուկի միջին խտությունը կազմում է 1, 001-1, 017։ Ապացուցված է, որ բերանային հեղուկի մեջ գտնվող թուքը 0, 1մմ հաստությամբ շերտով պատում է ատամների և բերանի խոռոչի ամբողջ լորձաթաղանթը [փա՞ստ]։ Թուքը պարունակում է 99,4% ջուր, թույլ հիմնային է։ Նրա կազմի մեջ մտնում են նաև ֆերմենտներ և մանրէասպան նյութ` լիզոցիմ։ Թքի մեջ պարունակվում է պտիալին ֆերմենտը, որն օսլայի մի մասը քայքայում է և դարձնում մալթոզ շաքար, սա էլ մալթազ ֆերմենտի ներգործությամբ ճեղքավորվում է գլյուկոզի։

Բերանային հեղուկի կազմության, հատկությունների և արտադրման քանակի վրա ազդում են հետևյալ գործոնները՝

  • օրգանիզմի ընդհանուր վիճակը
  • թքագեղձերի ֆունկցիոնալ վիճակը
  • թքի արտադրման արագությունը
  • սննդի մնացորդնորի առկայությունը
  • բերանի խոռոչի հիգիենան

Այն կազմված է՝

  • թքագեղձերի արտազատուկից՝ թքից
  • էպիթելի բջիջներից, լեյկոցիտներից
  • միկրոօրգանիզմներից
  • սննդի մնացորդներից
  • լնդային հեղուկից։

Տարբերում ենք մեծ և փոքր թքագեղձեր։

Մեծ թքգեղձերն են՝

  1. հարականջային (glandula parotidea)
  2. ենթալեզվային (glandula sublingualis)
  3. ենթածնոտային (glandula submandibularis)

Փոքր թքագեղձերն են՝ թշային, շրթունքային, լեզվային, քմային։

Մեծ թքագեղձերը բլթավոր են և շոշափվում են բերանի խոթոչի լորձաթաղանթի կողմից։ Փոքր թքագեղձերը 1—5մմ են և տեղակայված են խմբերով։

Հարականջային թքագեղձ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարականջային թքագեղձ

Ամենամեծ թքագեղձն է, այն կշռում է 20 — 30 գրամ։ Այն համարվում է ներքին սեկրեցիայի թքագեղձ։ Արտադրում են պարոտին հորմոն, որը ազդում է հանքային և սպիտակուցային փոխանակության վրա։ Գտնվում է հարականջածամողական շրջանում, ուղղակիորեն մաշկի տակ, առաջային և ստորին պատը ականջախեցին է, հետին պատը՝ ծամողական մնակը, իսկ վերին պատը՝ այտոսկրի աղեղը՝ համապատասխանաբար աջ և ձախ կողմերում։

Հարականջային թքագեղձի ծորանը բացվում է թշի լորձաթաղանթի մոտ՝ մեծ աղորիքների շրջանում, որոնք ունեն կլապաններ և սիֆոններ և որոնք կարգավորում են թքի արտազատումը։ Հարականջային թքագեղձը արտադրում է պարոտիլ հորմոնը, որը մասնակցում է հանքային և սպիտակուցային փոխանակությանը։

Ենթալեզվային թքագեղձ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվով կենտ է, այն շճա-լորձային թուք է արտադրում, նրա ծորանը բացվում է բերանի խոռոչի հատակում՝ ենթալեզվային պտկիկում։

Ենթածնոտային թքագեղձ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկուսն են, համապատասխանաբար աջ և ձախ կողմերում, արտազատում է շճա-լորձային թուք։ Ծորանը բացվում է ենթալեզվային պտկիկում։

