Բենժամին Տոնյուտի
Բենժամին Տոնյուտի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | ֆր.՝ Benjamin Toniutti |
Մասնագիտացում՝ | վոլեյբոլիստ և լողափի վոլեյբոլ խաղացող |
Երկիր՝ | Ֆրանսիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 30, 1989[1] (34 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մյուլուզ, Ֆրանսիա |
Ակումբ՝ | ZAKSA Kędzierzyn-Koźle?, «Զենիթ» Կազան և VfB Friedrichshafen? |
Հասակ՝ | 183 սանտիմետր |
Քաշ՝ | 74 կիլոգրամ |
Բենժամեն Տոնյուտտի (ֆր.՝ Benjamin Toniutti, հոկտեմբերի 30, 1989[1], Մյուլուզ, Ֆրանսիա), ֆրանսիացի վոլեյբոլիստ, լեհական «Յաստշեմբսկի Վենգել» ակումբի խաղացող, Ֆրանսիայի հավաքականի ավագ։ Եվրոպայի չեմպիոն, Համաշխարհային լիգայի հաղթող[2], Գերմանիայի չեմպիոն (2015) և Լեհաստանի եռակի չեմպիոն (2016, 2017, 2019)[3]
Կարիեռա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիական բարձրագույն խմբում պրոֆեսիոնալ նորամուտը Տոնյուտին կատարել է տասնինը տարեկանում «Արագո դե Սեթ» թիմի կազմում, որի գույները պաշտպանել է չորս մրցաշրջան՝ նվաճելով չորս բրոնզե մեդալ։ Հետագայում խաղում էի իտալական «Ռավենայում»։
2014 թվականի վերջին տեղափոխվել է Կազանի «Զենիթ»։ Սակայն այդ ակումբի կազմում նա ընդամենը երկու պաշտոնական խաղ է անցկացրել Ռուսաստանի առաջնությունում և մասնակցել բոլոր աստղերի հանդիպմանը։ Այն բանից հետո, երբ եվրոպական ֆեդերացիան Կազանի ակումբին թույլ չի տվել Տոնյուտիին հայտարվորել Չեմպիոնների լիգայում, նրա հետ պայմանագիրը խզվել է։
Կազանյան կարճատև շրջանից հետո խաղացել է գերմանական «Ֆրիդրիխսհաֆենում», որին օգնել է հաղթել ազգային առաջնությունում։ 2015 թվականի ապրիլին տեղափոխվել է լեհական «ԶԱԿՍԱ» ակումբ (Կենձեժին Կոզլե)։
Պատանեկան մակարդակում Տոնյուտին երկու անգամ դարձել Է Եվրոպայի չեմպիոն (մինչև 19 տարեկաններ՝ 2007 թվական, մինչև 21 տարեկաններ՝ 2008 թվական), ինչպես նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2010 թվականին սկսել է հանդես գալ Ֆրանսիայի հիմնական հավաքականում, դարձել է նրա ավագը։ 2015 թվականին ֆրանսիացիներին օգնել է պատմության մեջ առաջին անգամ հաղթել համաշխարհային լիգայում, որտեղ անհատական մրցանակ է ստացել որպես մրցաշարի լավագույն կապավոր։ Նույն տարվա աշնանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։
2020 թվականի Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.legavolley.it/player/TON-BEN-89
- ↑ «France win first Olympic Volleyball medal in thriller». www.olympics.com. 2021 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Transferowy hit! Benjamin Toniutti rozgrywającym Jastrzębskiego Węgla!». www.jastrzebskiwegiel.pl (լեհերեն). 2021 թ․ հունիսի 25. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բենժամեն Տոնյուտիի էջը FIVB կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենժամին Տոնյուտի» հոդվածին։ |
|