Jump to content

Բենդիգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բենդիգո
անգլ.՝ Bendigo[1]
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
ՀամայնքCity of Greater Bendigo? և Վիկտորիա
Հիմնադրված է1851 թ.
Մակերես146 կմ²
ԲԾՄ221 մետր
Բնակչություն81940 մարդ
Ժամային գոտիUTC+10 և UTC+11
Փոստային դասիչ3550
Պաշտոնական կայքbendigo.vic.gov.au
Բենդիգո (Ավստրալիա)##
Բենդիգո (Ավստրալիա)

Բենդիգո (անգլ.՝ Bendigo), քաղաք Վիկտորիա նահանգում՝ Ավստրալիայում։ Քաղաքը հանդիսանում է Բենդիգո շրջանի կենտրոնը։ 2006 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչության թիվը կազմում է 81 940 մարդ[2]։

«Շեմրոկ» հյուրանոց
Հիսուսի Սրբագույն Սրտի տաճարը Բենդիգոյում
Հուշարձան ոսկեխույզներին

Երկար տարիներ այն հողերի վրա, որտեղ հիմա Բենդիգոն է, բնակվել է ավստրալիական Ջա-Ջա Վուրունգ ցեղը։ Առաջին սպիտակ բնակիչները այստեղ հայտնվել են 1836 թվականին[3]։ Քաղաքը հիմնվել է 1851 թվականին և կոչվել է Սենդհյոստ (անգլ.՝ Sandhurst)[4]։ Ինչպես տեղացիներն են ասում Բենդիգոն կառուցվել է «ոսկու վրա»։ Քաղաքն առաջացել է դրանից քիչ առաջ ոսկու արդյունահանումը սկսելու շնորհիվ[5][6]։ Ոսկու հանքատեղի բացումից հետո այս վայրերում սկսվում է «ոսկու տենդ»։ Ոսկեխույզների կամ ինչպես կոչում էին նրանց փորողների (անգլ.՝ diggers) թիվը հասնում էր 30 000 մարդու[7] : Տեղամաս գալիս էին մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից՝  Անգլիայից, Շոտլանդիայից, Ուելսից, Իռլանդիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից։ Շատ էին նաև Չինաստանից եկած ոսկեխույզները, սակայն 19-րդ դարի վերջում նրանց թիվը զգալիորեն նվազում է։ Քաղաքում աշխատում է Ոսկե Վիշապի (անգլ.՝ Golden Dragon Museum) թանգարանը, որի ցուցանմուշները պատմում են Բենդիգոյի չինական համայնքի կյանքի, պատմության և մշակույթի մասին։ 1853 թվականին Բենդիգոյում սկսում է լույս տեսնել առաջին քաղաքային թերթը՝ Bendigo Advertiser[8]։ 1887-1890 թվականներին կառուցվել է Բենդիգոյի արվեստի պատկերասրահը(անգլ.՝ Bendigo Art Gallery)[9]։ 1858 թվականին քաղաքում բացվել է բրուտագործական արտադրանքների գործարանը, որոշ ժամանակ անց՝ կաշվե իրերի (գոտիներ, կոշիկներ,թամբեր և այլն) արտադրությունը։ Տնկվել են նաև խաղողի այգիներ, որոնց արտադրանքը հայտնի էր նույնիսկ սահմանից դուրս։ Սակայն 1890 թվականին խաղողի այգիները վարակվել են խաղողի ուտիճով։ Ավելի ուշ արտադրությունը վերականգնվել է, և գինու արտադրությամբ այժմ զբաղվում է Bendigo District Winegrowers Association ընկերությունը[10]։

Առաջին հյուրանոցը (Shamrock Hotel) կառուցվել է 1857 թվականին, հետո այն քանդվել և վերականգնվել է մի քանի անգամ։ Ներկայիս տեսքով այն գոյություն ունի 1897 թվականից սկսած[10]։ Հիսուսի Սրբազնագույն Սրտի տաճարը, որը կառուցված է նորգոթական ոճով, տաճարային շինության բարձրությամբ երկրորդն է Ավստրալիայում։ 1891 թվականին քաղաքը վերանվանվել է Բենդիգո։ Կոչվել է տեղացի ֆերմերներից մեկի անվամբ, իսկ նա իր հերթին իր անունը վերցրել է մարտական հմտության համար այդ ժամանակներում հայտնի բռնցքամարտիկ Վիլյամ «Բենդիգո» Թոմսոնի անունից։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով բուն քաղաքի բնակչության թիվը կազմում էր 81940 մարդ[2](անգլ.՝ City of Greater Bendigo) составило 92 146 чел. (по оценке на 30 июня 2008 года — 100 054 чел.)[4]։ Բնակչության մեծամասնությունը բնիկներ են, սակայն քաղաքում ապրում են նաև Մեծ Բրիտանիայից, Նոր Զելանդիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից, Իտալիայից գաղթածները[11]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Բենդիգոն համարվում է զարգացած արդյունաբերությամբ երկիր։ Այդտեղ կա գործվածքեղենի ֆաբրիկա, տեքստիլ արդյունաբերություն, ռազմաարդյունաբերական արտադրության գործարան, ռետինից արտադրանքի արտադրություն և այն։ Բենդիգոյում զարգացած է նաև գինեգործությունը։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. VICNAMES
  2. 2,0 2,1 «Basic Community Profile - Bendigo» (անգլերեն). 2006 Census Community Profile Series : Bendigo (VIC) (Statistical District). Արխիվացված է օրիգինալից (xls) 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. «Earlier Days» (անգլերեն). Bendigo Historical Society Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. 4,0 4,1 «About Greater Bendigo» (անգլերեն). City of Greater Bendigo. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 16-ին.
  5. «Бендиго». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. «Discovery of Gold» (անգլերեն). Bendigo Historical Society Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 22-ին.
  7. «Influx of Diggers» (անգլերեն). Bendigo Historical Society Inc. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 22-ին.
  8. «Heritage of the Past» (անգլերեն). Bendigo Historical Society Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 22-ին.
  9. «History of Bendigo Art Gallery» (անգլերեն). Bendigo Art Gallery. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 16-ին.
  10. 10,0 10,1 «A Place of Commerce» (անգլերեն). Bendigo Historical Society Inc. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 22-ին.
  11. «Census» (անգլերեն). City of Greater Bendigo. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 22-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենդիգո» հոդվածին։