Թուքը (saliva) անգույն թափանցիկ հեղուկ է, կենսամիջավայրի դեր ունի և արտադրվում է երեք մեծ և բազում փոքր թքագեղձերի կողմից։ Մարդու մոտ օրական միջինում արտադրվում է 1500-2000մլ թուք։ Թքի թթվահիմնությունը 5,6-ից 7,6 pH է[1]՝ կախված է թքի արտադրման արագությունից։ Թքի ինտենսիվ արտադրման դեպքում այն ավելի հիմնային է՝ հասնելով 7,8 pH։ Թքի մեկ երրորդը արտադրվում է հարակաջային թքագեղձի կողմից։ Թքի արտադրման արագությունը տարբեր է հաց ուտելիս և հարաբերական հանգստի ժամանակ։ Հաց ուտելիս, երբ թքագեղձերը ստիմուլացված վիճակում են, թքի արտադրման արագությունը հասնում է 2, 0—2, 5 մլ/րոպե, իսկ հանգստի ժամական, օրինակ քնի դեպքում՝ 0,25-0, 5 մլ/րոպե։ Թուքը սննդի օգտագործման ժամանակ ավելի մածուցիկ է՝ հարուստ մուցինով, ֆերմենտներով[2]։ Հանգստի վիճակում արտադրվող թուքը կատարում է խոնավացնող ֆունկցիա։

Թքի արտադրման արագությունը նաև կախված է տարիքից։ Տարիքի հետ այն նվազում է։ Թքի արտադրության արագության վրա ազդում է նաև մարդու նյարդային համակարգի վիճակը, ստամոքս֊աղիքային համակարգի վիճակը։

Թքի դերը օրգանիզմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • լուծում է սնունդը
  • մասնակցում է խոսքի ֆունկցիային
  • նպաստում է սննդախյուսի առաջացմանը
  • հեշտացնում է ծամելու և կուլ տալու գործընթացը
  • համի ավելի հեշտ ընկալմանը
  • խոնավացնում է բերանի խոռոչի լորձաթաղանթը՝ հեշտացնելով արտիկուլացիոն՝ խոսքի հոդաբաշխ ֆուկցիային
  • կատարում է բակտերիոցիդ ֆունկցիա՝ իր մեջ պարունակվող հակաբակտերալ նյութերի հաշվին՝ լիզոցիմ, պերօքսիդազներ, սեկրետոր իմունոգլոբոիլին А.
  • պաշտպանում է ատամները կարիոզ ախտահարումներից
  • հիդրոլիտիկ ֆերմենտների առկայությունը բերում է ատամների մակերևույթներից սննդի մնացորդների լուծմանը
  • թքի արտադրման նվազեցումը բերում է ծարավի զգացողությանը՝ խթանելով հեղուկների օգտագործմանը
  • մասնակցում է ջերմակարգավորմանը՝ գոլորշիացմանը
  • արտազատում է հումորալ աճի ֆակտորներ
  • կրծքահասակ երեխաների մոտ կատարում է հերմետիզացնող ֆունկցիա՝ հեշտացնելով ծծման ակտը
  • կանխարգելում է բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների առաջացմանը՝ խոնավացնելով այն և պահպանելով ամբողջականությունը[3]

Թքի քանակի արտադրման քանակի փոփոխությունները՝ հիպերսալիվացիան (նորմայից շատ) և հիպոսալիվացիան (նորմայից քիչ արտադրվելը) բերում են բերանի խոռոչի օրգանների՝ այդ թվում նաև ատամների ախտահարումների, ինչպես նաև մարսողական հիվանդությունների առաջացման նախապայման են հանդիսանում։

Թքը քիմիական կազմը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ջուր – 99, 5 %
  2. ֆերմենտներ
  3. α‑ամիլազա (պտիլին), α‑գլուկոզիդազա. մալտազա
  4. պրոտեազներ մուրամիդազա (лизоцим), սալիվաին, գլանդուլային և այլն
  5. լիպազաներ
  6. թթու և հիմնային ֆոսֆատազաներ
  7. Ռնկ-ազաներ
  8. էլեկտրոլիտներ
  9. կատիոններ (Na+, K+, Ca++)
  10. անիոններ (Cl-, HCO3-, H2PO4-, I-,
  11. օրգանական միացություններ (մուկոպոլիսախարոիդներ, գլիկոպրետեիներ, սպիտակուցներ)[4]

