Jump to content

Բելգիայի թագավորական աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելգիայի թագավորական աստղադիտարան
Изображение логотипа
Տեսակդաշնային գիտական ինստիտուտ և աստղագիտական ​​աստղադիտարան
Կազմված էSun Watcher using Active Pixel System Detector and Image Processing? և Humain Radioastronomy Station?
Աստղադիտարանի կոդ012
Երկիր Բելգիա[1]
ՎայրՈւկել
Հիմնադրվել է՝հունիսի 8, 1826
ԲացեցAdolphe Quetelet?
Կայքastro.oma.be(ֆր.)(նիդեր.)(անգլ.)
 Royal Observatory of Belgium Վիքիպահեստում

Բելգիայի թագավորական աստղադիտարան (հոլ.՝ Koninklijke Sterrenwacht van België, ֆր.՝ Observatoire Royal de Belgique, ՄԱՄ կոդը՝ 012), աստղադիտարան Բելգիայի Ուքլ քաղաքում։ Հիմնվել է 1890 թվականին։ Աստղադիտարանը սկզբում հիմնադրվել էր Սեն-Ժոս-տեն-Նոդում Վիլհելմ I-ի կողմից 1826 թվականին։ Այստեղ 20-րդ դարի սկզբում տեղադրված էր 100 սմ տրամագծով ռեֆլեկտոր աստղադիտակ, ժամանակի ամենամեծ աստղադիտակներից մեկը աշխարհում։ Աստղադիտարանում էին տեղադրված բազմաթիվ այլ աստղագիտական գործիքներ։ Աստղադիտարանում հիմնականում կատարվում էին հետազոտություններ հետևյալ ուղղություններով՝ գեոդինամիկա, աստղաչափություն, աստղաֆիզիկա և արևի ֆիզիկա։

1823 թվականին բելգիացի աստղագետ Ադոլֆ Կետլը նամակով դիմեց Նիդերլանդների Միացյալ Թագավորության կառավարությանը Բրյուսելում աստղադիտարան հիմնելու առաջարկով։ Վիլհելմ I-ը հավանություն տվեց այս առաջարկությանը 1826 թվականին, և աստղադիտարանի խառուցումը սկսվեց 1827 թվականին Սեն-Ժոս-տեն-Նոդում։ Օդերևութաբանական հետազոտություններ աստղադիտարանում սկսվեցին կառուցումից անմիջապես հետո, սակայն աստղագիտական սարքավորումների մատակարարումն ու տեղադրումը ուշացվեց։ Կետլին նշանակեցին աստղադիտարանում աստղագետ 1828 թվականին։

Բելգիական հեղափոխության ժամանակ աստղադիտարանի շրջակայքում տեղի ունեցան մարտեր։ Կետլը պահպանեց իր պաշտոնը նոր կառավարության օրոք և շարունակեց հետազոտությունները։ 1834 թվականին շինարարությունն ու սարքավորումների տեղադրումը հասցվեց ավարտին։ Ադոլֆ Կետլին մահից հետո փոխարինեց նրա որդի Էռնեստը 1874 թվականին։

1876 թվականին աստղադիտարանինոր տնօրեն դարձավ Ժան-Շառլ Հուզուն, և անմիջապես սկսեց պլանավորել աստղադիտարանի տեղափոխումը Ուքլ։ Նա կարողացավ ստանալ ավելին ֆինանսական միջոցներ, ընդլայնեց գիտական անձնակազմը և ամբողջովին թարմացրեց գործիքակազմը։ Առաջին բելիական աստղագիտական արշավախումբը ուղարկվեց 1882 թվականին Սանտյագո և Սան Անտոնիո Վեներայի անցումը դիտարկելու համար։ Հուզուն նաև փորձեց առանձնացնել օդերևութաբանական և աստղագիտական բաժինները, սակայն կառավարությունը դրան հավանություն չտվեց։ 1883 թվականին Ուքլում սկսվեց նոր աստղադիտարանի կառուցումը, սակայն Հուզուի աշխատանքից դուրս գալը ուշացրեց աստղադիտարանի տեղափոխումը նոր վայր մինչև 1890-1891 թվականներ։

Ժորժ Լեկոնտը նշանակվեց աստղադիտարանի տնօրեն 1900 թվականին, փոխարինելով Ֆ. Ֆոլիին և Ա. Լանկաստերին։ Լեկոնտի ղեկավարման օրոք 1901 թվականին սկսվեցին սեյսմոլոգիական հետազոտություններ և 1906 թվականին արձակվեցին առաջին օդերևութաբանական օդապարուկները։ Բելգիան մասնակցեց Կարտ դյու Սիելի և աստղաչափական կատալոգի ստեղծմանը, որի շրջանակներում աշխատանքները շարունակվեցին մինչև 1964 թվականը։ 1913 թվականին օդերևութաբանական բաժինը վերջապես առանձնացվեց և դարձավ Թագավորական օդերևութաբանական ինստիտուտ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Աստղագիտական հեռագրերի կենտրոնական բյուրոն գտնվում էր Ուքլում 1920-ից 1922 թվականները, և ղեկավարվում էր Ժորժ Լեկոնտի կողմից։

Լեկոնտը թողեց պոշտոնը 1925 թվականին հիվանդության պատճառով, նրան փոխարինեց Փոլ Ստրոբանտը[2]։

1981 թվականից սկսած Արևի հետքերի տվյալների կենտրոնը (համաշխարհային տվյալների կենտրոն նախատեսված Արևի հետքերի տվյալների հավաքման համար), գտնվում է այս աստղադիտարանում[3]։

Աստղադիտարանում տարբեր գիտանակնների կողմից հայտնաբերվել են բազմաթիվ աստերոիդներ[4]։ (1276) Ուքլիա աստերոիդը անվանվել է աստղադիտարնի քաղաքի անունով և (16908) Գրոսելենբերգը այն բլրի անունով, որտեղ կառուցվել է աստղադիտարանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://erfgoedkaart.be/?id=8889
  2. «Geschiedenis van Koninklijke Sterrenwacht van België» (Dutch). Belgian Science Policy Office. 2007 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Solar Influences Data analysis center».
  4. «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2016 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]