Բեյտուն (Սինծիան)
Բնակավայր | ||
---|---|---|
Բեյտուն | ||
չինարեն՝ 北屯市 بەيتۈن شەھىرى | ||
Երկիր | Չինաստան | |
Համայնք | Սինծյան | |
Ներքին բաժանում | Q122280136?, Shuangqu?, Fengqing? և Haichuan? | |
Մակերես | 911 կմ² | |
Բնակչություն | ▲104 811 մարդ (2021) | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Փոստային դասիչ | 836001 | |
Ավտոմոբիլային կոդ | 新H | |
Պաշտոնական կայք | bts.gov.cn | |
| ||
Բեյտուն (չին.պարզ. 北屯,փինյին Běitún), քաղաքային գավառ է Սինծիանի ինքնավար մարզում, ՉԺՀ։ Այն ընդգրկված չէ ոչ մի վարչական միավորի մեջ, սակայն անմիջականորեն ենթակա է ինքնավար մարզի կառավարությանը։ Անունը «中国最北的屯垦重地» («Չինաստանի ամենահյուսիսային մշակվող հողը») կրճատված ձևն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1958 թվականին այստեղ է տեղակայվում Սինծիան արտադրա-շինարարական կորպուսի 10-րդ դիվիզիայի շտաբը։ 1997 թվականին որոշվեց այստեղ սկսել քաղաքային ենթակառուցվածքների կառուցումը։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ Բեյտունը Ալթայի քաղաքային գավառից առանձնացվել է առանձին քաղաքային գավառի, որն ուղղակիորեն ենթարկվում է Սինծիան ինքնավար շրջանի կառավարությանը։
Բեյտունը հիմնադրվել է 2011 թվականի դեկտեմբերի 28-ին[1]՝ դառնալով այդ ժամանակվա Չինաստանի ամենաերիտասարդ քաղաքը, հետագայում փոխարինվել է Սանշա քաղաքով, որը հիմնադրվել է 2012 թվականին։ Այն ստեղծվել է Ալթայ քաղաքի որոշ հատվածներից։
Բեյտունը զբաղեցնում է 910,5 քառակուսի կիլոմետր տարածք, ունի 76,300 բնակչություն և գտնվում է Իրտիշ գետի վրա։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեյտունը կարևոր տրանսպորտային հանգույց է, որը գտնվում է Չինաստանից Ղազախստան, Ռուսաստան և Մոնղոլիա տանող ճանապարհների խաչմերուկում։ Քաղաքով է անցնում Godao 216-ը։ 2011 թվականին շահագործման է հանձնվել Բեյտունն ու Կույտունը կապող երկաթգիծը։ Կառուցվում է այս երկաթուղու շարունակությունը դեպի Ալթայ քաղաք։ Ակնկալվում է, որ այն կբացվի 2016 թվականին[2]։