Բեն Գուրիոնի անվան համալսարան (Նեգև)
Բեն Գուրիոնի անվան համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1969 |
Անվանված է | Դավիդ բեն Գուրիոն |
Անդամակցություն | ORCID[1] |
Երկիր | Իսրայել |
Տեղագրություն | Բեեր Շևա |
Կայք | bgu.ac.il(եբրայերեն)(անգլ.)(արաբ.) |
Ben-Gurion University of the Negev Վիքիպահեստում |
Նեգևի Բեն Գուրիոնի անվան համալսարան (BGU), (եբրայերեն՝ אוניברסיטת בן-גוריון בנגב, Universitat Ben-Guriyon baNegev), Իսրայելի Բեեր Շևա քաղաքում գործող պետական հետազոտական համալսարան։ Նեգևի Բեն Գուրիոն համալսարանն ունի 5 կամպուս՝ Marcus Family Campus (Բեեր Շևա), David Bergmann Campus (Բեեր Շևա), David Tuviyahu Campus (Բեեր Շևա), Sede Boqer Campus և Eilat Campus:
Բեն Գուրիոն համալսարանը դասավանդման և հետազոտության կենտրոն է շուրջ 20000 ուսանողների համար։ Համալսարանի հետազոտական ինստիտուտներից են Նեգևի Կենսատեխնոլոգիայի ազգային ինստիտուտը, Իլս Քաթի նանոմդիապազոն գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտը, Յակոբ Բլաուշտայնի անվան անապատային հետազոտությունների ինստիտուտը Ալբերտ Քաթի անապատային ուսումնասիրությունների միջազգային դպրոցի հետ և Իսրայելի և սիոնիզմի ուսումնասիրության Բեն Գուրիոնի հետազոտական ինստիտուտը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեն Գուրիոն համալսարանը հիմնադրվել է 1969 թվականին, որպես Նեգևի համալսարան, նպատակ ունենալով նպաստել Նեգևի անապատի զարգացմանը, որը կազմում է Իսրայելի ավելի քան վաթսուն տոկոսը։ Համալսարանը հետագայում վերանվանվել է Իսրայելի հիմնադիր և առաջին վարչապետ Դավիդ բեն Գուրիոնի պատվին, որը հավատում էր, որ երկրի ապագան այս տարածաշրջանում է։
2016 թվականին դոկտոր Հովարդը և Լոթի Մարկոսը 400 միլիոն դոլարի նվիրատվություն են կատարել Բեն Գուրիոնի համալսարանին, ինչը կրկնապատկել է համալսարանի հնարավորությունները հետագա սերունդների համար[2]։
Համալսարանի վարկանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ QS համաշխարհային համալսարանական վարկանիշի՝ Բեն Գուրիոն համալսարանը աշխարհում 320-րդն է, Ասիայում՝ 70-րդ, Իսրայելում`4-րդը։ Ըստ 2016 թվականի QS "Top 50 Under 50" ԲԳՀ երիտասարդ համալսարանների վարկանիշում զբաղեցնում է 31-րդ տեղը[3]։ Ըստ 2015 թվականի Համալսարանների համաշխարհային վարկանիշի ԲԳՀ դասվում է համակարգչային գիտության 101-րդ և 150-րդ տեղերի միջև [4]:
Ֆակուլտետներ, դպրոցներ, հետազոտական ինստիտուտներ և կենտրոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեն Գուրիոն համալսարանն ունի 5 ֆակուլտետ 51 գիտական բաժիններով և միավորներով՝ Ճարտարագիտության ֆակուլտետ, Առողջապահության ֆակուլտետ, Բնագիտության ֆակուլտետ, Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետ և Գիլֆորդ Գլեյզերի բիզնեսի և կառավարման ֆակուլտետ։
Բեն Գուրիոն համալսարանն ունի յոթ դպրոց, ներառյալ Քրեյթմանի բարձրագույն կրթության քոլեջը, Ջոյս և Իրվինգ Գոլդմանի բժշկական դպրոցը, Լեոն և Մաթիլդա հանրային առողջապահության մասնագիտությունների դպրոցը, Դեղագործության դպրոցը, Միջֆակուլտատիվ Brain Sciences դպրոցը, Լաբորատորիայի գիտությունների բժշկական դպրոցը և Շարունակական բժշկական կրթության դպրոցը։
Բեն Գուրիոնի համալսարանը ունի 8 գիտահետազոտական ինստիտուտներ, այդ թվում Յակոբ Բլաուշտայնի անվան անապատային հետազոտությունների ինստիտուտը, Իլս Քաթի նանոմդիապազոն գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտը, Իսրայելի և սիոնիզմի ուսումնասիրության Բեն Գուրիոնի հետազոտական ինստիտուտը և Հեքշերիմ՝ հրեական և իսրայելական գրականության և մշակույթի հետազոտական ինստիտուտը։
1978 թվականին պրոֆեսոր Ալֆրեդ Ինսելբերգը մաթեմատիկայի ֆակուլտետում դոկտոր Սեմ Բերգմանի և դոկտոր Աբրահամ Մելքմանի հետ միասին նախաձեռնեց «Համակարգչային գիտություն» ծրագիրը, որը 1982 թվականին ներգրավեց ավելի քան 200 ուսանող։ Հատկանշական է, որ սա Իսրայելի առաջին համալսարանական ծրագիրն էր, որտեղ ուսանողներին դասավանդվում էին Pascal, օգտագործվում էին տերմինալներ, այլ ոչ թե ծակոտաքարտ մեքենաներ։ Այս ֆակուլտետում է ստեղծվել Իսրայելի առաջին համակարգչային գրաֆիկական լաբորատորիան, որն ի վերջո հանգեցրեց առանձին համակարգչային գիտության բաժնի ստեղծմանը։