Թքի որակական կազմն է՝

  • Ջուր 994 գ/լ
  • Սպիատակուցներ 1, 4—6, 4 գ/լ
  • Մուցին, 8—6, 0 գ/լ
  • Խոլեստերին 0, 02—0, 50 գ/լ
  • Գլյուկոզա 0, 1—0, 3 գ/լ
  • Ամոնիակ 0, 01—0, 12 գ/լ
  • Միզաթթու 0, 005—0, 030 գ/լ
  • Ֆոսֆատներ 0, 08—0, 3 գ/լ
  • Նատրիումական աղեր 6—23 մմոլ/լ
  • կալիումական աղեր 14—41 մմոլ/լ
  • Կալցիումական աղեր 1, 2—2, 7 մմոլ/լ
  • Մագնիումական աղեր 0, 1-0, 5 մմոլ/լ
  • Քլորիդներ 5—31 մմոլ/լ
  • Հիդրոկարբոնատներ 2—13 մմոլ/լ

Այսպիսով թուքը ունի հետևյալ ֆունկցաները՝

  • մարսողական
  • պաշտպանական
  • հանքայնացնող
  • բուֆերային ֆունկցիա

Մարսողական ֆունկցիան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսողական ֆունկցիան առաջնահերթ սկսվում է սննդային խյուսի ձևավորումից և նրա առաջնային մշակումից։ Մուցինը սոսնձում է միմյանց ծամելու գործընթացից առաջացած սննդային մասնիկները, որը պատվում է լորձով[3]։ Առաջնային սննդային մշակումը սկսվում է ածխաջրերի ֆերմենտատիվ մշամումից։ L-ամիլազան ճեղքում է ածխաջրերը՝ առաջացնելով դեքստրաններ և մալտոզա։

Պաշտպանական ֆունկցիան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտպանական ֆունկցիան իրականցվում է մի քանի գործոնների հաշվին՝

  • թուքը, պատելով բերանի խորոչի լորձաթաղանթը, պաշտպանում է մեխանիկական գրգռիչներից, կանխում է չորացումից
  • թուքը պատելով ատամները կանխում է կարիոզ ախտահարումից
  • նպաստում է սննդի մնացորդների հեռացմանը
  • բակտերիոցիդ հատկություն՝ ֆերմենտների և բիոակտիվ նյութերի հաշվին (լիզոցիմ, լիպազա, ՌՆԿ-ազա, ԴՆԿ-ազա, օպսոնիններ, լեյկիններ).

Հանքայնացնող ֆունկցիան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքայնացնող ֆունկցիան կատարվում է թքից միներալների և էլեկտրոլիտների ներթափանցմամբ։Կալցիումը մեծ մասամբ գտնվում է կապված վիճակում սպիտակուցների հետ 15 %, 30 %-ը գտնվում է ֆոսֆատի միացությունների հետ կոմպլեքսի մեջ և միայն 5 %-ն է գտնվում իոնային վիճակում։ Եվ միայն իոնիզացված վիճակում գտնվող կալցիումն է ունակ ներթափանցելու էմալի մեջ՝վերահանքայնացնելով այն։ Ապացուցված նաև ֆոսֆորի և կալցիումի պարունակության փոփոխությունները՝ ելնելով թքի рН-ից։ Պարունակությունը ավելանում է հիմային միջավայրում և նվազում՝թթվայինում։

Բուֆերային տարողությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թքի բուֆերային տարողությունը թքի թթվային և հիմնային միացությունները չեզոթացնելու հատկությունն է, որը կատարվում է հիդրոկարբոնատային, ֆոսֆատային և սպիտակուցային բուֆերային համակարգների միջոցով։ Ապացուցված է, որ ածխաջրերի շատ օգտագործումը նվազեցնում է, իսկ սպիտակուցների օգտագործումը բարձրացնում է բուֆերային տարողությունը [փա՞ստ]։

Բուֆերային տարողությունը բարձրացնում է ատամների կարիեսի նկատմամբ ռեզիստենտականությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «pH полости рта».
  2. {{cite web}}: Empty citation (օգնություն)
  3. 3,0 3,1 http://studopedia.su/9_50599_sostav-i-svoystva-slyuni.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. Физиология человека. Учебник. Под ред. В. М. Покровского, Г. Ф. Коротько. — М.:Медицина, 1997 ISBN 5-225-02693-1 т. 2 c. 39
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 269