Միջազգային առողջապահական բժշկական դպրոց (ՄԱԲԴ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային առողջապահական բժշկության դպրոցը զարգացել է Բեն Գուրիոն համալսարանի և Կոլումբիայի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի միջև[5]։ 1997 թվականին հիմնադրվել է համընդհանուր առողջապահական և բժշկական օգնության ծրագիր[6]։
ՄԱԲԴ-ն քառամյա, հյուսիսամերիկյան ոճի բժշկական դպրոց է, որը ներառում է գլոբալ առողջապահական դասընթացներ բժշկական ուսումնական ծրագրի բոլոր չորս տարիների ընթացքում։ Այն անգլերեն լեզվով համագործակցությունն է Նեգևի առողջապահության ֆակուլտետի Բեն Գուրիոնի համալսարանի և Կոլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնի միջև և գտնվում է Բեեր Շևայում, Իսրայել[7]։ Դպրոցն ամեն տարի ընդունում է ավելի քան 40 ուսանող[8]։ Ուսանողների մեծ մասն ԱՄՆ-ից են, Կանադայից և այլ երկրներից։
Միջդիսցիպլինար հետազոտական կենտրոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեն Գուրիոնի համալսարանում ընդգրկված են վեց տասնյակ միջդիսցիպլինային հետազոտական կենտրոններ, այդ թվում, Ս. Դանիել Աբրահամի Առողջության և սնուցման միջազգային կենտրոնը, Բեդվինների ուսումնասիրությունների և զարգացման Ռոբերտ Հ. Արնոուի կենտրոնը, Բեն Գուրիոնի ազգային արևային էներգիայի կենտրոնը, Գոլդշտեյն-Գորեն հրեական մտածողության միջազգային կենտրոնը, Էսթեր և Սիդնի Ռաբբ Հոլոքոստի և ետգնման հետազոտությունների կենտրոնը, Էդմոնդ Ջ. Սաֆրա ֆունկցիոնալ բիոլոպիմերի դիզայնի և ճարտարագիտության կենտրոնը, Mesoscale մակրոմոլեկուլյան ճարտարագիտության Ռեիմունդ Ստադլեր Միներվա կենտրոնը և Նեյրոգիտության Զլոտովսկի կենտրոնը։
Միջազգային ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեն Գուրիոնի համալսարանում գործում են տասը միջազգային ծրագրեր, այդ թվում` Ալբերտ Քաթի միջազգային անապատի ուսումնասիրման դպրոց, Միջազգային առողջապահական դպրոց, Գինսբուրգ-Ինգերմենի արտասահմանցի ուսանողական ծրագիր, Իսրայելագիտության միջազգային ծրագիր, Միրանիկինդի արվեստի մագիստրատուրա և MBA ծրագրի պարգևներ։
Համալսարանի նախագահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆեսոր Մոսե Փայվես՝ 1973-1975 թթ.
- Յոսեֆ Տկոա՝ 1975-1981 թթ.
- Շլոմո Գազիտ՝ 1982-1985 թթ.
- Պրոֆեսոր Խայիմ Էլատա՝ 1985-1990 թթ.
- Ավիշայ Բրավերման՝ 1990-2006 թթ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ Siegel, Seth M. (2016 թ․ հունիսի 23). «After Fleeing the Nazis, a Legacy That Won't Run Dry». Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). ISSN 0099-9660. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Quacquarelli Symonds. «QS University Rankings: Top 50 Under 50». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Quacquarelli Symonds. «ARWU-Ben-Gurion University of the Negev». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ About MSIH, Medical School for International Health Արխիվացված Դեկտեմբեր 11, 2013 Wayback Machine accessed February 20, 2008
- ↑ "Global medicine – an Israeli speciality" Արխիվացված 2012-11-05 Wayback Machine, Judy Siegel-Itzkovitch, The Jerusalem Post, August 8, 2004
- ↑ "Medical Students Pursue their Dream in Beersheva" Արխիվացված Հոկտեմբեր 4, 2006 Wayback Machine, Leora Eren Frucht, Israel 21c, August 13, 2006
- ↑ Home page Արխիվացված Օգոստոս 1, 2010 Wayback Machine, Medical School for International Health, accessed February 20, 2008
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official Website (English) Արխիվացված 2020-12-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Գուրիոնի անվան համալսարան (Նեգև)» հոդվածին։ |
|